Monthly Archives: May 2025

Եղե՛լ է եւ կլինի՛ Հավերժակա՛ն Հայաստան… Պատմական Հայաստան մերժողները կարծում են թե “Սեփական Հայաստանը” կունենան, իրենց թերեւս այդպես են ներկայացրել իրենց տերերը ֊ հայի թշնամիները` թե մերժե՛ք պատմականը, կունենա՛ք ձեր պապականը` սերնդե֊սերունդ… Տխմարներ։ Երկու կողմն էլ։ Հայերիս Հայք֊Հայաստանը աշխարհի ամենահին պետականությունն է ֊ աշխարհի հնագույն քարտեզներում եղած պետություններից միակն է, որ ցայսօր կա ու դեռ միատարր է գրեթե… Չկա՛ Պատմական Հայաստան, կա՛ Հայաստանի Պատմություն, որն անբաժանելի է անցյալի֊ներկայի֊ապագայի ճանապարհին… Գալիքի Հայաստանը այդ ճանապարհին է ֊ կվերաստեղծվի շուտով` Հայաստանի Ազգային Պետությունը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Մեկ անգամ եւս կրկնում եմ հատուկ Պուտինի համար… Հերթական կայսերապաշտական հակազգայնականությունը․․․ Վլադիմիր Պուտինը շատ լավ գիտի նացիոնալիզմի (ազգայնականություն) եւ շովինիզմի (ազգայնամոլություն), առավել եւս՝ նացիզմի եւ ֆաշիզմի (հիտլերականություն) տարբերությունները, բայց հանուն իր կայսերական նկրտումների՝ դրանք միախառնում է, անտեսելով ՇՈՎԻՆԻԶՄԸ՝ ԱՅԼԱՄԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ, դա վերագրելով ՆԱՑԻՈՆԱԼԶՄԻՆ՝ ԱԶԳԱՅԻՆՈՎ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻ ԳՆԱԼՈՒ ՁԳՏՄԱՆ ՀԵՏ․․․

Մեկ անգամ եւս կրկնում եմ հատուկ Պուտինի համար

…ազգայնամոլությունը (շովինիզմ) ժողովրդավարության (այլեւս ամբոխավարության) աջակցությամբ վերստին փորձում է գրավել ազգայնականության (նացիոնալիզմ) քաղաքական ոլորտը… Ուկրաինական վայրագ նեոնացիստները (ինչպես Հայաստանի դեմ պատերազմած թուրքական արնախումները)՝ եվրա֊ամերիկյան ժողովրդավարների պաշտպանության տակ` ընդդեմ Ռուաստանի…

(այսպես թուրք-ադրբեջանական շովինիզմն էլ գործում է ընդդեմ Հայաստանի)

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ազգայնականության քաղաքական ոլորտը երկար ժամանակ է չի կայանում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում…

Ժողովրդավարական հռչակված ամբոխահաճ համակարգը աշխարհում վերածվել է ազգ, ազգային, ազգայնական բնական երեւույթների ու դրսեւորումների թշնամին ու արգելափակողը, քանի որ միայն այդպես է կարողանում պահպանել իր ապազգային ու անմարդկային համաշխարհային տիրապետությունը, իր հակաբնական արժեհամակարգը…

Հայաստանում էլ, անկախացումից ի վեր, շուրջ 30 տարի թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունները երկու քաղաքական բեւեռներում էլ արգելափակել են հայ ազգայնականների առաջխաղացումը` հայտաիարելով, թե ծայրահեղականները տեղ չունեն մեր կյանքում (իրականում` իրենց ազգահայրենաթալանին լծված կյանքը խորտակելու գործում)… 

…թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը տասնյակ տարիներ փոխարինելով մեկմեկու, առաջնորդվում են միջազգային օրենքներով ու իրավունք֊պարտականություններով եւ ստորադասում են ազգային օրենք֊իրավունք֊ավանդույթները…   Continue reading

Դեպի Նոր Աշխարհակարգ, որը պիտի հայտարարի Հին Աշխարհակարգի մահը` նորովի, առանց վերաձեւումների… Պետք է սատարել Հնդկաստան-Բհարաթին՝ Պակիստամի դեմ պայքարի ընթացքում․․․

Նախ, որ Պակիստանը Հունգարիայի հետ միասին համաթուրքական դաշինքի երկրների (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Թուրքմենստան) կողքին են միշտ եւ միշտ ընդդեմ Հայաստանի,

Նաեւ, որ Պակիստանի նախագահներից մեկը հայտարսրել էր, որ պակիստանցիներն ու ադրբեջանցիները “մեկ ազգ են – իսլամական ազգ, երկու երկրներում բնակվող”…          

Ինչպեսեւ, Պակիստանը այս՝ թուրքամետ եւ հակահայ աշխարհակարգի կողմնակիցն է․․․

Իսկ Հնդկաստան-Բհարաթը նոր աշխարհակարգի ձեւավորման նախաձեռնողներից է` ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ, որում Հայաստանն էլ տեղ ու դեր ունի…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)   Continue reading