«Իրավունք» թերթը վաղուց իր որոշակի սին հեթանոսությամբ (եւ իբր հեթանոսներով) փորձում է ինքնահաստատվել թերթի պառակտումից եւ երկու «Իրավունքներ»-ի առաջացումից հետո, եւ արդեն երկրորդ անգամ փորձում է իբր վարկաբեկել ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին` թերթուկի «հերոս» երեւալու ծիծաղելի ձգտումով:
Տխուր թերթուկի տխուր պահվածք: Ուրիշ ոչինչ: Ահա մեր պատասխանը: Քանի որ թերթի խմբագրակազմին էլ, Արմեն Ավետիսյանին էլ մեր հանրությունը լավ տարբերակում է, ուստի թերթուկի պատվերով համերգներին պատասխանում ենք զուտ լուռ չմնալու համար:
Չգիտես ինչու այս թերթուկին զայրացրել է Երեւանում Արիական մայր տաճար կառուցելու առաջարկ-գաղափարը, որը նախաձեռնել են Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումը եւ «Լուսանցք» շաբաթաթերթը: Եվ ոմանց «թվացել» է, թե Արմեն Ավետիսյանը սեփականացնում է արիականությունը: Հիվանդ երեւակայությամբ տառապողներին ասենք, որ իրենք էլ կարող են որեւէ տաճարի կառուցում նախաձեռնել եւ այլ արիական գործեր կատարել եւ ՀԱՄ-ը միայն կողջունի դա…
Մեզ պարզապես զայրացրել է «Իրավունք» թերթուկի սին տեղեկատվությունը. իբր ՀԱՄ առաջնորդն իր նկատմամբ վերջերս իրականացված մահափորձի կամ այսպես կոչված վրաերթից հետո «պասիվացել» է եւ կազմակերպությունը ղեկավարում է մեկ այլ անձնավորություն, ում անունը այդպես էլ ոմն հոդվածագիրը համարձակություն չի ունենում նշել: Հետո տրվել է ծախու մարդկանց անուններ, ասենք ի դեմս` ՀԱՄ-ից դավաճանության համար (երբ Արմեն Ավետիսյանը ձերբակալված էր սին մեղադրանքով) վտարված Մառ Մարտիրոսյանի: Իսկ բանակից նոր վերադարձած Էդգար Հելհելյանը երբեք ՀԱՄ-ում «ակտիվիստ» չի եղել, քանզի մեր կազմակերպությունը «կոմսոմոլական ակտիվ» չէ: Իսկ ՀԱՄ կառույցը երբեք «ակտիվիստների» վրա չի հենվում, ովքեր պատրաստ են լինել ամենուր, միայն թե Երեւակվեն ու լավ ապրեն:
«Իրավունք» թերթի «սրտացավությունը» ՀԱՄ-ից վտարված դավաճանների հանդեպ եւ սին ու ցուցադրական արիականության պաշտպանի դրսեւորումը (քրիստոնյա եք` ձեր հալով մնացեք) հույս է ներշնչում, որ մեր արիականությունը ճիշտ ուղով եւ ճիշտ նպատակակետին խփելով է առաջանում: Իսկ Արիական մայր տաճարի հարցում թերթուկը չի մոռացել մի քրմի էլ` Զոհրաբ Պետրոսյանին խոսացնել, ով առավոտ շուտ հարցազրույցի համար քնից արթնանալով կարծել է, թե «նոր տաճարների անհրաժեշտություն կա… սակայն դա մեկ անհատի, խմբի գործառույթ չէ…»: Չէ՜ հա, պարոն քուրմ` ով քրմությունը չինովնիկություն է կարծում, նաեւ հանրապետական կուսակցության քրիստոնյաների («հին հանրապետական ազգայնականների») պատվերով է արդեն առաջնորդվում, գուցե արիականությունը քո՞ մենաշնորհն է կամ իշխանական սուտի ազգայնական կուսակցությա՞ն, թե՞ «Իրավունք» թերթի ոմն ու էլ չասենք ինչ խմբագրի…
Իսկ ՀԱՄ շարքերում «նարնջագույն» շրջանակների հետ կապ որոնող թերթուկին եւ հատկապես դրա հովոնավոր ՍԻՄ-ին (հատկապես նախագահին` Հայկ Բաբուխանյանին) խորհուրդ կտանք իրենց շարքերին ուշադրություն դարձնել, որպեսզի մոտ ապագայում «պոտենցիալ» երկնագույնների ու վարդագույնների ձեռքը գերի չնկնեն… ու գույների բազմազանությունից խճճվեն: Եվ հասկական, որ արիականությունը մեզ համար կյանք է, «շոու» չէ եւ մենք էլ թերթուկի խմբագրակազմի պես «շոումեններ» չենք:
Վերջերս լուրեր են պտտվում, որ մասոնները փորձում են հայ-արիականների հավաք կազմակերպել ու երեւի հիմա որոշակի քայլեր են իրականացնում… Մենք արհամարհած ունենք դա եւ գիտենք մեր անելիքը: Ոչ մի ծախու գրչակ կամ դավածան չի կարող մեր գործը կասեցնել ու սա ի գիտություն բոլոր սադրիչներին ու ծախուներին:
Հայ Արիական Միաբանություն
18.09.2009թ.



