Daily Archives: October 13, 2017

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Ավստրիացի մարմնամարզիկները հնարավոր է ԿԺԴՀ-ի պատճառով չմասնակցեն Օլիմպիական խաղեր-2018-ին… Ինտելեկտուալ խաղ երեխաների համար… Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան որակազրկվեց 1 տարով… Հենրիխ Մխիթարյանը` Վալանսում. Համլետ Մխիթարյանից 18 տարի անց… Ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնություն… Այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվո՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Ավստրիացի մարմնամարզիկները հնարավոր է ԿԺԴՀի պատճառով չմասնակցեն Օլիմպիական խաղեր-2018-ին

Ավստրիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Կարլ Շտոսսը հայտարարել է, որ ավստրիացի մարմնամարզիկները չեն մասնակցի ձմեռային Օլիմպիական խաղեր-2018-ին հարավկորեական Փհենչհան քաղաքում, եթե ԿԺԴՀ-ի կողմից  միջուկային-հրթիռային ծրագրի ակտիվացման պատճառով Կորեական թերակղզում լարվածությունն աճի:

«Եթե իրավիճակը վատանա եւ մեր մարմնամարզիկների անվտանգությունը այլևս չերաշխավորվի, մենք չենք գնա Հարավային Կորեա: Մենք, այնուհանդերձ, չենք կարծում, որ դա տեղի կունենա այսօր»,- rsport.ria.ru-ի հաղորդմամբ ասել է Շտոսսը:

Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 3-ին հայտարարել էր, որ ջրածնային ռումբի փորձարկումն անցել է հաջող: Այդ նախագիծը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համալրման համար:

Հյուսիսային Կորեան միջուկային զենք է փորձարկել:

Դոնալդ Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեային հարվածելու հավանականությունը:

Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել:

Կիմ Չեն Ինն անձամբ է պարգեւատրել ջրածնային ռումբի ստեղծողներին:

Գյուղական խաղերի եզրափակիչ փուլը՝ Վանաձորում

2017թ. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» միջոցառումը:

Միջոցառումը մեկնարկել է 2017թ. օգոստոսին Հայաստանի գյուղական համայնքներում: Առաջին գյուղական խաղերի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 4-ը Վանաձորում:

Նշենք, որ ծրագրին մասնակցում են գյուղերում բնակվող 20 տարեկանից բարձր տղամարդկանց եւ 16 տարեկանից բարձր կանանց Հայաստանի մարզերի հավաքական թիմերը: Մասնակիցները մրցելու են ատլետիկական հնգամարտի ծրագրով:

Ինտելեկտուալ խաղ երեխաների համար

Երեխաներին համակարգիչներից կտրելու եւ նրանց կրթելու նոր տարբերակ են մտածել Արամն ու Դավիթը, ովքեր ստեղծել են «Ապագայի Հայաստան» կոչվող ինտելեկտուալ խաղը՝ 188 հարցով։ Այն  նախատեսված է 10 տարեկանից բարձրերի համար։ Տղաները խաղը բաժանել են 4 մասի՝ «Պատմական Հայաստան», «Հայոց ցեղասպանություն», «Հայ գրականություն» եւ «Մեծանուն հայեր»։

Խաղն ինտելեկտուալ է, ժամանցային եւ ուսուցողական։ Մասնակիցները նետելով զառը՝ հայտնվում են դաշտերից մեկում եւ պատասխանում թեմային առնչվող հարցերին։ Կա նաեւ «Օսմանյան բանտ» կոչվող թեմա՝ տրամաբանական հարցերով։   Continue reading