Շարունակում ենք մեր ընթերցողներին տեղեկացնել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի առողջական վիճակի մասին (տես «Լուսանցք»-ի նախորդ համարները): Հիշեցնենք, որ մայիսի 4-ին պատահարի հետեւանքով (ըստ ոստիկանության հաղորդագրության՝ վրաերթի) Արմեն Ավետիսյանը հայտնվել էր «Էրեբունի»-ում՝ մարմնական բազմաթիվ ծանր վնասվածքներով: Հունիսի 3-ին Արմեն Ավետիսյանին բժիշկները թույլատրեցին հետագա բուժումը, ընդ որում՝ երկարատեւ, շարունակել արդեն տնային պայմաններում: Ի զորակցություն Արմեն Ավետիսյանի, մենք մայիսի 4-ից սկսած մեր բոլոր շաբաթական թողարկումներում տպագրում ենք այն նամակները, որոնք ստանում ենք խմբագրության հասցեով կամ էլփոստով:
«Լուսանցք», թիվ 24 (110), 2009թ.



