Առնվազն անլուրջ է, որ տասնամյակների փորձ ունեցող «Ասպարեզ»-ը դեռեւս տառապում է էմոցիոնալ եւ սենսացիոն հրապարակումներ այսօր տպագրելու, վաղը հերքելու կամ միանգամայն հակառակ տեսակետների «խաղեր տալու» հիվանդությամբ: Փաստորեն, ըստ էության, կորցնելով ազգային դիմագիծն ու արժանապատվությունը, այն առաջնորդվում է «ով շատ վճարի, նրա պատվերն էլ կհրապարակվի» սկզբումքով, չնայած այլեւս վստահ չենք, որ իրական հայագիտական հերքումները վճարովի էլ կտպագրվեն… :
Ակամա հարց է ծագում. այս թերթի խմբագրակազմը Ապօ Բօղիկյանից (կամ Աբո Պողիկյան) սկսած ընդհանրապես ծանո՞թ են հայ ժողովրդի (ավելի ճիշտ` ազգի) իրական պատմությանը, գոնե հիմա քիչ թե շատ ուսումնասիրում կամ գոնե հետաքրքրվու՞մ են գիտական նորագույն հետազոտություններով ու տեսակետներով, հատկապես հայրենիքում հարապարակված նյութերով: Գիտե՞ն ինչ բան է ոգեղեն հայրենասիրական պատմագրույթունն ու հայագիտությունը, ծանո՞թ են արդյոք ժամանակակից հայրենաբնակ, երիցս ճշմարիտ ու արժանավոր պատմագետ-հայագետ-արիագետ հեղինակներ Պարիս Հերունու, Արտակ Մովսիսյանի, Սուրեն Այվազյանի, Գեւորգ Յազըճյանի, Արմեն Ավետիսյանի, Սերգեյ Մանուկյանի, Համլետ Դավթյանի, Գուրգեն Կարապետյանի եւ շատ այլոց գործերին: Երբեւէ խորապես ուսումնասիրել կամ կարդացե՞լ են Մեծն Նժդեհի (իրենց երբեմնի կուսակից ընկերոջ), Նարեկացու, Լեոյի, Կոստան Զարյանի, Դանիել Վարուժանի, Պարույր Սեւակի եւ այլ մեծերի աշխատությունները: Եթե այո, ապա ինչո՞վ բացատրել թերթի անհեթեթ, մեր թշնամիների (մասնավորապես, ներքին` հայազգի) ջրաղացին ջուր լցնելու պահվածքը: Դեռեւս իր ժամանակին կուսակից, բավականին հայտնի գործիչ Անդրանիկ Ծառուկյանը հայրենիքում մոտիկից տեսնելով 60-կանների ազգային ոգեղեն զարթոնքի դրսեւորումները, ասել էր. «Մինչեւ հիմա կարծում էինք, թե հայրենասիրությունը Սփյուռքից պետք է ներմուծել հայրենիք, իսկ հիմա համոզվեցինք, որ միանգամայն հակառակը պետք է արվի»…
Իսկ «Ասպարեզ»-ը փոխանակ խրախուսելու, ոգեւորելու ամերիկահայ մի խումբ այն ուսանողներին, նաեւ հայաստանյան Հայ Ազգայնականների Համախմբման խորհրդին, որոնք համարձակություն են ունեցել ըմբոստանալու եւ մերժելու այնպիսի (դավադիր ու ազգադավ նկրտումներ ունեցող) «նշանավոր», «հեղինակավոր», «պատմաբան-հայագետների», ինչպիսիք են մեծն Խորենացու անձը վիրավորող ու վարկաբեկող Ռոբերտ Թոմսոնի, հայկական քաղաքակրթությունը նսեմացնող Ջեյմս Ռասսելի, հայոց հայրենիքի մասը կազմող Արեւմտահայաստանը «Արեւելյան Անատոլիա» հորջորջող հայազգի Ռոնալդ Սյունու, Նինա Գարսոյանի եւ նմանների ու հակահայ այլերի հեղինակած եւ «նշանավոր» Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրած, 1988թ. Լոս Անջելեսում լույս տեսած «Հայոց պատմության» երկհատորյա բուհական դասագիրքը:Այս պարագայում ինչո՞վ է տարբերվում «Ասպարեզ»-ը կամ անձամբ Ապօ Բօղիկյանը, ասենք, Ռասելից կամ Թոմսոնից, որ իրենց իրավունք են վերապահում այդ փայլուն զտարյուն հայ երիտասարդների խիզախ քայլը «ինքնանպատակ» որակելու, իսկ հայ ազգայնականներին` նորելուկներ անվանելու: Ի՞նչ բարոյական իրավունք ունի Ապօ Բօղիկյանը ռիչարդհովհաննիսյանների, վլադիմիրբարխուդարյանների եւ նմանատիպ այլով ճնշման ներքո մերժելու կամ չընդունելու ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի կարծիք-որոշումը, չքմեղանալով նշելով, որ «այս քաշքշուկը իսկապես ցավ կպատճառե մեզ»: Եվ անամոթաբար, առանց խղճի խայթ զգալու (նույնսի պարծենալով) գրում է. «Վերջին այս գրգռութեան դէմ յանդիման, կկարծենք, որ հանրային կարծիքը ստեղծուած անհանդուրժելի կացութեան տեղյակ պետք է ըլլայ: Միաժամանակ կհայցենք անոր զօրակցութիւնը` Հայաստանի եւ արտասահմանի 250 ակադեմ,ականներու եւ մտաւորականներու, ինչպես նաեւ 30 կրթակա-մշակութային կազմակերպութիւններու, ընդեմ մտաւորական աշխատանքը սեղմումի ենթարկելու եւ նուիրեալ գիտնականներ իբրեւ դաւաճան ու օտար կառավարութիւններու գործակալ պիտակելու այս դատապարտելի ընթացքին»:
Ինչպիսի՜ երեսպաշտություն…
Հարգարժան Ապօ: մենք խորապես համոզված ենք`
1. Որ այդ ներկայացրած թվերը նախ կեղծ ու սուտ են եւ շատ ուռճացված (սակայն ո՜վ կարող է ստուգել):
2. Նշված 250
«ակադեմականներու»-ից 50-ը հայրենաբնակներ են, որոնց մեծ մասին (համոզված ենք) ապակողմնորոշելով ու թյուրիմացության մեջ գցելով ստորագրել են տվել:3. Համոզված ենք նաեւ, որ ցանկում նշված անունների մեծ մասը չեն էլ կարդացել ո՛չ այդ ազգադավ կեղծարարների հրատարած հայոց պատմության երկհատորյակը, ո՛չ էլ ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի հայտարարությունը:4. Բարեկամաբար խորհուրդ են տալիս մեծարգո Ապօ Բօղիկյանին. կամ հրաժարվի՛ր
«Ասպարեզ»-ի խմբագրի աթոռից, կամ «Ասպարեզ»-ն իր կողմից այպանված եւ չընդունված հայրենասեր ազգայնական երիտասարդական խմբակ-խմբակցությունների եւ այլոց ճնշման ներքո ստիպված կլինի հեռանալ լրագրական ասպարեզից, եթե չզղջա եւ արմատապես չվերակառուցի իր դիրքորոշումները:Մենք նաեւ կոչ ենք անում 250 ստորագրողներին` ուշադիր ծանոթանալ մեր պատմությունը գլոբալացնողների շարքային կամակատար Ռիչարդ Հովհաննիսյանի անհեթեթ փաստաթղթի բովանդակությանը (ինչի տակ հայտնվել է իրենց ստորագրությունը) եւ վերանայեն իրենց դիրքորոշումները, որպեսզի հետագայում ազատվեն ազգադավի պիտակը կրելու «պատվից»…
Այդ նյութերում արծարծվել է նաեւ Հայաստանի Հայ Ազգայնականների Համախմբման անունը, որը վաղուց է պայքար ծավալել ազգադավ ու հայադավ պատմաբանների ու այլ գործիչների դեմ, որը «մեծահոգաբար» նշվել է որպես նորելուկ կազմակերպություն: Նշենք, որ ՀԱՀ-ին անդրադարձողները ինչպես գիտեն հայոց պատմությունը, այդպես էլ տեղյակ են հայ ազգայնականներից: Այսինքն` անտեղյակ են ու չգիտեն, որ ՀԱՀ կազմակերպություններն ու անդամները հիմնականում Հայաստանի ու Արցախի անկախության պայքարի տասնամյակների բովով անցած մարդիկ ու կազմակերպություններ են, ովքեր կռվել եւ՛ կռվում են եւ՛ գրչով, եւ զենքով…Հայության թշնամիներն ու հայ ազգադավները միշտ եւ ամենուր կստանան արժանի հակահարված եւ մի օր նրանք կամ նրանց հետնորդ ստսհակները կչոքեն հայոց պատմության առջեւ:
Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդ
31.08.2009թ. – Երեւան



