Հայաստանը Թուրքիա էլեկտրաէներգիա առայժմ չի արտահանում, թեեւ պայմանավորվածությունը, ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, կա (պայմանագիրը ստորագրվել է անցած տարվա սեպտեմբերին):
Հայ-թուրքական շփումների հրապարակման առաջին փուլում՝ սեպտեմբերի սկզբին, թուրք պաշտոնյաների Երեւան կատարած այցի ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ըստ որի Հայաստանը պետք է էլեկտրաէներգիա արտահաներ Թուրքիա:

Դեռեւս այդ ժամանակ տնտեսական եւ քաղաքական շրջանակները թերահավատորեն վերաբերեցին այդ ծրագրին, հատկապես այն բանից հետո, երբ թուրքական կառավարությունը հրապարակային հերքեց այն, թե իրենք Հայաստանից էլէներիգիա պետք է ներկրեն:
ՀՀ կառավարությունը շարունակեց թուրքական հերքումները հերքել ու պնդել, թե պայմանագիրը ստորագրված է եւ էլեկտրաէներգիայի արտահանումը Թուրքիա կսկսվի արդեն 2009 թվականի գարնան սկզբից: Հիմա աշուն է, կրկին սեպտեմբեր, այսինքն՝ թուրք պաշտոնյաների Երեւան գալուց հետո 1 տարի է անցել, բայց… Անկարան Երեւանից էլէներգիա դեռ չի ուզում:
«Էլեկտրաէներգիա չի մատակարարվում, թեեւ պայմանագիրը չեղյալ չի հայտարարվել: Անհանգստանալու խնդիր չկա, պարզապես պետք է հասկանալ, որ սա միայն տեխնիկական հարց չէ»,-«Ա1+» -ին ասել էր Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամլո քարտուղարը:
Կարծում եմ՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը սխալ քաղաքականություն է ընտրել՝ հանգստացնելու քաղաքականությունը, մնում է պարզել՝ ում եւ ինչից: Որովհետեւ եթե մեկ անհանգստացող պետք է լինի, դա Թուրքիան է, ում ձեռնտու է ՀՀ-ից էլէներգիա գնելը, հակառակ պարագայում այդ էլէներգիան միշտ ավելի թանկ ձեռք է բերելու այլ երկրներից: Ստիպված: Որովհետեւ Թուրքիան էլէներգիայի զգալի պահանջարկ ունի: Բայց՝ ամբողջ հարցն այն է, որ Թուրքիան, ի համեմատ ՀՀ-ի, շահող է
քաղաքականությունում: Սա կգերադասի էլէներգիան թանկ գնել մեկ այլ երկրից, քան՝ Հայաստանին վճարել, բայց ավելի քիչ: Քաղաքականություն է, որ պետք է իրագործի, այն է՝ խնդրեք, գնեմ ձեզանից: Ճիշտ է անում, իր պետության շահն է: Իսկ մեզ նման դյուրահավատներին մնում է հիշել, որ Թուրքիան այդպես է վարվել ու վարվելու բոլոր հարցերում՝ նաեւ հայ-թուրքական նախատեսվող հարաբերություններում: Կարո՞ղ ենք մենք խաղացնել նրան: Կասկածում եմ: Ու ոչ այն պատճառով, որ խաղացնելու խաղաքարտ (կամ խաղաքարտեր) չունենք: Պարզապես առաջին պետությունն ենք, որ ընդունել ենք քրիստոնեությունը ու պահում ենք բոլոր «պատվիրանները». թշնամուն սիրում ենք ինչպես մեր անձը ու դեմ ենք տալիս… բոլո՛ր այտերը: Զիջում ենք վրացուն, հիմա էլ՝ պատրաստվում ենք թուրքին:
Հիշեցնենք, որ թուրքական «Յունիտ» ընկերության եւ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջեւ պայմանագիր է կնքվել, որի համաձայն գործընթացը պետք է իրականացվեր առանց միջնորդի՝ Հայաստան-Թուրքիա ուղիղ կապով, Կարսի տարածքով: Պայմանավորվածության համաձայն սկզբնական շրջանում տարեկան պետք է արտահանվեր 1,5 մլրդ Կվտ/ժ էլեկտրաէներգիա: Հզորությունների մեծացմանը զուգընթաց հնարավոր է արտահանումը հասցնել մինչեւ 3,5 մլրդ Կվտ/ժ-ի: Երբ այդ ժամանակ խոսք եղավ Թուրքիային մատակարարվելիք էլէներգիայի սակագների մասին, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարցրի, թե արդյո՞ք Հայաստանը կօգտվի իր խաղաքարտից ու Թուրքիային թանկ կվաճառի էլէներգիան:
Ի պատասխան նախարարը համառոտեց, թե արտահանվելու է մեր երկրի ջերմային կայանների արտադրանքը, այսինքն՝ Թուրքիային մատակարարվելիք էլէներգիայի սակագները պայմանավորված են լինելու մի բանաձեւով, որի հիմքում գազի գներն են: Պարզ է՝ Հայաստանը իր հնարավորությունից չի օգտվելու… Ու որ Թուրքիան մի քիչ էլ մատ թափ տա, կարող է մերոնք էլէներգիան շուկայականից ցածր գնով էլ վաճառեն: Անունն էլ դնեն, թե արտահանման ծավալներն են մեծացնում…

Աստղինե Քարամյան
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 31 (117), 2009թ.