Monthly Archives: September 2017

Երբ «հաղթում» է հարյուրավոր զոհերին պարտակելով… Իրականությունը երբեք հնարավոր չէ թաքցնել հավերժ, բացահայտումը միշտ ժամանակի եւ իրավիճակի հետ է կապված – նախորդ տարվա ապրիլյան 4-օրյա պատերազմի ադրբեջանական իրականությունը եւս բացահայտվեց… Խոսում է նաեւ Ադրբեջանի ՊՆ-ի նախկին տեղակալ Իսա Սադիգովը… Պայթյուն՝ Ադրբեջանի զինպահեստներից մեկում…

Իրականությունը երբեք հնարավոր չէ թաքցնել հավերժ, բացահայտումը միշտ ժամանակի եւ իրավիճակի հետ է կապված: Եվ նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի մասին իրականությունը եւս բացահայտվեց: Հայկական կողմը պարզ խոսել էր իր կորուստների եւ հաջողությունների մասին, իսկ ադրբեջանական կողմը՝ կրկին կեղծել:

Այն մեծ կորուստները, որ Ադրբեջանը կրել է զինական տեսանկյունից, ինչպես մարդկային, այնպես էլ զինտեխնիկայի առումով, երկար թաքցնել չհաջողվեց:

Ադրբեջանի իշխանությունները, որ վաղուց կորցրել են իրենց վստահությունը ինչպես իրենց երկրում, այնպես էլ արտաքին աշխարհում, այսօր մեծ դժվարությամբ են պահում իրական տվյալները հայ-ադրբեջանական սահմանային բախումների վերաբերյալ:

Մշտապես զինադադարը խախտող ադրբեջանական կողմը միշտ էլ տանուլ տված է դուրս գալիս եւ ավելի շատ վնասներով: Եվ ամեն անգամ պաշտոնական Բաքուն իր ժողովրդին ներկայացնում է, թե ադրբեջանական զինուժը կասեցրել է հայկական սադրանքները՝ մեծ վնաս հասցնելով հայկական կողմին… Բայց այս ամենին արդեն Ադրբեջանում շատ քչերն են հավատում, ինչը ոչ միայն խորացնում է անվստահությունը այդ երկրում, այլեւ չի բացառվում, որ հնչեն իշխանափոխության կոչեր, ինչքան էլ Իլհամ Ալիեւը իր կնոջը՝ Մեհրիբանին է նշանակել Ադրբեջանի նախագահի տեղակալ՝ ապագայում իշխանության ղեկը  հենց նրան հանձնելու նպատակով (ում վաղուց երկրի ստվերային ղեկավար են դիտարկում)…

Բայց ապրիլյան պատերազմի դուրս սպրդած թվաբանությունն այլեւս կարող է սասանել ալիեւյան կլանի հանդեպ հավատի վերջին քարը:   Continue reading

Ահազանգ.- Բնությունը սկսել է հակահարվածը. կա՛նգ առ, մարդ կոչվող… Սա՛ էլ ռազմականին հավասար առաջնահերթություն է… Թեղուտի պոչհանքը «կուլ է տալիս» անտառը… Սեւանի պաշտպանության խնդիրը դեռ բաց է – Սեւանա լիճն իջնելով մոտենում է նախորդ տարվա մակարդակին… Խոսրովի անտառին կփոխանցվի 100.000 եվրո… ԱԻՆ-ը հետեւություններ կանի (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Սողանքների թեմաները թե լուսաբանելիս եւ թե վերլուծելիս մեկ անգամ չէ, որ գրել եմ, թե սողանքը բնության ճիչն է մարդու ականջին, եւ որ Հայաստանում ակտիվացած սողանքների պատճառը նաեւ մարդածին է ու որ մեծածավալ անտառհատումները նպաստել են դրանց աշխուժացմանը (հողի բնական կապակցումն է վերանում): Մեկ անգամ էլ նաեւ գրել եմ, թե այդ մեծածավալ անտառհատումները բերելու են նրան, որ մի շոգ ամռան հրդեհների ճիրանն ենք ընկնելու՝ անդառնալի կորուստներ ունենալով: Երբ ծմակը, որտեղ արեւի լույս չի ընկնում, դառնում է նոսր անտառ, բարկ արեւի համար այն ոչնչացնելը մեկից մեկ է: Երբ գրում էի, պատկան մարմիններից ասում էին բառացիորեն հետեւյալը. «Դու ճիշտ ես, բայց դա միակ պատճառը չէ»: Ի պատասխան նրանց, նորից սկսում էի գրել, որ առանց այդ էլ տեխնածին աղետներից ապահովագրված չենք, ինչու՞ ավելացնենք աղետների պատճառ մարդածին գործոնը, ի՞նչ է, չե՞նք հասկանում, որ բնության պատժիչ հակահարվածը շատ դաժան է լինելու:

Դատելով շարունակվող անտառհատումներից՝ չե՛նք հասկանում: Մանավանդ, դեռ չի տրվել այն պատասխանը, թե արդյոք այս վերջին հրդեհները մարդկային գործոնի հետեւանք չէին, չէ՞ որ տարածքում հանքեր կան հարուստ…

Հրդեհներից զատ՝ այս տարվա լրացուցիչ ջրառը Սեւանից, մեր երկրի ջրավազանային տարածքների անբավարար վիճակը, ջրամբարման չգոհացնող վիճակը եւ մեր վերաբերմունքը առ մեր երկիրը, մեր բնությունը: Այս ամենը միասին են, նույն տարածքում: Ուրեմն՝ բնապահպանական աղետի առաջին փուլն է սկսված: Եվ սա փաստ է. խախտված է բնական հավասարակշռությունը:

Չգիտեմ՝ մասնագետները կհամաձայնե՞ն այս գնահատականին, թե ոչ, կամ կհամաձայնե՞ն բարձրաձայնել այն արդյոք, բայց մի բան հստակ է՝ նրանք, ովքեր զգում են բնությունը, հասկանում նրա լեզուն, անհանգիստ են:

Տարիներ առաջ, երբ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը Գագիկ Մարտիրոսյանն էր, նրա հետ մի հարցազրույց արեցի, որում այսպիսի միտք էր արտահայտում, թե ջրի խնդիը պետք է լուծել հենց բուն խնդիրը լուծելով, ոչ թե, սովետական օրինակով, գյուղը տեղափոխելով: Ասենք՝ Խաչիկ գյուղը ներքեւ իջեցնենք, այդ գյուղի տանձի ծառի տակ սիրահարված զույգը կխելագարվի, նրա աշխարհը կփոխվի կամ՝ ռազմավարական հարց է, չի կարելի տեղափոխել եւ այլն եւ այլն: Ես այն ժամանակ նոր-նոր էի քայլեր անում լրագրության ոլորտում եւ իմ ավագ գործընկերներիցս  մեկը, ով այսօր էլ հայտնի է մեր բնագավառում, իր թերթում ինձ ու զրուցակցիս ծաղրել էր, թե խնդիրը թողած՝ ինչից են խոսում: Ես վիրավորվեցի ու որոշեցի նրան գրավոր պատասխանել նրան տեսնելուց հետո՝ անպայման բացատրելով, թե ո՛րն է իրական խնդիրը: Տեսա: Սկսեցի կարդալ նրա հոդվածները, հետեւել նրա գործունեությանը: Ու չպատասխանեցի: Զուր էր. չէր հասկանա: Մեր արժեհամակարգերն էին տարբեր: Հայրենի բնության ու Խաչիկ գյուղի խնդիրն իր համար ոնց որ եվրոպական մի գյուղի հարց լիներ, ինֆորմացիայի մի տող ընդամենը: Ուրիշ ոչինչ: Այսօր ես էլ եմ նրա պես ոլորտի հնաբնակներից արդեն: Մենք շփվում ենք իբրեւ գործընկերներ: Ու շատ հաճախ: Բայց նա ինձ համար այդպես էլ մնաց որպես ինֆորմացիայի մի տող՝ անգրիչ, անշունչ ու անհոգի…

Իսկ անշունչ տողերը հանրությանը չեն կրթում, սիրել չեն տալիս, բնության բույրերը փակ աչքերով տարբերել չեն սովորեցնում…

Այնպես որ, մեղքը չբարդենք շոգ եղանակի վրա միայն: Որովհետեւ մենք այսօր ամեն ինչ անում ենք, որ վաղն էլ հրդեհներն անպակաս լինեն:

Կա՛նգ առ, մարդ կոչվող…

Արմենուհի Մելքոնյան   Continue reading

Կանք մենք՝ ազգակիցներս – Սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախել 40 հազար 1-ին դասարանցի – Սոցիալական ոչ մի խնդիր անուսում մնալը չի արդարացնի… Առաջնայինը ազգային անվտանգությունն է – Ազգային անվտանգության խորհրդի նիստ – ՊՆ օրինագծերը կնպաստեն ազգ-բանակ գաղափարախոսության ամբողջական իրացմանը…

Կանք մենք՝ ազգակիցներս

Սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախելու 40 հազար առաջին դասարանցի:  Այս մասին տեղեկացրել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Բոլոր հանրակրթական դպրոցներն ապահովված են դասագրքերով: Այս տարի եւս 1-4-րդ դասարանների աշակերտները դասագրքերը կստանան անվճար: Նախագահի հանձնարարությամբ՝ այս տարի 38 սահմանամերձ համայնքներում, որոնք պետության կողմից ստանում են սոցաջակցություն, 1-12 դասարանի աշակերտները նույնպես դասագրքերը կստանան անվճար:

Մեր երկրում բոլո՛ր երեխաները պետք է ուսում ստանան: Իմաստնության ու դպրության Տիր Աստված ունեցող, հետո հայտնի պատճառներով գրերը կորցրած, հետո Մաշտոցի ձեռամբ ու մտոք վերագտած, գաղթի ճամփեքին երեխաներին տառերը սովորեցրած ազգի համար կարո՞ղ է պատճառ լինել, որ թեկուզ մեկ երեխա չհաճախի դպրոց: Հաստատ՝ ո՛չ:   Continue reading

Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ-արիների www.hayary.org պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է… Դիմումներ Երեւանի քաղաքապետին՝ կենդանիների պաշտպանության, շների ու հեծանվորդների համար տարածքներ առանձնացնելու, մայրաքաղաքի փողոցների անվանափոխության, քաղաքի մաշված եւ գունաթափված դրոշները փոխելու, տրանսպորտի խնդիրների եւ այլ հարցերի մասին… Շառլ Ազնավուրի անվանական աստղը՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում… Սանկտ Պետերբուրգում՝ «Երեւանի օրեր»… Միջոցառումներ Գառնիի եւ Զվարթնոցի տաճարներում… Կրթա-մշակութային միջոցառումներ Երեւանում, մարզերում, Ջավախքում… Ազգային բնույթի փառատոններ … Գիտա-տեխնիկական եւ խաղային ոլորտի լուրեր, միջազգային դպրոցական օլիմպիադաներ եւ հանրակրթական հարցեր… «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի, «Երիտասարդ երկրապահ», «Բազե» եւ այլ երիտասարդական հավաքների մասին…

«Լուսանցք»-ն իր ընթերցողներին է ներկայացնում  օգոստոսի մեկամսյա արձակուրդների այն բացթողումները, որոնք կարող էին, բայց չեն հրապարակվել մեր թերթում…

Հեմոդիալիզը կշարունակվի իրականացվել պետական պատվերի շրջանակում – տեղեկացնում է առողջաօահության նախարարությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցում տարածված տեղեկատվությունը, թե իբր դադարեցվում է հեմոդիալիզի պետպատվերը` իրականությանը չի համապատասխանում: Գաղտնիք չէ, որ մի շարք ծառայություններում, այդ թվում` հեմոդիալիզի, առկա էր դեֆիցիտ։ Այն լրացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կատարել է 2017թ. պետական բյուջեի վերաբաշխում։

ՀՀ կառավարության  օգոստոսի 24-ի նիստում հաստատվել է նախարարության 2017թ. ընթացքում առաջացած տնտեսումներից հեմոդիալիզի ծառայությանը լրացուցիչ 216 մլն 820 հազար ՀՀ դրամ ուղղելու մասին ՀՀ կառավարության որոշումը։ Հատկացված լրացուցիչ գումարը, վստահաբար, կբավականացնի մինչև 2017թ. ավարտը հեմոդիալիզի ծառայությունն ամբողջությամբ պետական պատվերի շրջանակում իրականացնելու համար։

Բաց նամակ քաղաքապետին` Դինգո Թիմի կողմից

Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ-ն նամակ դիմում է հղել քաղաքապետին. Հարգելի քաղաքապետ, պարոն Մարգարյան.

Դիմում եմ ձեզ ինչպես Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ-ի, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների անունից: Վերջին շրջանում գնալով շատանում են Երեւանի այգիներում շների զբոսանքն արգելող ցուցանակները: Քաղաքում գրեթե այգի չի մնացել, որտեղ թույլատրվում է շանը տանել զբոսանքի: Փաստորեն ստացվում է, որ շուն պահող քաղաքացիները տեղ չունեն իրենց շանը զբոսանքի տանելու: Սա մտահոգությունների եւ բողոքի ալիք է բարձրացրել շուն պահող քաղաքացիների շրջանակներում, ովքեր ամեն օր դիմում են մեզ՝ որեւէ քայլ ձեռնարկելու խնդրանքով:

Եթե բոլոր այգիներում արգելվի շներով մուտքը, ապա որտե՞ղ մարդիկ զբոսանքի տանեն իրենց շներին:  Ըստ Երեւան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու եւ հաշվառելու կանոնների 4-րդ մասի  (Կենդանիներին պահելու, զբոսանքի իրականացման եւ վաճառքի պայմանները) 22-րդ կետում մասնավորապես նշված է. “Կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդնպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայությանդեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում,բացառությամբ կրթական, մշակութային, սպորտային, առողջապահականկազմակերպություններին (հիմնարկներին) հարող տարածքների, մանկականհրապարակների եւ շուկաների տարածքների”:

Հարց է առաջանում. Երեւան քաղաքում որոնք են “այդ նպատակով հատուկ հատկացվածտարածքները”, կխնդրենք նշել:  Առաջարկում եւ խնդրում ենք ամեն վարչական շրջանում որեւէ այգու մի հատված հատկացնել շների զբոսանքի համար: Ինչպես նաեւ առաջարկում ենք այգիներում փակցնել ցուցանակներ, որպեսզի մարդիկ հավաքեն իրենց շների կեղտը իրենց հետեւից: Ցուցանակների պատրաստման և փակցնելու հարցում առաջարկում ենք մեր կամավոր աջակցությունը:

Կսպասենք պատասխանի. Հարգանքներով՝ Օվսաննա Հովսեփյան

Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ հիմնադիր/նախագահ

Շների ու հեծանվորդների համար տարածքներ կառանձնացվեն

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է համաքաղաքացիների դժգոհությանը՝ մարդաշատ այգիներում եւ պուրակներում շներին զբոսանքի դուրս բերելու երեւույթի առնչությամբ: Քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի բնապահպանության, առեւտրի եւ սպասարկումների վարչությանը, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին կարճ ժամանակում  առաջարկներ ներկայացնել շների համար զբոսանքի վայրեր առանձնացնելու վերաբերյալ:

«Մայրաքաղաքի բնակիչները երեխաների հետ իրենց երեկոյան հանգիստը  հիմնականում անց են կացնում այգիներում եւ պուրակներում: Վերջերս բազմաթիվ դժգոհություններ ենք ստացել ինչպես մեր համաքաղաքացիներից, այնպես էլ քաղաքի հյուրերից հանգստի մարդաշատ գոտիներում շներին զբոսանքի դուրս բերելու, ինչպես նաեւ ջրային ավազաններում կենդանիներին լողացնելու երեւույթների հետ կապված:

Հաշվի առնելով հարցի երկկողմանի լինելը, որ պետք է հաշվի առնել նաեւ ընտանի կենդանի պահող մեր համաքաղաքացիների իրավունքները, հարկավոր է նախատեսել առանձին տարածքներ, որտեղ եւ կկազմակերպվեն շների զբոսանքները:  Հետևաբար, ըստ վարչական շրջանների ներկայացրեք առաջարկներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև մարդաշատ վայրերում հեծանիվ վարողների խնդրին եւ համապատասխան հանձնարարական է տվել համապատասխան ծառայություններին: «Քաղաքային ծառայությունների ուշադրությունն եմ հրավիրում այգիներում ու ընդհանուր օգտագործման մարդաշատ վայրերում հեծանվորդների անկանոն երթեւեկության վրա: Նախորդ տարիներին Երեւանի որոշ փողոցներում մենք առանձնացրել ենք հատուկ հեծանվուղիներ, բայց այն վայրերում, որտեղ դրա հնարավորությունը չկա, պետք է խստորեն հետևել, որ հեծանվորդները ձեռնպահ մնան արագ վարելուց եւ մյուս համաքաղաքացիների հանգիստը խանգարելուց: Առաջնահերթը զբոսնող մարդկանց անվտանգությունն է, ինչը պարտավոր ենք ապահովել: Ուսումնասիրեք եւ համապատասխան առաջարկություններ ներկայացրեք որոշակի հատվածներում հեծանվորդների համար նոր հեծանվուղիներ կամ հարթակներ ձևավորելու համար»,- նշել է քաղաքապետը:

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվեց Շառլ Ազնավուրի անվանական աստղը

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվեց աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական աստղը: Լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է Փառքի ծառուղում:

Նրան նվիրված աստղը «Կենդանի կատարում» անվանակարգում է:

Սանկտ Պետերբուրգում կացնկացվի «Երևանի օրեր» ծրագիրը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով քույր ու գործընկեր քաղաքների հետ ունեցած համաձայնագրերին ու աշխատանքային ժամանակացույցին, աշխատակազմի արտաքին կապերի եւ մշակույթի վարչություններին հանձնարարել է նախապատրաստվել այս տարվա սեպտեմբերի 6-8-ը Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում նախատեսվող «Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագրի պատշաճ իրականացմանը։   Continue reading

Մեկամսյա ամփոփում՝ մարզաշխարհի խաչմերուկներից.- 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերից 6 մեդալ… Հայ ըմբիշների փարիզյան մեդալները… Հունահռոմեականում բաց թողնված ոսկե մեդաը… Ազատոճայինները 2 մեդալ նվաճեցին… Աշխարհի առաջնությանը՝ 2 հայ բռնցքամարտիկ… 5-ական մեդալ՝ բռնցքամարտի միջազգային մրցաշարերից… ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլում… Ֆուտբոլ. Հայաստանը վերջին րոպեին պարտվեց Ռումինիային… Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն – 2017/2018… Հայաստանի Առաջին խմբի առաջնություն 2017/2018… Հայաստանում բասկետբոլի վերականգնման հաջողված քայլերը… Շախմատային սուպերմրցաշարի հաղթողը… Լեւոն Արոնյանը բարձրացրեց իր անհատական վարկանիշը… Հայաստանի առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթողը… Հայտնի են  հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկները… Հայ մարզիկի կյանքը վտանգված է Բելառուսում… Հայ տանկիստները՝ «Տանկային բիաթլոն»-ում… Հենրիկ Մխիթարյանի խաղերը, լրատվություն՝ ֆուտբոլային, շախմատային եւ այլ մարզաձեւերից ու մարզական կյանքից…

«Լուսանցք»-ն իր ընթերցողներին է ներկայացնում  օգոստոսի մեկամսյա արձակուրդների այն բացթողումները, որոնք կարող էին, բայց չեն հրապարակվել մեր թերթում…

Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոնը՝ Արթուր Թովմասյան

Հայ ուսանողները նվաճեցին 6 մեդալ

Հայ մարզիկները Չինաստանի (Թայվան) Թայփեյ քաղաքում մասնակցեցին 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերին եւ ներկայացան 7 մարզաձեւերում, 16 մարզիկներով՝ ծանրամարտ, թաեքվոնդո, ջրացատկ, ուշու, ձյուդո, սուսերամարտ եւ մարմնամարզություն: Ծանրամարտ՝ Անդրանիկ Կարապետյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Գոռ Մինասյան (+105 կգ): Թաեքվոնդո՝ Արսեն Գրիգորյան (87 կգ), Սերգեյ Վարդազարյան (68 կգ): Ուշու՝ Կարապետ Թեւոսյան (սանդա ուշու, 70 կգ), Հայկ Գասպարյան (սանդա ուշու, 60 կգ): Ձյուդո՝ Շահեն Աբաղյան (60 կգ), Անդրանիկ Չափարյան (81 կգ): Ջրացատկ՝ Վլադիմիր Հարությունյան, Ազատ Հարությունյան: Սուսերամարտ՝ Մայքլ Հովհաննիսյան (ճկասուսեր): Մարմնամարզություն՝ Արթուր Թովմասյան, Արմեն Պետրոսյան, Արթուր Դավթյան: Հայաստանը 29 ներկայացուցիչ ուներ եւ բացի մարզիկներից, մասնակցում էին նաեւ 3 ղեկավար, 3 մրցավար, 7 մարզիչ: 131 երկրի 7639 մարզիկ 21 մարզաձեւերում վիճարկեցին  275 մեդալ:

Մեր երկրի բազմակի չեմպիոն, թիվ 1 բազմամարտիկ Արթուր Թովմասյանը 15,025 միավորով հռչակվել է խաղերի չեմպիոն: Նա նման հաջողության է հասնում արդեն 2-րդ անգամ. Հարավային Կորեայի Գվանժու քաղաքում 2015թ. 28-րդ ունիվերսիադայում եւս նա ոսկե մեդալ էր նվաճել: Այսպիսով՝ հայ մարմնամարզիկը դարձել է ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն, մի ցուցանիշ, որին մեր ուսանող մարզիկներից ոչ ոք դեռեւս ունիվերսիադաների պատմության մեջ չի հասել: Մինչ այդ՝ ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ թաեքվոնդոյի եւ սանդա ուշուի մարզաձեւերում Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) եւ Կարապետ Թեւոսյանը (70 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ: Ապա, մեր 2 ծանրորդները՝ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (105+ կգ) ոսկե մեդալներով ավելացրեցին հայ ուսանողների ավարը՝ 3 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

Հայ ըմբիշների փարիզյան մեդալները

Փարիզում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) դարձավ ոսկե մեդալակիր եւ աշխարհի եռակի չեմպիոն: Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) եւս պայքարեց ոսկե մեդալի համար եւ նվաճեց այն: Հայաստանի համար բրոնզե մեդալներ նվաճեցին Լեւան Բերիանիձեն (125 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): Կարեն Ասլանյանը (66 կգ) եւ Կարապետ Չալյանը (75 կգ) մոտ էին բրոնզին, բայց զրկվեցին մեդալակրի կոչում ունենալուց:

Հունահռոմեականում բաց թողնված ոսկե մեդաը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ֆինլանդական Տամպերե քաղաքում մասնակցեց աշխարհի երիտասարդական առաջնությանը: Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը նշել է. «Մեր մասնակցությունն աշխարհի առաջնությանը համարում եմ բավարար, թեեւ ավելի շատ սպասելիքներ ունեինք եւ ավելին կարող էինք անել: Մալխաս Ամոյանը (66 կգ) պետք է ոսկե մեդալ նվաճեր, սակայն եզրափակիչ գոտեմարտում մրցավարները վերջին 15 վայրկյաններին հաղթանակը նվիրեցին իրանցի ըմբիշին: Այդպես ասում եմ, որովհետեւ իրանցին աշխարհի չեմպիոն դարձավ տեխնիկական ոչ մի հնարք չկատարելով: Եզրափակչի ճանապարհին հայ ըմբիշը ավելի ուժեղներին՝ ադրբեջանցուն, թուրքին, ուկրաինացուն, մոլդովացուն՝ Եվրոպայի մրցանակակիրներին ու չեմպիոններին էր հաղթել, սակայն եզրափակչում կատարվեց այն, ինչ ասացի»: Սպասելիք կար 55 կգ քաշային Տիգրան Մինասյանից եւ Հրաչյա Պողոսյանից (60 կգ), որոնք, սակայն պարտվել են հավասար պայքարում՝ հավասար միավորներով:

Հ.Գ. – Մեր ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկը՝ Ռոման Ամոյանը, Մալխաս Ամոյանի հորեղբայրն է: Նա նույնպես աշխարհի երիտասարդական առաջնության օրերին Տամպերեում էր եւ Մալխասին ու հավաքականի մարզիչներին օգնում էր ինչով հնարավոր էր: Ըստ հռչակավոր հայ ըմբիշի՝ Մալխասը գերազանցելու է իրեն:

Ազատոճայինները 2 մեդալ նվաճեցին

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ազատ ոճի ըմշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ, չնայած այստեղ եւս կարող էինք ոսկե մեդալ ունենալ:

«Ընդհանուր առմամբ մեր թիմը լավ հանդես եկավ աշխարհի առաջնությունում: Կարեն Զուրաբյանը (50 կգ) կարող էր ոսկե մեդալ նվաճել: Վերջին վայրկյաններին նա 3:6 հաշվով պարտվում էր, 2 անգամ 2 միավորանոց հնարք կատարեց, սակայն մրցավարները հաշվեցին միայն մեկը եւ Կարենը 5:6 հաշվով զիջեց: Արսեն Հարությունյանը (55 կգ) քառորդ եզրափակչում ռուս ըմբիշին հաղթում էր 9:0 հաշվով, սակայն, նա էլ չի կարողանում բացատրել պատճառը, թե ինչու գոտեմարտի վերջում անհասկանալի միավորներ տվեց մրցակցին եւ 9:10 հաշվով պարտվեց: Նա զրկվեց ոսկե մեդալի համար պայքարից, բայց կարողացավ 3-րդ տեղը գրավել:   Continue reading