ԱՄՆ Սպիտակ տան հրապարակած եւ զանգվածային լրատվամիջոցներով տարածված, արցախյան հիմնահարցի այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները», որոնց իբրեւ թե համաձայնել են ՀՀ իշխանությունները, հիմնովին անընդունելի են թե’ իբրեւ առանձին կետերով եւ թե’ ընդհանուր վերցրած:
Նախ հստակեցնենք` <Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները>, որոնք ավելի քան 1,5 տասնամյակ գտնվում են հայկական զինուժի վերահսկողության ներքո, վերադարձման երբեւէ ենթակա չեն եւ չեն էլ կարող լինել սկզբունքորեն, քանի որ դրանք հայոց հայրենիքի անբաժան մասն են: Ո’չ ՀՀ այսօրվա ու վաղվա իշխանությունները, ո’չ ՀՀ հասարակությունը եւ ո’չ իսկ համայն աշխարհի այսօրվա ու վաղվա հայությունն իրավունք չունի հայոց հայրենիքի թեկուզ մեկ թիզ հող օտարելու (դեռ ազատագրելիք շա~տ հողեր ունենք): Դա պարզապես դավաճանություն է հայոց ոգուն, հայոց պատմությանը, հայոց ներկային ու գալիքին, իսկ դավաճանների անողոք եւ արդար պատիժը մեր (եւ ոչ միայն մեր) պատմությունը շա~տ վաղուց է սահմանել:

Հիմնովին անընդունելի են նաեւ մնացյալ 5 կետերը, մասնավորաբար վերջինը, որտեղ խոսվում է ինչ-որ «անվտանգության միջազգային երաշխիքների» մասին: Հայոց պետության, նաեւ համայն հայության անվտանգության միակ եւ անփոխարինելի երաշխիքը հայոց հավաքական ներուժն է, եւ, առաջին հերթին, հայկական զինուժը, որը ծանրագույն ու դաժան ազատամարտում փայլուն հաղթանակներ կերտեց` ազատագրելով հայրենիքի ընդամենը մի փոքր մասը, եւ որը ցանկանում են մեզանից հետ խլել սկուտեղի վրա` անվտանգության իրական երաշխիք հանդիսացող հողի փոխարեն մեզ մատուցելով «անվտանգության միջազգային երաշխիքներ», որոնց արժեքը շատ լավ գիտենք համաշխարհային ոչ վաղ անցյալի պատմությունից: Իսկ եթե դա այդպես է, ինչո՞ւ Թուրքիան դուրս չի գալիս Կիպրոսի հյուսիսի գրաված տարածքից` համաձայնելով թուրքական զինուժը փոխարինել երեւակայական «միջազգային երաշխիքներով»…
Հայոց հայրենիքի ողջ տարածքում պետք է լինի միայն եւ միայն հայկակա’ն գերիշխանություն: Խորհուրդ կտայինք մեզ այսպես կոչված «խաղաղապահ ուժերով» եւ «միջազգային երաշխիքներով» բթացնելու քաղաքականություն վարող պետություններին` մեկընդմիշտ հրաժարվել իրենց այս դավադրական գործունեությունից, քանի որ դրանք հայ ժողովուրդը ո’չ այսօր, ո’չ էլ վաղը չի ընդունելու: Իսկ եթե փորձեն մեզ դրանք բռնի պարտադրել, ապա անկանխատեսելի հետեւանքների ամբողջական պատասխանատվությունն ընկնում է հենց իրենց վրա:
ՀՀ իշխանություններից պահանջում ենք` անհապաղ դուրս գալ բանակցային գործընթացից եւ մտածել միայն ազատագրված տարածքները վերաբնակեցնելու մասին, իսկ եթե դա չեն կարող անել ու դիմակայել միջազգային ճնշումներին, ապա հրաժարական տան անմիջապես եւ երկրում կազմակերպեն իսկակա’ն ընտրություններ, որոնց արդյունքում, վստահ ենք, պետության ղեկը կստանձնեն իսկակա’ն ազգայնական ուժերը, որոնք եւ կփորձեն լուծել մեր պետության առջեւ ծառացած բազմապիսի հարցերը, այդ թվում` արցախյան հիմնահարցը:
Ո’չ պարտվողականությանը: Մենք միայն կողջունենք ՀՀ այն իշխանությանը, որի դիրքորոշումները չեն հակասում հայության ազգային կենսական ու բնական շահերին, ու նեցուկ կկանգնենք նրան մեր բոլոր հնարավորություններով:
Հայ Ազգայնականների Համախմբում
15.07.2009թ.