Իրանը դա համարում է բացահայտ միջամտություն իր երկրի ներքին գործերին

Հուլիսի 3-ին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ոչ պաշտոնական թարգանությամբ տարածվել է հաղորդագրություն՝ Իրանի 10-րդ նախագահական ընտրությունների մասին որոշ օտարեկրյա պաշտոնյաներին եւ ԶԼՄ-ներին տրված պատասխանները: Ներկայացնում ենք այն մասնակի կրճատումներով, բայց առանց խմբագրումների:
– Ընտրելու իրավունք ունեցող անձանց 85 տոկոսանոց մասնակցությունը, որը գնահատելի է եվրոպական ժողովրդավարությունների հետ համեմատությամբ (Եվրոպայի ժողովուրդը վերջին խորհրդարանական ընտրություններում ցուցաբերեց 30 տոկոսանոց մասնակցություն), խորհրդանշում է իրանցի քաղաքացիների գիտակցաբար շահագրգռվածությունն ու կամքը ներգործելու եւ մասնակցելու սեփական երկրի քաղաքական ճակատագրի եւ ապագայի կերտման գործում:

– Համաձայն նախագահական ընտրությունների մասին օրենքի, թեկնածուների ներկայացուցիչներից բացի, 14 հոգի, ներառյալ՝ Պահապան խորհրդի, ներքին գործերի նախարարության, դատախազության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կազմակերպության ներկայացուցիչներն ու դիտորդները, մասնավորապես մի քանի հոգի՝ տարբեր հայեցողություն եւ կողմնորոշում ունեցող տեղացի վստահված անձինք, ներկա են լինում ընտրատեղամասերում, գործադիր շտաբներում եւ ձայների հաշվարկի ժամանակ: Հետեւաբար ընտրությունները վերահսկելու կառուցվածքը օժտված է բազմաշերտ մեխանիզմներով եւ նախատեսված է այնպես, որ ցանկացած տեսակի կեղծիքի եւ խախտման հնարավորությունը հասցվում է նվազագույնի եւ, իմիջիայլոց, Սահմանադրության 99-րդ եւ 118-րդ հոդվածների համաձայն, Պահապան խորհուրդը իրավասու եւ օրինական ատյանն է ընտրությունները վերահսկելու եւ թեկածուների բողոքները քննելու համար£ Հետեւաբար, քաղաքացիական իրավունքների վերականգնման միակ ճանապարհն է դիմել օրենքին, այլ ոչ թե խրախուսել խռովարար մոտեցումները, որոնք հակասում են երկրի Սահամանադրության ոգուն եւ առաջացնում են անկայունություն եւ բնակչության ու հասարակության անդորրի խաթարում£
– Ընտրությունների կեղծված եւ ներկայացում լինելու ներշնչանքը, որը բարձրացվել է որոշ արտաքին լրատվամիջոցների եւ պաշտոնյաների կողմից, համարում ենք քաղաքական շահարկում, որոշակի վիրավորանք Իրանի ժողովրդի գիտակցության նկատմամբ եւ մի տեսակ բացահայտ միջամտություն այլ երկրների ներքին գործերին, որը դեմ է միջազգայնորեն ընդունված չափանիշներին, ժողովրդավարական սկզբունքներին եւ
նորմերին£ Խորհուրդ ենք տալիս, որ ժողովրդավարական արժեքներ քարոզող արեւմտյան լրատվամիջոցներն ու պաշտոնյաները հարգեն Իրանի հասարակության եզակի ընդունակություններն ու ժողովրդավարական արժեքները£
– Ըստ ժողովրդավարության ու այլոց իրավունքները հարգելու մասին ներքին օրենսդրության, այդ թվում Սահմանադրության 27-րդ  հոդվածի, յուրաքանչյուր հավաքի անցկացումը ազատ է, պայմանով, որ նրա մասնակիցները զենք չկրեն  եւ իսլամական հիմունքները չխախտեն, բայց պետք է ունենալ պաշտոնական ատյանների թույլտվությունը£ Այս ուղղությամբ ԻԻՀ կառավարությունը հանդուրժելով անցկացված բողոքի խաղաղ ցույցերը, ջանքեր գործադրեց առավելագույն զսպվածությամբ վերաբերվել ցուցարարներին, այն աստիճան, որ սույն հանդուրժողականության հետեւանքով մինչ այժմ իրավապահ ուժերից սպանվել են 7 մարդ  եւ 400 ոստիկան եւս խռովարարների հարձակումների հետեւանքով ստացել են մարմնական վնասվածքներ եւ միլիարդավոր ռիալների վնաս է հասցվել բանկերին, ավտոբուսների ու մետրոյի կանգառներին, մզկիթներին, մարդկանց բնակարաններին ու խանութներին£ Սակայն, ըստ հասարակության անվտանգության պահպանման օրենքի, որի ապահովումը յուրաքանչյուր կառավարության սկզբնական պարտականություններից է, խռովարարների եւ այն մարդկանց հետ՝ որոնք ձեռնամուխ են եղել հասարակական գույքի հրկիզմանն ու ավերմանը եւ հարձակվել  են անպաշտպան քաղաքացիների վրա, ցուցաբերվել է օրինական վերաբերմունք զուգորդված իսլամական կարեկցանքով…

«Լուսանցք», թիվ 26 (112), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.