2,5-ամսյա ընդմիջումից հետո Հայ ազգային կոնգեսը վերջերս վերստին հանրահավաք կազմակերպեց, որն էլի ավարտվեց երթով: Այն անցավ Հանրապետության հրապարակով, որտեղ հացադուլ են հայտարարել ՀՅԴ-ականները՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցով:
ՀԱԿ-ի երթն ավարտվեց Հյուսիսային պողոտայում, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը հրաժեշտ տվեցին իրենց համակիրներին: Այնպես ստացվեց, որ դա երկար հրաժեշտ էր, չնայած Երեւանի քաղաքապետարանի արդեն առկա թույլատվություններին՝ մի քանի օրեր շարունակ հանրահավաքներ անցկացնելու առումով, որովհետեւ ՀԱԿ-ը կրկին հրաժարվեց հանրահավաքային պայքարից:

Կոնգրեսի ղեկավարների հեռանալուց հետո, Հյուսիսային պողոտայում նախկինի պես շարունակվեցին երկար ընդհատված քաղաքական զբոսանքները, ինչն ըստ ամենայնի, նույնպես կընդհատվի երկար ժամանակով…
Մինչդեռ ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ կարծում էին, թե ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը կարող են նոր եւ մեծ ընդդիմադիր ճակատ կազմել:
Ինչպես տեսանք՝ «Ժառանգություն»-ը պառակտվեց եւ կարծես թե անզորացավ, ՀԱԿ-ը «սառեցրեց» իր հանրահավաքները, իսկ ՀՅԴ-ն հայտարարել է, թե դեմ լինելով հայ-թուրքական հարաբերությունների առկա արձանագրություններին, այնուամենայնիվ չի պահանջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը` բավարարվելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջով:
Իսկ թե ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ ինչպես էին ակնկալում նոր եւ մեծ ընդդիմադիր ճակատի ստեղծումը այս ուժերով, զարմանալի է: ՀԱԿ-ը էն գլխից կողմ էր հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը եւ դեմ է իշխանությունների գոյությանը, իսկ ՀՅԴ-ն գոնե առայժմ լրիվ հակառակ տեսակետներն է պնդում: Ի՞նչը կմիացնի նրանց: Ստացվում է իշխանափոխության հարցը դեռեւս միավորման կռվան չէ: Այ, թե ով կփոխարինի այս իշխանությանը, դա էլ կդառնա հենց կռվանը…

Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 32 (118), 2009թ.