Daily Archives: December 24, 2017

Հայ արիները նշեցին Միհրադարձը – Վաղուց եկել են ժամանակները Հայոց Ազգային Հավատի եւ Հայ Աստվածների մասին ճշմարտությունն ու իրականությունն ասելու…

Մինչեւ 2018-ի հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի ծննդյան տոնը, ձմեռային արեւադարձից կամ արեւագալից՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ից սկսած մինչեւ մինչեւ դեկտեմբերի 26-ը հայոց հավատի հետեւորդները նշում են Հայոց արդարադատության Աստված Միհրին նվիրված տոնական օրերը:

Ամեն տարի այս օրը՝ դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան Միհրական օրերի գլխավոր ծեսն է արվում՝ Միհրադարձի ծեսը: Նշենք, որ տոնական օրերին փառաբանվեց Միհր Աստվածը նաե՛ւ որպես Արեւ-Աստված, քանզի նա բնակարգի (լույսի, կյանքի) վերահաստատման պաշտպանն է, իսկ արդարադատությունը բնականոն սկզբունքներին է հենված…

Ճիշտ ծեգի պահին Միհրադարձի ծեսը սկսվեց Գառնո ձորում՝ խոյապարով՝ Քոչարիով՝ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչների մասնակցությամբ: Պարաշարքն, ինչպես բացված ութանկյուն, դեմքով դեպի արեւելքն էր: Ութանկյուն էր՝ ի նշան Հայոց աստվածային համակարգի ութ Աստվածների եւ բացված՝ ի նշան տոնի գլխավորի՝ Միհր Աստծո:

Երբ պարն ավարտվեց, պարաշարքի ութանկյան բացված մասից ներս մտնելով՝ ՀԱՄ առաջնորդ եւ  համախմբված հայ ազգայնականների գործերի կարգավար Արմեն Ավետիսյանը Ջահավառումն արեց: Աշտանակի վրա փայտերը նույնպես դրված էին ութանկյան ձեւով: Ջահավառումն ուղեկցվեց ձոնով՝ առ Միհր Աստված:   Continue reading