Թուրքիան հետքայլ է արել

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, երկրի ներսում առկա կոշտ արձագանքներով պայմանավորված, «մարտավարական հետքայլ» է արել: «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի տեսակետ է արտահայել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:
«Հետքայլն արվել է Թուրքիայի կողմից, բայց դա բեկումնային շրջադարձ չէ»,- նշել է Պ. Սեմնեբին: Նա միաժամանակ հավելել է, թե իրենք հույս ունեն, որ քննարկումները կշարունակվեն: ԵՄ հատուկ ներկայացուցիչը հարցազրույցում նշել է նաեւ, որ շատ կարեւոր է, որպեսզի Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերցված «պաուզան» շատ երկար չտեւի, այլապես առկա է «իմպուլսը կորցնելու» վտանգ:
Հասկանանք վերջապես՝ Թուրքիային մեզ հետ հարաբերությունները լավացնել պետք չէ: Դադարեցնենք նրա հետ սիրախաղը:

Վահագն Նանյան

«Լուսանցք», թիվ 24 (110), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.