«Լուսանցք»-ը գնում է մեկամսյա արձակուրդի

Հարգարժան ընթերցող.
Ամառային այս ամիսները նույնիսկ մեր ամենաեռուն դաշտում՝ քաղաքական ոլորտում, համարվում են «մեռյալ ամիսներ», անգամ քաղաքական հակադիր կազմակերպությունները միմյանց նկատմամբ «զինադադար» են հայտարարում…
Մեր ժողովուրդն էլ այս ամիսներին իր յուրահատուկ հոգսերն ունի (իհարկե հոգսեր միշտ կան), եւ զբաղվում է «ձմեռային պաշարներ» հավաքելով: Այսինքն՝ ամառը հաջորդ մեկ տարվա բարեհաջող անցկացման ամենաօգտակար ամիսն է, եւ այս մտածելակերպը նոր չէ:

Լրատվական աշխարհն էլ չի զատվում հանրային կյանքից, ուստի բազմաթիվ լրատվամիջոցներ նույնպես անցնում են կարճատեւ «արձակուրդային ռիթմի»՝ աշնանը նոր թափով եւ ավելի թարմ հանդես գալու համար, երբ կաշխուժանան եւ՛ քաղաքական եւ՛ հասարակական եւ՛ այլ ուժերը:

Մենք եւս կարճ ժամանակով հրաժեշտ կտանք մեր ընթերցողներին, չնայած գիտենք, որ նրանց մեծ մասը չէր ցանկանա այս բաժանումը: Բայց այն երկար չի տեւի եւ ս/թ. սեպտեմբերի 4-ին կրկին կհանդիպենք:

Արդեն նորովի ու ավելի հետաքրքիր նյութերով՝ բայց ազգային դիմագիծը միշտ պահած:

«Լուսանցք»

«Լուսանցք», թիվ 28 (114), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.