Daily Archives: June 23, 2017

Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը…

Հայ Արիական Տոնացույցի վերականգնված տոներից մեկն էլ Նանե Աստվածուհու տոնն է:

Այսօր, հունիսի 23-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի  Քրմական դասի նախաձեռնությամբ, նշվեց Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը:

Հայ արիները հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների միջեւ են նշում ողջախոհության Աստվածուհու տոնը եւ փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով, որ իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակասլաց, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի նախաձեռնությամբ, Հայ Ազգայնականների Համախմբման աջակցությամբ, տոնն այս անգամ նշեցին  Քարահունջում՝ հունիսի 22-ի ամառային արեւադարձի դիմավորման ծեսից մեկ օր հետո՝ կրկին արեւածագին՝ ինչպես միշտ:   Continue reading