Daily Archives: March 23, 2019

Հայաստանն ու հայությունն այլեւս պիտի պատրաստվեն ոչ թե հերթական ինքնապաշտպանությանը… այլեւ՝ նախապատրաստվեն լուրջ պատասխանի՝ հակահարձակման՝ անմիջապես ինքնապաշտպանությունից հետո… – Արմեն Վանի Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հայաստանն ու հայությունն այլեւս պիտի պատրաստվեն ոչ թե հերթական ինքնապաշտպանությանը եւ միջազգային անիմաստ բողոքարկումներին, որ երկիմաստ նշանակությամբ են հնչում տարիներ շարունակ, թացն ու չորը իրար խառնելով… այլեւ՝ նախապատրաստվեն լուրջ պատասխանի՝ հակահարձակման՝ անմիջապես ինքնապաշտպանությունից հետո… Հակահարձակման՝ նպատակակետը դեպի Բաքու, իրականում հայկական անվամբ Բագավան…

Սա է միակ լուծումը, երբ արնախում թշնամիդ զոռով ու զենքով է մտել քո Հայրենիք, Ազգիդ Տուն… Ու դուրս գալու մտադրություն չունի, ավելին քո Հայրենիքը հայտարարել է իր ,,հայրենիք,, եւ որոշել է վերջնականապես կործանել Հայաստանի Հանրապետությունը, որ վերջին ծվենն է մնացել Հայոց Հայրենիքից, որպես հայի Բնօրրան…

Եվ խաղաղասիրական բոլոր կոչերն ու հայտարարությունները ոչ միայն ծիծաղելի են, այլեւ հնչում են որպես դավադրություն, եթե պետական այրի բերանից են հնչում, ապա պետական դավաճանություն…

Պատերազմը մենք չենք սկսել, որ խաղաղության ,,ղուշ,, աշխատենք, առավել եւս, որ թշնամին զինվում ու նոր պատերազմի է նախապատրաստվում, ավելի կատաղած, քանզի լավ հիշում է եւ 1990-1994-ը եւ 2016-ի ապրիլյան քառօրյան…

Լավ պատրաստվելու դեպքում եւ ճշմաւիտ զինակից գործընկեր–պետություններ ունենալու պարագայում, մենք կարող ենք նաեւ Նախիջեւանի հարցը առաջ քաշել, նախ քաղաքական, ապա … այլ ասպարեզում:   Continue reading →