Թուրքիան Չինաստանին էլ զզվեցրեց

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը ցեղասպանություն գործելու մեջ տարբեր երկրների մեղադրելու սովորություն ունի: Նա ցեղասպանության մեջ մեղադրեց Իսրայելին՝ Գազայի վրա հարձակման համար: Իսրայելի որոշ ղեկավարներ պատասխանեցին, թե թուրք պաշտոնյաները վերջինն են, որ կարող են խոսել ցեղասպանության մասին՝ հաշվի առնելով իրենց երկրի մեղավորությունը Հայոց ցեղասպանություն գործելու մեջ: Նույնիսկ սպառնացին հակահարված տալ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Վերջերս էլ Էրդողանը նորից վերադարձավ իր սիրելի թեմային՝ այս անգամ ցեղասպանության մեջ մեղադրելով Չինաստանին:

Նա խիստ բարկացած էր, որ մի քանի տասնյակ մահմեդական թուրքախոս ույղուրներ էին զոհվել Սինցզյան նահանգում, չինացիների հետ ունեցած բախումների ժամանակ, որոնց արդյունքում շատ ավելի մեծ թվով չինացիներ էին տուժել: Դրանից հետո Թուրքիային սկսեցին քննադատել արտերկրի լրատվամիջոցները, բնականաբար, առավել շատ՝ Չինաստանի պետական մամուլը՝ գրելով, թե Չինաստանը պետք է փոխի վերաբերմունքը Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ եւ պաշտպանի անկախության համար վերջինիս հայտը…
Էրդողանի այս պահվածքը արդեն զզվեցրել է շատ երկրների: Հերթական զզվանքն ապրեց Չինաստանը, որ կարող է Թուրքիային մի լավ դաս տալ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք», թիվ 28 (114), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.