Daily Archives: July 19, 2020

…Երկինքը մեզ հիշեցնում է.- …Հայի Գենը դեռեւս Հայ չէ… – (Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանությսն առաջնորդ)

…Երկինքը մեզ հիշեցնում է.-
…Հայի Գենը դեռեւս Հայ չէ: Հայը՝ ՏիեզերաԳենից ծնված բարեպաշտության եւ լինելիության (ՀԱՅ – Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ) մարմնավորումն է՝ ամրապնդված հաստատակամ զորությամբ, իմաստությամբ եւ ողջախոհությամբ:
ՀԱՅ լինելու համար շնչի՛ր, տե՛ս, խոսի՛ր, շոշափի՛ր, պահի՛ր, կե՛ր … միայն բնականն ու անարատը…
* Փա՛ռք ՀԱՅ-ին ու ՀԱՅՔ-ին… Փա՛ռք Հայահավաքին ու Հողահավաքին… Փա՛ռք Հայոց Նպատակներին…
…Հայահավաքն ու Հողահավաքը որպես Հայահավերժության Ուղի… ՀԱՅ-ի ու ՀԱՅՔ-ի Տիեզերակնիք Արարչական եւ Աստվածազարմ Վերածննդի Հիմնաքար…

Հայ արիները նշեցին Վարդավառը՝ Աստղիկ Աստվածուհու տոնը … – Սերն է Տիեզերքի Շարժիչ Ուժը…

Հուլիսի 19ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման հետեւորդները նշում են Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը:

Այս տարի, ինչպես նախորդ տոները, հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Վարդավառը եւս նշում են թագավարակի համաճարակից երկրում առաջացած իրավիճակը՝ պարետատան ցուցումները հաշվի առնելով…

Հուլիսի 19-ի առավոտյան ժամը 5:00-ին (հաշվի առնելով Աստղիկ Աստվածուհու Խորհրդանիշ 5 թիվը) Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ հայ արի քրմերի կողմից Սրբազան Գաղտնածես կատարվեց՝ Աստվածականչ-Աստղկականչ, յուրաքանչյուր հայի առողջության եւ հաջողության համար…Հայի ու Հայաստանի միասնության ու վերելքի համար…  հայության մեջ Աստվածային ու Տիեզերական Սիրո հաստատման համար…   Continue reading