Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին

Այս օրերին Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ «Լուսանցք»-ը անընդհատ հանդես են գալիս քաղաքական դաշտում ազգայնական գործիչ Արմեն Ավետիսյանին զորակցությամբ (տես էջ 1): Ու քանի որ այս օրերին շատերն են հավակնում ազգայնական երեւալ (միշտ այդպես է նախընտրական ու հետընտրական փուլերում), հարկ ենք համարում մեջբերել իրապես ազգայնական Արմեն Ավետիսյանի տեսակետը տարբեր բնագավառների, դրանց զարգացումների ու հեռանկարների մասին:

Բարոյահոգեբանական բնագավառ

Առաջնորդվելով Համատիեզերական օրենքներով եւ լինելով  Բնությանը ներդաշնակ՝ Հայերը ստեղծել են ուժին եւ արդարությանը հիմնված հաստատուն բարոյահոգեբանական սկզբունքներ ու մտածելակերպ: Սակայն, հեռանալով արմատներից, կորցնելով ռազմատենչ եւ ազատատենչ բնաներդաշնակ Ոգին, շրջանցելով ՀայԱրիական ներցեղային օրենքներն ու բարոյականությունը, զրկվելով հզոր Հայրենիք-Բնօրրանից՝ դարերի ընթացքում  ձեւախեղվել եւ աղճատվել է Հայ ազգի բարոյականությունը, հոգեբանությունը, մտածելակերպը:

Տարբեր ժամանակաշրջաններում զավթիչները բռնացել են Հայ ազգի կամքի ազատ դրսեւորմանը, անտեսել Հայի եւ օտարի ազգային առանձնահատկությունները, ավանդույթներն ու զարգացման տարբեր մակարդակները: Բոլորին հավասարապես, անխտիր պարտադրվել է սահմանափակ, ինչպես նաեւ ապազգային եւ օտարասիրական մտածելակերպ, վախի, ստրկամտության, եսամոլության բութ ու խավարամիտ հոգեբանություն: Նաեւ պարբերաբար բռնադատվել են Հայ ազգի բարոյական հասկացություններն ու սրբությունները…
Բոլոր զավթիչ բռնակալները ձգտել են Հայ ազգի ձուլմանը, վերածմանը գորշ ու անդեմ զանգվածի, նրանք դարեր շարունակ, հետեւողականորեն փորձել են ձեւավորել բռնապետությունների ոգուն հարազատ նոր բարոյականություն, հոգեբանություն ու մտածելակերպ, որոնք թույլ կտային հեշտությամբ իրագործել հարմարվող ժողովուրդ-զանգվածի ձեւավորումը: Դա մասամբ հաջողվեց, եւ Հայ ազգի մեջ դարերի ընթացքում կազմավորվեց ամբոխին բնորոշ վարքուբարքով մի խառնամբոխ (ցեղապիղծ զանգված): Բարոյազրկվեց մարդկային մի հսկայական զանգված, եւ բարոյահոգեբանական անկումն աստիճանաբար դարձավ նրանց կենսակերպի կողմնորոշիչը…
Այս իրականությունում առաջացավ մեծագույն վտանգ՝ Հայ ազգի կործանման, ձուլման հեռանկարով: Եվ առանց ազգային անկախ պետականության վտանգվեց Հայ Ցեղի Գենի գոյատեւումը: Ցեղապղծությունը, ազգադավությունն ու հայրենալքությունը հասան այնպիսի չափերի, որ մոռացվեցին Արյան մաքրություն եւ Հայրենի Հող հասկացությունները…
Հայերի ազգային եւ բարոյական նկարագիրն ու հոգեւոր կերտվածքը խեղաթյուրվեց ու խարխլվեց ձեռքբերովի արատներից, գենետիկ փոփոխություններ կրեց, բարոյազրկվեց եւ արմատավորվեց Հայ Ժողովուրդ կոչվող զանգվածում…
Բարոյազրկումն ու հոգեւոր ստրկացումը խիստ վտանգավոր փուլ է, որին հետեւում է ազգի մարմնական անհետացումը: Եվ միայն նախնիներից փոխանցված ողջախոհությունն ու անկոտրում կամքը հնարավորություն ընձեռեցին Հայ ազգին  ուժ գտնել, ազատվել շուրջ բոլորը պատած գորշությունից, ձգտել ազատության, անկախության եւ ազգային պետականություն վերականգնել…
Հայ ազգի բարոյական նկարագիրը վերագտնելու հիմնական ոլորտը՝ կրթական ազգային համակարգը, ազգային դպրոցն է: Այն պետք է լինի անվճար, պարտադիր ու պետք է ծառայի մեր սերունդների Հայեցի կրթությանը, Հայոց լեզվի իմացությանը, ձեւավորի Հայեցի մտածողության, էության, ազգային ավանդույթների ու սովորույթների, բարոյական նկարագրի, հոգեւոր կերտվածքի հիմքով ամրապնդի հայրենասիրական-հայրենապաշտական գաղափարներ:
Հայոց ազգային դպրոցը մեր նորահաս սերնդի էությունից պետք  է դուրս  մղի  օտար բարքերը, բարոյականությունը, հոգեբանությունն ու մտածելակերպը: Այդ պատճառով առաջնային է դառնում ազգային, բարոյահոգեբանական, ավանդական ու մշակութային արժեքների, պատմական հուշարձանների եւ այլ հարստությունների վերարժեվորման, վերահաստատման ու վերականգնման գործը:
Ազգի բարոյահոգեբանական կերտվածքը, վստահ ու համարձակ մտածելակերպը հավասարակշռված պահելու նախապայմաններից է անվճար ու պարտադիր մարմնամարզական կրթությունը՝ «առողջ մարմնում՝ առողջ հոգի» գաղափարն իրականացնելու, Հայ Ցեղի ինքնատիպ Հոգեմարմնական գծերն անթերի ու համակարգված վերականգնելու համար…
Հայոց ազգային դպրոցը պետք է ապահովի Հայ ազգի դարձը դեպի Ակունքներ, արթնացնի Հայ Ցեղի Գենն ու ամրագրի Ամբողջական Հայաստանի վերատիրման ու Հայկականության (նաեւ՝ Համաարիականության) գաղափարները:
Միայն այս պայմաններում կվերականգնվի Հայ Ազգի բարոյահոգեբանական նկարագիրն ու կերտվածքը, որը կդառնա Հայի Առաքելության իրականացման նախապայման…

Դատաիրավական բնագավառ

Առաջնորդվելով Տիեզերական օրինաչափություններով եւ բնությանը համահունչ ՀայԱրիական ներցեղային օրենքներով ու բարոյականությամբ՝ մեր նախնիները ստեղծել են յուրաքանչյուր միջավայրում եւ հարաբերություններում ներդաշնակ գործող օրենքներ՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ, որը ձեւավորել է ուժին ու արդարությանը հիմնված Արիական-Ցեղապաշտական (Հայկական-Ցեղապահպանական) ապրելակերպը…
ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ը ներառել է անհատի եւ հանրության կյանքի, գործունեության բոլոր ոլորտները՝ նշելով դրանց դերն ու նշանակությունը, չշեղվելով «Երկնային Սրբազան Իշխանության (հիերարխիայի) կարգից», որն ինչպես հետագայում նշվել է հին ազգերի վիպերգերում, ավանդազրույցներում, առասպելներում… «Արքայական իշխանությունն իջեցված է երկնքից, իսկ արքաները՝ նշանակված Աստվածների կողմից…»: Ամեն ոք՝ բարձրից ցածր եւ մեծից փոքր, ունեցել է իրեն ամրագրված համապատասխան իրավունքներն ու պարտականությունները: Եվ առավել իրավունքների արժանացածը օրինաչափորեն ավելի շատ պարտականություններ է ունեցել: Իսկ ներցեղային օրենքների եւ բարոյական սկզբունքների առաջ անխտիր հավասար են եղել բոլորը…
Հին Հայերը, ապավինելով Տիեզերական Սրբազան Իշխանության կարգին եւ դարերի փորձությամբ թրծված նախնյաց իմաստությանը, շարունակել են առաջնորդվել ներցեղային օրենքներով ու բարոյականությամբ, ինչպես նաեւ՝ ավանդական կացութաձեւով…
Բազմաթիվ իրավաբանական հասկացություններ սերնդե սերունդ փոխանցվել են բանավոր եւ ժամանակի ընթացքում ենթարկվել են խեղաթյուրումների: Այդ իսկ պատճառով դեռեւս լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա: Ամենահին պատմական աղբյուրները հավաստում են, որ ավանդական օրենքները նույնիսկ փոքր շեղումների ենթարկվում են հազարամյակների ընթացքում՝ հաճախ գործելով «ընդհատակում»՝ իբրեւ չգրված օրենքներ: Ուրեմն, ներկայումս պատմականորեն ամենահինը համարվող դատաիրավական օրենքները կարող են մարդկությանը իրականությունից հետ տանել նույնիսկ մի քանի տասնյակ հազարամյակ…
Պատմությանը հայտնի հնագույն Հայկական պետությունները (…Արատտա, Կուտիական եւ Նաիրյան «երկրների» դաշինքներ, Հայասա, Ուրարտու, Բիայնա (Այրարատ), Մեծ եւ Փոքր Հայքեր, Կիլիկյան Հայաստան եւ այլն) կամ պետական կազմավորումները շարունակաբար ունեցել են ոչ միայն իրենց պետական կարգը, դատաիրավական օրենքները, այլեւ՝ իրավաբանական հասկացությունները եւ, անկախ պետականության ձեւից (…Աստվածապետական կամ աշխարհիկ միապետություն, ժառանգական կամ ընտրովի արքաների թագավորություն, իշխանապետություն, մարզպետություն, կյուրոպաղատություն, մելիքություն եւ այլն), պահպանել են Երկնային Սրբազան Իշխանության կարգը:
…Աստվածապետական միապետություններում հոգեւոր ու աշխարհիկ իշխանությունը կենտրոնացված էր քուրմ-արքայի ձեռքում: Եվ հոգեւոր առաջնորդին էր պատկանում Գերագույն Իշխանությունը, նա ճանաչվում էր որպես Աստծուց նշանակված գերագույն քուրմ («Աստծո փոխարքա», «քրմապետ», «կենդանի Աստված», «Աստծո փոխանորդ» եւ այլն), որը «Աստծո կամքը» կատարողն էր: Պետական բոլոր գործերով զբաղվում էին հոգեւորականները, իսկ կառավարման բարձրագույն մարմինը Ավագների Ժողովն էր, որ նախագահում էր արքան եւ ուներ վճռորոշ ձայնի իրավունք: Ավագների Ժողովը լուծում էր արտաքին քաղաքականության, ռազմական ղեկավարման եւ ռազմավարական նշանակության այլ խնդիրներ: Մշտական հսկողություն էր սահմանված հասարակական կյանքում, եւ տարբեր բնագավառներում կային համայնական, տոհմացեղային, առեւտրական, տնտեսական (մասնավոր սեփականատիրական), հարկային, հողի, ջրային (ջրանցքաշինության), տաճարաշինության ու պետությունը ամրապնդող այլ իրավաբանական սահմանումներ: Ավագների ժողովին զուգահեռ գործել են նաեւ Ժողովրդական Ժողովները, որոնք ընտրում էին իշխանավորներին, եւ այդ ընտրությունները համարվում էին Աստծո կամքը («Ձայն բազմաց՝ ձայն Աստծո»)…
Աշխարհիկ միապետություններում արքան հոգեւոր բարձրագույն պաշտոնյա (գերագույն քուրմ, քրմապետ, կաթողիկոս…) չէր, եւ հստակորեն սահմանազատված էին արքայի եւ հոգեւոր առաջնորդի իրավասությունները: Նման պետությունը ղեկավարվում էր Հայոց արքունիքի, դրան առընթեր Գերագույն ատյանի (դիվանի), բարձրագույն վարչական մարմինների եւ գործակալությունների (սպարապետություն, մաղխազություն, մեծ դատավարություն…) միջոցով եւ անխախտ գործում էին ավանդական օրենքներն ու բարոյահոգեբանական սկզբունքները: Ավագների եւ Ժողովրդական Ժողովների նմանությամբ գործում էին Աշխարհաժողովները, Իշխանաց Ժողովները, ինչպես նաեւ՝ քաղաքային ինքնավարությունները (տեղական ինքնակառավառում)…
Կիրառվել է նաեւ արքաների ընտրության ձեւը, որն ունեցել է հստակ ընտրակարգ, թագավորելու որոշակի ժամանակահատված եւ սահմանված իրավունքներ: Նման ձեւը անառարկելիորեն արդարացրել է հատկապես Կուտիական շրջանում՝ բարեպաշտ արքաների աշխարհակալության ընթացքում…
Յուրօրինակ կառավարում եւ օրենքներ են կիրառվել Նաիրյան «երկրների» դաշինքների ժամանակաշրջանում, երբ գործում էր հոգեւոր համադաշնությունը: Պատերազմների ընթացքում իշխաններից մեկն ընտրվում էր ընդհանուր ղեկավար, կենտրոնացվում էին բոլոր կարողություններն ու գործողությունները, իսկ հաղթական ավարտից հետո բոլոր «երկրների» իշխանները շարունակում էին անփոփոխ պահել իրենց կարգավիճակը, «երկրի» տարածքը, առանձնահատկություններն ու օրենքները…
Իրավաբանական եւ բարոյահոգեբանական սկզբունքները փոխվել են ըստ պետական կառուցվածքի՝ պայմանավորված պարզ կամ բարդ (համադաշնային), միատարր կամ բազմատարր լինելու հանգամանքով, ինչն էլ իր կնիքն է դրել փոխադարձ հարաբերությունների սահմանման ու կարգավորման հատվածում: Ըստ իրավունքի պատմության բազմաթիվ մեկնաբանների՝ Հայ իրավունքը նաեւ Արիական է (իսկ ավելի ընդարձակ իմաստով՝ Հայ Արիական), եւ հետագայում Հայ Ցեղի ազգայնացմամբ (մասնատմամբ՝ ազգերի, ազգակիցների) ստացել է հստակ ազգային բնույթ՝ պահպանելով ՀայԱրիական սկզբնաղբյուրի հիմնական գծերը: Իրավունքի սկզբնական եւ ամենահին աղբյուրը սովորույթն է՝ սովորութական իրավունքը, եւ ՀայԱրիական իրավաբանական սահմանումները բխում են իրավունքի հենց այդ ակունքից: Այժմ օրենքները «ստեղծում» են «շահագրգռված» մարդիկ, եւ իրենք էլ վճռում են ամեն բան, նրանց «օրինական» անօրինականություններին հիմնականում հակադրվում է բազմադարյա սովորույթը, որն արդեն ամրագրված է մեր Գենում եւ ներհայեցողությամբ ինքնաբերաբար ուղղորդում ու կարգավորում է մարդու ինքնագիտակցությունը, գործունեությունը…
Շարունակելի
Պատրաստեց Արամ Ավետյանը  

«Լուսանցք», թիվ 24 (110), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.