Monthly Archives: June 2017

Ի գիտություն առեւտրական գործիչների – Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո, եւ դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ…

ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը հայտնել է, որ Թուրքիայից լոլիկի մատակարարման սահմանափակումները կարող են տեւել առնվազն 3 տարի: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ի դեպ, սա նախարարն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ու մանրամասնել. «Երեք տարին (լոլիկի արտադրության ներքին ճյուղը զարգացնելու համար) որոշիչ կլինի, անհրաժեշտ կլինի լրջորեն աճել: Մենք արդեն երկու անգամ նվազեցրել ենք լոլիկի ներկրումը, եւ մեր երկրում արտադրում ենք 800 հազար տոննա… Մեզ անհրաժեշտ է եւս մոտավորապես կես միլիոն տոննա»:

Եթե հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո, եւ դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգի ներմուծումը, ինչպեսեւ՝ սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը, ապա պատկերն ավելի հստակ կդառնա։   Continue reading

Ինչու՞ են մասնավորեցվում միակները – Իսկ ինչքանո՞վ է ճիշտ մասնավորին թողնել տեղեկատվական հենքը, չէ՞ որ այս կենտրոնում է հանրապետության ամբողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում լինում… Իսկ ինչու՞ է մասնավորեցվում Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը…

Թե պետական ինչ գույք է մասնավորեցվելու առաջիկա չորս տարիներին, գործադիրն արդեն որոշել է (կառավարության նախորդ նիստից հետո այս խնդրին մասնակի անդրադարձել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ուստի իմ այն ընթերցողները, ովքեր իմ ստորագրությամբ նյութերը կարդում են երկու պարբերականներում՝ նշյալ օրաթերթում եւ մեզ մոտ՝ «Լուսանցք»-ում, խնդրում եմ ներողամիտ լինեն կրկնությունների համար: Պարզապես խնդրի կարեւորությունից ելնելով՝ կրկնակի անդրադարձը անհրաժեշտ եմ համարում,-Ա.Մ.): Օրինակ՝ մասնավորեցվելու են «Ագրոսպասարկում» ընկերությունն ու Գորիսի «Բերրիություն» ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, «Հայփոստն» ու «Հայավտոկայանը»:

Մասնավորեցման են դրված նաեւ «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ»-ն, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան, «Ընդունելությունների տունը», «Հրազդանի մարզահամալիրը», «Ձիասպորտի կենտրոնը», Երեւանի ոսկերչական գործարանի պետական բաժնեմասը, Երեւանի ջրամատակարարման ուղեմասը, «Բյուրեղ» հանքային ջրերի գործարանի պետական բաժնեմասը, «Երվերելակը»:

Առողջապահական ոլորտի որոշ ընկերություններ էլ են դրված մասնավորեցման: Խոսքը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի, Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի, Մաշկաբանության եւ սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոնի, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնի, «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարանի, Հանրապետական անձավաբուժական կենտրոնի մասին է:   Continue reading

Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե;ք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ… «Փառքի րոպեն» շոուի հաղթող հայ եղբայրները սպասում են Երեւանի կրկեսի բացմանը… Թուրքիայում բարձրացվեց Հայաստանի դրոշը պարային միջազգային փառատոնում… «Զվարթնոց» տաճարի տարածքը վերածվել էր «մանկության մոլորակի»… Ազնավուրը հայտարարեց «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին… Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում երաժշտական փառատոն հիմնել…

«Փառքի րոպեն» շոուի հաղթող հայ եղբայրները սպասում են Երեւանի կրկեսի բացմանը

Ռուսաստանի առաջին ալիքով անցկացվող «Փառքի րոպեն» շոու ծրագրի հաղթողներ, հայաստանցի կրկեսային ակրոբատներ Գեւորգ եւ Անդրանիկ Վարդանյան եղբայրները, այդ հաջողության մեջ բոլորից շատ կարեւորում են հոգեբանական բավարարվածությունը: «Այդ շոուին մասնակցեցինք մի նպատակի համար՝ որ հանրությունը տեղյակ լինի, որ կան հայ արտիստներ, որոնք հանդես են գալիս կրկեսում: Շոուի ֆինանսական կողմը մեզ բոլորովին չէր հետաքրքրում, քանի որ մենք աշխատում են Մոսկվայի ամենահայտնի կրկեսներից մեկում եւ նյութապես ապահովված ենք»,- կազմակերպված մամուլի ասուլիսին ասել են Վարդանյան եղբայրները:

Նրանք ծնվել են Երեւանում, կրկեսային ակրոբատիկայով զբաղվել են 4 տարեկանից, իրենց հորեղբոր՝ Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ: Հայոց բանակում ծառայելուց հետո Վարդանյան եղբայրները մեկնել են Ռուսաստան եւ աշխատել նախ Մոսկվայի ռուս-հայկական, ապա Գիյա Էրաձեի ղեկավարած թագավորական կրկեսում:

Այս հաղթանակից հետո շնորհալի եղբայները ունեն եւս մեկ երազանք՝ կապված իրենց մասնագիտության հետ: Նրանք ցանկանում են մասնակցել Մոնտե Կառլոյում անցկացվող կրկեսային փառատոնին: Եղբայրների երկրորդ երազանքը կապված է Հայաստանի հետ: «Մենք սպասում ենք, որ մեր կրկեսը կբացվի եւ մեզ կհրավիրեն դրա բացմանը: Մեծ հաճույքով կգանք: Դա կախված է մեր պետությունից ու հայ ազգից, որոնք պետք է ցանկանան բացման արարողությանը տեսնել ոչ թե կրկեսի արտասահմանցի արտիստների, այլ ամբողջ աշխարհում սփռված հայ տաղանդավոր մարդկանց»,- նշեց Վարդանյան եղբայրներից  կրտսերը՝ Անդրանիկը:

Թուրքիայում բարձրացվեց Հայաստանի դրոշը

Մայիսի 23-28-ը Թուրքիայում բարձրացվեց Հայաստանի դրոշը` Բոդրումում կայանալիք 18-րդ ամենամյա պարային միջազգային փառատոնի ընթացքում: Հայաստանը եւս ընդգրկված էր փառատոնում եւ այա տարի եռագույնը բարձրացնելու պատիվը տրվեց Աննա Շախկյանին եւ Վանուշ Կարապետյանին:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ նա «Ավրորա»-ի պատվավոր հյուրն է… «Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ պահպանեց չեմպիոնի կոչումը… Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը եղել է Կարպիս Զաքարյանը… Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնություն… Ազգային եւ միջազգային այլ մարզական լուրեր…

Հենրիխ Մխիթարյանը «Ավրորա»-ի պատվավոր հյուր

«Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկա էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ  եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Միջոցառումը վարողը նշել է, որ Հայաստանն աշխարհին տվել է գիտնականների, երաժիշտների, պայծառ ու տաղանդավոր շատ այլ մարդկանց: Եվ այսօր միջոցառմանը ներկա է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ում շնորհակալության են հայտնում մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:

«Յուրաքանչյուր հանդիսատես, ով ներկա է այստեղ, տեսել է նրա փայլուն գոլերըը, հատկապես վերջինը, որ կարեւոր հաղթանակ բերեց իր թիմին: Շնորհավորում ենք նրան հաղթանակի առիթով»,- հայտարարել է միջոցառումը վարողը: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւս ներկա են գտնվել 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Նախագահը նշել է, որ Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում հանդիպել էին հոլանդական «Այաքս»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Վերջինս հաղթանակ է տարել 2:0 հաշվով եւ գոլի հեղինակ է դարձել նաեւ Հենրիխ Մխիթարյանը։ Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը։ Հայ մարզիկը խաղադաշտ դուրս էր եկել Հայաստանի դրոշով։

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում  էլ կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան, որին ինչպես եւ սպասվում էր, ներկա էր Շառլ Ազնավուրը, ով Հայաստան էր եկել «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Շանսոնյեի յուրաքանչյուր այցը Հայաստան, յուրաքանչյուր հանդիպում նրա հետ իրական ու սպասված տոն է: Դահլիճում ներկա գտնվողները բուռն ծափերով ողջունեցին նրան: Ներկա էին նաեւ «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրերն ու հիմնադիրները, քանի որ բալետը ընդգրկված էր «Ավրորա»-ի պաշտոնական ծրագրում:

– Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Շառլ Ազնավուրին – Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին: «Այնքան հաճելի է հանդիպել լեգենդար Մաեստրո Շառլ Ազնավուրին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը Հայաստան էր եկել մայիսի 27-ին: Նախօրեին նա Երեւանում հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման եւ առաջին նախագծի մեկնարկի՝ Երեւանում ինտերակտիվ թանգարանի հիմնադրման մասին:

– «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ Հանրապետության տոնի առթիվ ստացած «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի համար:

«Շնորհավորում եմ, Միկի»,- Հենրիխ Մխիթարյանի «Ինստագրամի» էջում տեղադրած լուսանկարի մեկնաբանություններում գրել է Պոլ Պոգբան, ով Ստոկհոլմում տարած հաղթանակի առաջին գոլի հեղինակն է:

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ պահպանեց չեմպիոնի կոչումը

Երեւանի «Ալաշկերտ»-ը 2-րդ տարին անընդմեջ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն: Բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացած 29-րդ փուլի վերջին խաղում ալաշկերտցիները սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեցին Գյումրիի «Շիրակ»-ին:    Continue reading

Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» ազգային շաբաթաթերթի հերթական թողարկումը.- կարդացեք նոր թողարկումը՝ թիվ 21 (454), հունիսի 2-8, 2017թ.

«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 / (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

* Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին, որոնք ստորեւ ներկայացնում ենք մասնակի.-

  1. Հայապահպանության նախարարության տեսլականը… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…Դեռ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք Հայ Արիական Միաբանությունը հարց էր բարձրացրել Հայապահպանության նախարարություն ստեղծելու համար, որը բազմաշերտ հնարավորություններ պիտի ունենար, ինչը թույլ կտար զբաղվել ազգային եւ համազգային կարեւորագույն խնդիրներով: Սա իրականում Համահայկական նախարարության ստեղծման մի փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը…

…Վարչապետ Կարեն Կարապետյանը կհամաձայնի՞ Հայապահպանության նախարարության գաղափարին, թե՞ նախապես այդ մասին տեղեկացնենք երկրի նախագահ Սերժ Սարգսյանին… Այս նախարարությունը կարող է իր բաժինները դարձնել լեզվի տեսչությունը, որը երբեք չի կարելի լուծարել, սփյուռքի նախարարությունը եւ այլն:

Սա, արդի պատկերացումներով ասած, սուպերնախարարություն չէ: Սա գալիքի՛ նախարարություն է: Որ առաջիններից մեկն է լինելու Միացյալ Հայաստանի ճանապարհին: Իսկ այդ ճանապարհին պիտի գիտակցել ազգային ինքնությունն ու էությունը, հայի Արարչակնիք եւ Աստվածազարմ արժեքները…

Հ.Գ. – Ազգային եւ պետական լեզվի դեմ որեւէ քայլ ազգադավության դրսեւորում է: Քանզի Լեզուն Գենի արտահայտչամիջոցն է՝ Գենի ձայնը:

  1. Հայոց լեզվի դեմ որեւէ քայլ դավաճանական կդիտարկվի… – Ամեն անգամ, երբ պետականորեն երկլեզվության խնդիր է դրվում, որը միանշանակ պարտադրվում է օտարի կողմից, այս դեպքում՝ Ռուսաստանի, հայոց լեզվի պաշտպանների նյարդերն այնքան են տեղի տալիս, որ թվում է հաջորդ քայլը Հայաստանի անունը փոխելն է լինելու… Ինքս էլ եմ հայտնվում այդ վիճակում, նախնական հոդվածս նմանվում է պարզապես հայհոյախառն մի գրվածքի, որտեղ տարբերություն չի դրվում դրսի ու ներսի օտարների հարցում… Բայց հասկանալի է, որ հետո գրվածքը պատասխան հոդվածի տեսքի է բերվում եւ թվում է՝ ամեն ինչ ասված է, ուղղակի մի քիչ նուրբ, բայց միեւնույնն է՝ հոգեկան բավարարվածություն չի զգացվում…

…Իսկ ու՞ր մնաց Հայաստանի պետական լեզվի դերը ազգամիջյան հարցում…

…Լեզվի կորստի պայմաններում պարզապես թղթի կտորների են վերածվում նաեւ մեր անկախության հռչակագիրը, լեզվի մասին օրենքը, Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները եւ այսպես շարունակ, ինչը ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի ու Արցախի անկախության, ազատագրված տարածքների, ազգային բանակի, ազգային արժույթի եւ ազգային ամեն բանի վրա, օրենքով պաշտպանված մեր պետական լեզուն եւ ազգային դպրոցը եւս կհայտնվեն օտարացման ճանապարհին…

  1. Տարածաշրջանում կապրի միայն մեկ եռյակը… – Երբ Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ ուղին մոտենում է լուծման որեւէ հանգրվանի, անմիջապես առաջ է քաշվում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության որեւէ նախագիծ կամ ծրագրային հերթական քայլ: Սա մտահոգիչ է, քանի որ Հայաստանը տարածաշրջանային ծրագրերի մեջ չի ներքաշվում, քանզի Անկարան ու Բաքուն երբեք չեն համաձայնի տրամադրել իրենց տարածքները եւ բնական պաշարները այն ծրագրերում, որտեղ Հայաստանը եւս դեր ունի: Իսկ Իրան-Հայաստան-Վրաստան ուղին կարող է ոչ միայն նպաստել Հայաստանի դերի ու նշանակության մեծացմանը տարածաշրջանում, այլեւ ինքնըստինքյան կարգելափակի Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությունը շատ ծրագրերում…

…Բայց զարմանալի է, որ Թբիլիսին չի նկատում իր տարածքների թուրքացման վտանգը: Խոսքը միայն Ջավախքի թուրքացման մասին չէ, ինչը փորձում են իրականացնել թուրք-մցխեթներին բնակեցնելու ծրագրով:

Այսպես Թուրքիան Ջավախքի ու Մարնեուլի ադրբեջանցիների միջոցով ուղիղ կապ է հաստատում Ադրբեջանի հետ, ինչը չկարողացան անել Նախիջեւանի ուղղությամբ, երբ տարիներ առաջ քննարկում էին Լաչինի միջանցքին (ՀՀ-ԼՂՀ-ն կապող) զուգահեռ ստեղծել Մեղրիի միջանցքը՝ Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան կապը ապահովելով (ամերիկացի Պոլ Հոբլի ծրագիրն էր)… Continue reading