Այս ճգնաժամի պայմաններում Հայաստանն անընդհատ վարկեր է վերցնում, հետո ինչպե՞ս է մարելու դրանք:
Նախ՝ չենք հասկանում, թե ինչու՞ է Գագիկ
Մինասյանը մեզ համեմատում ԱՊՀ երկրների հետ: Նաեւ՝ հետաքրքիր է, թե հատկապես ո՞ր երկրի հետ է համեմատությունը արվում…
Գագիկ Մինասյանը նշում է նաեւ, որ անվիճարկելի է այն, որ վարկային միջոցները ապահովելու են մեր տնտեսության աճը, ինչի շնորհիվ մենք կկարողանանք ներքին խնդիրները լուծել ու մարել պարտքերը: Մնում է միայն հարցնել, ներգրավված վարկային միջոցներով ինչպե՞ս ենք ապահովելու տնտեսության աճը, երբ այդ միջոցները ուղղվում են աշխատավարձերի փակմանը, այսինքն՝ չի դրվում արտադրության մեջ: Չէ, սխալվեցի, դրվում է, բայց միայն փոքր ու միջին ձեռներեցության ոլորտում. գումարներ են տրվում հիմնականում այնպիսի ընկերությունների, որոնք ունեն 5-10 աշխատատեղ: Ընդամենը: Թե տնտեսական ինչ աճ պիտի ապահովի 5 հոգանոց ձեռնարկությունը, հասկանալի է: Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հայկական ներկայացուցչության ղեկավար Նինկե Օմեսը հայտարարել էր, որ ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքը 2009թ. կկազմի 38 տոկոս նախորդ տարվա 18 տոկոսի դիմաց: 2011թ. այս ցուցանիշտը կլինի 46 տոկոս:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք», թիվ 25 (111), 2009թ.



