Նամակ խմբագրությանը

Հարգարժան քաղաքական եւ հասարակական գործիչներ, հայության հարցերով մտահոգ հայ անհատներ:
Հայ Դատին առնչվող խնդիրներով զբաղվելով՝ մենք համագործակցության կոչով դիմում ենք ձեզ՝ որպես Հայ Դատի խնդիրներին հետամուտ կառույց, որպեսզի միակամ ու նպատակաուղղված դարձնենք մեր ընդհանուր սուրբ պայքարը:
Այս առումով համարում ենք, որ առաջնահերթ են՝
1. Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման, դատապարտման եւ Հայկական Պահանջատիրության (Արեւմտյան Հայաստան, Արցախ, Ջավախք, Նախիջեւան, Ուտիք (Դաշտային Արցախ, Շահումյանի շրջան…)) խնդիրները,

2. Հայաստանի եւ Արցախի սահմանների, ազատագրված տարածքների պաշտպանության եւ անձեռնմխելիության խնդիրները,
3. Հայոց հինավուրց մշակույթի, հավատի, պատմության, լեզվի եւ հայեցի կրթության պաշտպանության խնդիրները,
4. Հայի անվտանգության, իրավունքների եւ ինքնապաշտպանության, Հայոց Պետականության պաշտպանության, հզորացման խնդիրները,
5. Հայկական արժեքային համակարգի հաստատումը մեր կյանքի բոլոր ոլորտներում,
6. Հայ Ազգի հանդեպ ոճրագործությունների եւ հանցանքների պատասխանատվության խնդիրները,
7. Տվյալ իրավիճակում ազգին եւ հայրենիքին անհրաժեշտ այլ խնդիրները……
Առաջարկելով համագործակցություն՝ մենք ակնկալում ենք միավորել կամ համատեղել Հայաստանի եւ սփյուռքի բոլոր այն կառույցներին, որոնց հոգեհարազատ է Հայ Դատը, որոնք պատրաստակամ են աջակցել հայկական հարցին վերաբերող խնդիրների լուծմանը:

Հարգանքներով՝ Ազգային արժեքների
պաշտպանության հանձնախումբ

Հ.Գ. – Մեզ հետ կապ հաստատելու համար դիմել «Լուսանցք» շաբաթաթերթին:

«Լուսանցք», թիվ 26 (112), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.