Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը չմասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած կուսակցապետերի 3-րդ խորհրդաժողովին, որը հրավիրվել էր հայ-թուրքական կոչված հարաբերությունների քննարկման առիթով:
Ներկայացնում ենք ՀԱՄ առաջնորդի հարցազրույցը 7or.am կայքէջին եւ <Լուսանցք> շաբաթաթերթին:
Արմեն Ավետիսյան. «Մեր իշխանություններն առավելապես հակված են հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելունե
«Հայ արիական միաբանությունե կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը ստացել է նախագահի հրավերը՝ մասնակցելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլի հետ կապված քննարկմանը, բայց կմասնակցի, թե ոչ, դեռ պարզ չէ։
– Այս պահին և՛ «Հայ արիական միաբանությանե գերագույն խորհուրդը, և՛ «Հայ ազգայնականների համախմբման խորհուրդըե քննարկում են իմ մասնակցության նպատակահարմարության հարցը։ Եթե հանկարծ չգնամ էլ, դա իմ առողջական խնդիրների հետ կապված չի լինի, չնայած դեռ ապաքինվում եմ. դա քաղաքական որոշում կլինի, քանի որ մենք ակնհայտորեն նկատում ենք, որ մեր իշխանություններն առավելապես հակված են հայ-թուրքական կոչված հարաբերությունների հետ կապված արձանագրությունները ստորագրելուն,- «7օրե-ի հետ զրույցում ասել է Արմեն Ավետիսյանը։
Նրա խոսքերով՝ մասնակցելու և ելույթ ունենալու դեպքում ինքն իրենց տարածած հաղորդագրության կտրուկ ոճով է արտահայտվելու։
– Հայ-թուրքական հարաբերություններ չեն ստեղծվում. ստեղծվում են Հայաստանի հանրապետություն-Թուրքիայի հանրապետություն հարաբերություններ։ Փաստաթուղթը վտանգներ է պարունակում, և այն հայ-թուրքական կոչել չի կարելի, որովհետև հայության մեծ մասը Հայաստանում չի և հետապնդում է Հայ դատի խնդիրները։ Չի կարելի ՀՀ մակարդակով արգելքներ դնել հայության համապարփակ շահերի վրա,- ասել նա։
Սեպտեմբեր 16, 2009 15:57
7or.am
Հատված Հայկ Թորգոմյանի
«Հայ-թուրքական վերջնագրի սպասումով» հոդվածից
Հայ-թուրքական կոչվող հարաբերությունների քննարկումը թեւակոխում է նոր փուլ: Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում օրեր առաջ սկսվեցին այդ քննարկումները: Անկարայում դա առայժմ իրականացնում է ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն (գուցե հետո այդ երկրի նախագահը կամ վարչապետը նախաձեռնեն), իսկ Երեւանում քննարկումները նախաձեռնվել են միանգամից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Թուրքիայի արտգործնախարարն իր հանդիպումներն սկսել է խորհրդարանական քաղաքական ուժերի, ինչպես նաեւ մեջլիսի ընտրություններում առնվազն 1% ձայներ հավաքած կուսակցությունների ղեկավարների հետ: ՀՀ նախագահը միանգամից հրավերներ է ուղարկել երկրում գործող (խորհրդարանական եւ արտախորհրդարանական) 70-ից ավելի կուսակցությունների ղեկավարներին: Ինչպես նկատելի է, Թուրքիայում փորձում են նախ ԱԳ նախարարի միջոցով կատարել հիմնական ճշգրտումները, իսկ Հայաստանում միանգամից գործի են անցել ՀՀ նախագահի մակարդակով:
Ա. Դավիթօղլուն հանդիպելու է նաեւ ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալի հետ, իսկ Սերժ Սարգսյանի ու ընդդիմադիր՝ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը դժվար թե կայանա: Գուցե դրա համար էլ այս հարցում մեկ այլ ընդդիմադիր ուժ է ստեղծվել՝ ՀՅԴ-ն, որի հետ էլ գուցե թե կայանա իբր վճռական հանդիպումը:
Հետաքրքիր մի բան է կատարվել երկու երկրներում էլ, ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Հայաստանում հայ-թուրքական հորջորջվող հիշյալ հանդիպումներին հրաժարվել են մասնակցել իրական ազգայնական ուժերը: Թուրքիայում դա «Ազգայնական շարժում» կուսակցությունն է (առաջնորդը՝ Դեւլեթ Բահչելի), իսկ Հայաստանում՝ Հայ արիական միաբանությունը (առաջնորդը՝ Արմեն Ավետիսյան): ՀԱՄ-ը եւ Հայ ազգայնականների համախմբումը նախապես հայտարարել էին իրենց տեսակետները, ՀԱՄ առաջնորդը ավելորդ է համարել մասնակցել այն քննարկումներին, որոնք այսպես, թե այնպես միտված են հարաբերություններ հաստատելուն…
Լուսանցք» թիվ 31 (117), 2009թ.
«Լուսանցք»-ի PDF տարբերակները կարդացեք www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ www.press.info.am –ի «Բեռնում» բաժնում
* * *
ՀՀ նախագահի եւ կուսակցապետերի սեպտեմբերի 17-ի հանդիպմանը չէր մասնակցել ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով մասնակցել էր նմանատիպ նախորդ երկու հանդիպումներին: Մենք դիմեցինք նրան` պարզաբանումների համար:
– Նախորդ հանդիպումներին մասնակցեցի, որովհետեւ դրանք վերաբերում էին Արցախի հիմնախնդրին եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամին եւ մեր դիտարկումներով ՀՀ նախագահը ձգտում ունի Արցախը չզիջելու եւ ՀՀ-ում տնտեսական ճգնաժամի հետեւանքները վերացնելու հարցերում, ուստի նրան խորհուրդ տալն իմաստ ուներ, թեկուզ նա դրան լիովին համաձայն չլիներ: Բայց հայ-թուրքական կոչված հարաբերությունների ու վտանգների ընկալման հարցերում, կարծում եմ, Սերժ Սարգսյանը այլընտրանք չի տեսնում, ուստի նրան որեւէ բան ասելու կարիք չզգացի այս անգամ: Ես դեմ եմ այս ազգակործան հարաբերությունների հաստատմանը, եւ դա արդեն արտահայտել ենք Հայ ազգայնականների համախմբման հրապարակած հայտարարությամբ:



