«Իրավունք» թերթուկը վաղուց իր որոշակի սին հեթանոսությամբ (եւ իբր հեթանոսներով) փորձում է ինքնահաստատվել մայր-թերթի պառակտումից եւ երկու «Իրավունք»-ների առաջացումից հետո եւ արդեն երկրորդ անգամ փորձում է իբր վարկաբեկել ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ թերթուկի «հերոս» երեւալու ծիծաղելի ձգտումով:
Տխուր թերթուկի տխուր պահվածք: Ուրիշ ոչինչ: Ահա մեր պատասխանը: Քանի որ այս լրատվամիջոցի խմբագրակազմին էլ, Արմեն Ավետիսյանին էլ մեր հանրությունը լավ տարբերակում է, ուստի թերթուկի պատվերով համերգներին պատասխանում ենք զուտ լուռ չմնալու համար:
Մեզ պարզապես զայրացրել է «Իրավունք» թերթուկի սին տեղեկատվությունը. իբր ՀԱՄ առաջնորդն իր նկատմամբ վերջերս իրականացված մահափորձի կամ այսպես կոչված վրաերթից հետո «պասիվացել» է, եւ կազմակերպությունը ղեկավարում է մեկ այլ անձնավորություն, ում անունը այդպես էլ ոմն հոդվածագիրը համարձակություն չի ունենում նշել: Հետո տրվել է ծախու մարդկանց անուններ, ասենք ի դեմս՝ ՀԱՄ-ից դավաճանության համար (երբ Արմեն Ավետիսյանը ձերբակալված էր սին մեղադրանքով) վտարված Մառ Մարտիրոսյանի: Իսկ բանակից նոր վերադարձած Էդգար Հելհելյանը երբեք ՀԱՄ-ում «ակտիվիստ» չի եղել, քանզի մեր կազմակերպությունը «կոմսոմոլական ակտիվ» չէ: Իսկ ՀԱՄ կառույցը երբեք «ակտիվիստների» վրա չի հենվում, ովքեր պատրաստ են լինել ամենուր, միայն թե երեւակվեն ու լավ ապրեն:
«Իրավունք» թերթուկի «սրտացավությունը» ՀԱՄ-ից վտարված դավաճանների հանդեպ եւ սին ու ցուցադրական արիականության պաշտպանի դրսեւորումը (քրիստոնյա եք՝ ձեր հալով մնացեք) հույս է ներշնչում, որ մեր արիականությունը ճիշտ ուղով եւ ճիշտ նպատակակետին խփելով է առաջանում: Իսկ Արիական մայր տաճարի հարցում թերթուկը չի մոռացել մի քրմի էլ՝ Զոհրաբ Պետրոսյանին խոսացնել, ով առավոտ շուտ հարցազրույցի համար քնից արթնանալով կարծել է, թե «նոր տաճարների անհրաժեշտություն կա… սակայն դա մեկ անհատի, խմբի գործառույթ չէ…»: Չէ՜ հա, պարոն քուրմ՝ ով քրմությունը չինովնիկություն է կարծում, նաեւ հանրապետական կուսակցության քրիստոնյաների («հին հանրապետական ազգայնականների») պատվերով է արդեն առաջնորդվում, գուցե արիականությունը քո՞ մենաշնորհն է կամ իշխանական սուտի ազգայնական կուսակցությա՞ն, թե՞ «Իրավունք» թերթոնի ոմն ու էլ չասենք ինչ խմբագրի…
Իսկ ՀԱՄ շարքերում «նարնջագույն» հեղափոխության շրջանակների հետ կապ որոնող թերթուկին եւ հատկապես դրա հովոնավոր ՍԻՄ-ին (նաեւ նախագահին՝ Հայկ Բաբուխանյանին) խորհուրդ կտանք իրենց շարքերին ուշադրություն դարձնել, որպեսզի մոտ ապագայում «պոտենցիալ» երկնագույնների ու վարդագույնների ձեռքը գերի չընկնեն… ու գույների բազմազանությունից խճճվեն: Եվ հասկական, որ արիականությունը մեզ համար կյանք է, «շոու» չէ, եւ մենք էլ թերթուկի խմբագրակազմի պես «շոումեններ» չենք:
Վերջերս լուրեր են պտտվում, որ մասոնները փորձում են հայ-արիականների հավաք կազմակերպել ու երեւի հիմա որոշակի քայլեր են իրականացնում… Մենք արհամարհած ունենք դա, եւ գիտենք մեր անելիքը: Ոչ մի ծախու գրչակ կամ դավաճան չի կարող մեր գործը կասեցնել, ու սա` ի գիտություն բոլոր սադրիչների ու ծախուների:
Հայ Արիական Միաբանություն
18.09.2009թ.
«Լուսանցք» թիվ 32 (118), 2009թ.



