Daily Archives: June 17, 2025

Հայի Գենը-Ծինը դեռեւս Հայ չէ․․․ Հայը ՏիեզերաԳենից ծնված բարեպաշտության եւ լինելիության` հավերժումի մարմնավորումն է` ամրապնդված հաստատակամ զորությամբ, ողջախոհությամբ եւ իմաստությամբ… Հայ լինելու համար շնչիր, տե՛ս, խոսի՛ր, շոշափի՛ր, պահի՛ր, կե՛ր միայն անարատը… ճանաչի՛ր Ազգիդ ինքնությունը, պատմությունն ու մշակույթը, պաշտպանի՛ր նրա լեզուն, հավատն ու բարոյական օրենքները, հետեւի՛ր ավանդույթներին ու սովորույթներին … Առաջնորդվի՛ր՝ ապավինելով Ազգային Արժեհամակարգին / Եղի՛ր հպարտ` Հայ լինելուդ համար… (Հայ-Արիական *Իմաստության* Կենսադրույթներից)

Հայի Գենը Տիեզերագիր ունի… Արարչակնիք է եւ Աստվածօծյալ… եւ ոչոք ու ոչինչ չեն կարող ապակոդավորել-գաղտնազերծել այն…

Տիեզերական (ավելի ստույգ` Արեգակնային Համակարգի) Գարուն է այլեւս (թերեւս 2012 թ.֊ից)… եւ արդեն հայտնվել են ու դեռ կհայտնվեն մարդիկ, ովքեր Հայի Գեն կամ Հայի Գենի հետ խառնագեն ունեն որոշակի, որ կզգան Տիեզերքի Ազդակները, իրենց Գենի Ձայնը` կխոսեն Գենի հետ…
Բայց կհայտնվեն նաեւ խեղկատակներ, եսակենտրոն շահ հետապնդողներ, այլակենտրոն դավաճաններ կամ թշնամիներ, որ կփորձեն պղտորել ամեն բան Հայի Ինքնագիտակցության Վերելքը, կատարելով իրենց տերերի կամ փողատուների պատվերները (որոնք գիտեն, որ Հայի Գենը Զարթնում է) կամ կհայտնվեն “հին փրկիչներ” (հայ եւ չհայ), որ կփորձեն հոտառությամբ մնալ գուշակությունների ոլորտում, “մնալ երկնակամարում”…
Պետք է զգալ-գիտակցել`  ոչոք եւ ոչինչ չի կարող Հայի Գենը ապակոդավորել֊գաղտնազերծել… դա բացառությամբ Արարչի Տիրույթում է…  Continue reading