Բուն ազգային կյանքով ու հավատքով ապրելու ժամանակներում՝ հեթանոս ժամանակներում Հայաստանում եղե՞լ են արդյոք հայ քրմուհիներ, հայոց մեհյաններում հայ քրմերի հետ մեկտեղ աստվածներին քրմուհիներ էլ սպասավորություն արե՞լ են, թե՞ ոչ: Առաջին հայացքից ինքնըստինքյան պարզ է թվում, որ եթե՝ հայոց մեջ Մոր եւ Սիրո ու Գեղեցկության պաշտամունք է եղել եւ դա ազգի մեջ բյուրեղացել՝ հասել է բացարձակության աստիճանի. ըստ այդմ՝ հայոց դիցարանում ունենք Անահիտ Աստվածամորը՝ Աստվածներին ու Աստվածամարդկանց ծնող Մորը եւ Սիրո ու Գեղեցկության հովանավոր Աստղիկ Աստվածուհուն, ովքեր իրենց էությամբ ու գործառույթով առանձնանում են արարչական ընտանիքի մյուս անդամներից. հայոց աշխարհում եղել են, համապատասխան դրա, Աստվածամորը եւ Դիցուհուն նվիրված մեհյաններ (սա պատմիչները հաստատում են), որոնց սպասավորները, պարզ է, Աստվածամոր եւ Դիցուհու առանձնահատուկ՝ կանացի էության ու գործառույթի կրողներ պետք է լինեին.
Վաղ շրջանի հայ եկեղեցական պատմագրության մեջ, որից ենք մենք Հայոց բուն՝ ազգայնական շրջանի մասին պատմական տեղեկություններ քաղում, սակայն, այդ մասին ուղղակի հիշատակություն չկա: Ինչու՞մն է բանը, ինչու՞ են այդ պատմությունը գրի առնող պատմիչները «զոհաբերել» հայ հոգեւոր դասի օրգանական մաս կազմող հայ քրմուհիներին: Հայտնի փաստ է, որ «հայ» եկեղեցական պատմագրության հավատքային հիմքը ջհուդական կրոնը՝ հուդայականությունը (մովսեսականությունը), դրա մի ածանցում՝ քրիստոնեությունն է: Իսկ այդ կրոնում մենք տեսնում ենք տիեզերքի, բնության, մարդկային կյանքի, դրանցում գործող իրական երկսեռ (դրական-բացասական) զորությունների ու ուժերի եղծված պատկերը, քանի որ այդ կրոնի հիմնադիրները իրենք կնոջից «քաշված» (նրանք բճական ծագում են ունեցել), արհամարհված ու մերժված են եղել, նրանք վրեժ են ունեցել դեպի կինը եւ իրենցում, այդ իսկ պատճառով, մայրության, սիրո ու գեղեցկության խորհուրդները իսպառ բացակայել են, – բնական է, որ նրանց ստեղծած կրոններում այդ խորհուրդները, դրանք մարմնավորող տիեզերական զորությունները, դրանք կրող, դրանք կրելով՝ մարդկանց մեջ համապատասխան որակների կրթում-դաստիարակումն իրագործող կին հոգեւր դասը՝ քրմուհիությունը նույնպես բացակայել է: Հիրավի, այդ կրոնները միասեռական կրոններ են, ինչպես դրանց ստեղծողները. դրանցում տիեզերքը, բնությունը միա՜յն մի սկիզբ ունեն, հանձին Եհովա աստծո (սա «կին», անգամ՝ «ընկերուհի» չունի). դրանցում այդ կրոնները կրող մարդատեսակի ծնող «մայրը»՝ Եվան Ադամի՝ դրանց նախնու մի կողոսկրից է ընդամենը «ստեղծվում», այսինքն՝ որպես այդպիսին, կին չէ, ավելին՝ այդ «կինը» համարվում է հողածինների կատարած մեղսագործությունների նախապատճառը. այդ կրոններում հոգեւորականի (մարդու) բարձրագույն տեսակ է համարվում կուսակրոնը, այսինքն՝ միասեռական տղամարդը. դրանցում իսկական կին է համարվում ոչ թե բնական՝ տղամարդու հետ ընտանիք կազմած, իր ամուսնուց հղիացած-զավակ ունեցած կինը, այլ՝ «հրեշտակներից» կամ «սուրբ հոգիներ»-ից հղիացած-«զավակ» ունեցածները (հիշենք, օրինակ, Սառային Հին կտակարանից, կամ Եղիսաբեթին ու Մարիամին Նոր կտակարանից, կամ էլ՝ Մարիամի մորը՝ Աննային՝ քրիստոնեության տարականոն գրքերից). այդ կրոններում կինը, որպես ամուսին եւ թե որպես մայր, ընդհանրապես արհամարհված, տղամարդու կողմից չը-սիրված մեկն է, նա ընդմամենը երեխածնության մի գործարան է (եբրայական Բիբլիայում հաճախ ենք հանդիպում կին գնել-վաճառելու, ամեն գնով երեխա ունենալու դրվագների, մորը ուրանալու փաստերի). եւ այլն: Պարզ է, որ այդ կրոնով առաջնորդվող Հայաստանյայց եկեղեցու սպասավորները կնոջ նկատմամբ նույնպիսի վերաբերմունք էին ունենալու, ինչ իրենց «եղբայր» մյուս հուդդայականներն ու քիստոնյաները: Պատահական չէ, որ Հայաստանյայց եկեղեցու հիմնադիր Գրիգորիսը (ով նույնպես կնոջից՝ թե մորից եւ թե կնոջից «քաշված» էր), հիմնելով այդ կառույցը՝ իր առաջնահերթ խնդիրներից մեկը համարեց արգելանք դնել կնոջը եկեղեցի՝ որպես թե «Աստծո տուն» մտնել1 (տես Հովհան Մամիկոնյան): Ինքնին հասկանալի է, որ կնոջ նկատմամբ այդպիսի չարությամբ լցված եկեղեցու պատմիչը չէր կարող հեթանոսական Հայաստանում քրմուհի տեսնել, եթե անգամ տեսներ էլ, ապա չտեսնելու կտար (եկեղեցու համար դա ձեռնտու չէր, քանզի դրանով իր կողմից ատված կնոջ դերը կբարձրացներ), կամ էլ՝ չէր հասկանա, թե ինչ է տեսածը:
Այնուամենայնիվ՝ նույն Հայաստանյայց եկեղեցու պատմիչների «Պատմություններում» կան դրվագներ, որոնք անուղղակիորեն վկայում են հեթանոսական Հայաստանում քրմուհներ լինելու մասին:
Նման մի վկայութուն մենք տեսնում ենք Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության» մեջ: Ստորեւ նկարագրվող դեպքը վերաբերվում է 301թ.-ից՝ Հայաստանում քրիստոնյաների արած Մեծ եղեռնից, ավեր-թալանից, այդ չարագործների՝ երկիրը բռնագրավումից հետոյին: Պատմվում է, որ Արծրունյաց Վարդապատրիկ իշխանը «ուներ Մարիամ անունով մի բարեպաշտ կին2», իշխանը գործով Կեսարիա գնալուց առաջ կնոջը տանում է հորական տուն ու ինքը գնում է: Կինը, որպես թե, «քանզի խիստ փափագ ուներ այն սրբերին տեսնելու, որոնք սբ. Կարապետ վանքում էին, օրերից մի օր վերցրեց փոքրիկ, ծծկեր մանկանը, որ յուր առաջնեկն էր, եկավ սբ. Կարապետի դուռը, բազում աղաչանքներով խնդրում էր սպասավոներին, որպեսզի թույլ տան մտնի եկեղեցին»: Սպասավորները, սակայն, արգելում են նրան այդ բանը անել, քանզի կար Գրիգորիսի կոնդակը, ըստ որի «որեւէ կին արարած չպիտի համարձակվի եկեղեցու շեմից ներս մտնել, որպեսզի չլինի թե (քանզի, ըստ հուդայական կրոնի, մայր թե դուստր՝ քրիստոնեական, միեւնույնն է, կինը պիղծ էակ է-Ս.Մ.) տրորի պատվական նշխարները»: Այնուհետեւ սպասավորները բռնիորեն «վերցնում են մանկանը տիկնոջ գրկից եւ տանում են եկեղեցի. տիրոջ սուրբ սեղանի առջեւ երկրպագեցնում են նրան, ապա բերում-տալիս են տիկնոջը»: Սպասավորների արածը խոր վիշտ է պատճառում տիկնոջը, ով լաց լինելով ու գլուխը կոծելով ասում է. «Վա՜յ ինձ, մեղավորիս, որ զրկված եմ աստվածային բարուց3, ողբացե՛ք ինձ, ամենայն կանայք, մասնակից եղե՛ք իմ արցունքներին ամենայն ձայնարկներ: Թող լեռներն ինձ ծածկեն, եւ թող բլուրներն ինձ վրա ողորմեա ասեն. գազանները թող ավաղեն ինձ եւ թռչունները թող վշտակցեն ու խղճան ինձ: Թող հրեշտակները ապաշվեն իմ անձը եւ ինձ վրա թող դեւերը հարձակվեն…»: Հանցանքի զոհ հեգ մանկանն է տիկինն անգամ ասում՝ «…Որդյակ, ինչու՞ բաժանվեցիր իմ գրկից, ինչպե՞ս չխղճացիր հարազատ մորդ: Մի՞թե ես չծնեցի ու սնեցի քեզ. իսկ դու ինձ մենակ թողեցիր»: Արվածի համար եկեղեցու գլխավորից՝ Թոդիկից պատասխան ստանալու համար հեգ կինը, ճարահատյալ, եկեղեցուն «բազմաթիվ անուշահոտ յուղեր» տալով՝ սպասավորներից պահանջում է թույլ տալ մտնել եկեղեցի եւ տեսակցել դրա գլխավորի հետ: Բայց՝ ապարդյուն: Կինը սպասավորներին հուսակոտոր մայրության խորհուրդն է բացատրում, որ գուցե նրանց սրտերը կկակղանա եւ թույլ կտան տեսակցել Թոդիկին: Համարձակորեն ասում է. «… Ես ձեզանից չեմ վախենում, իսկ եթե Կարապետի (Հիսուսին մկրտողի՝ Հովհաննես Մկրտչի,-Ս.Մ.)` մեր (այսինքն՝ հայերի,-Ս.Մ.) հանդեպ ունեցած թշնամանքի համար է, մի՞թե ինքն էլ հենց կնոջից չծնվեց»: Մի՞թե (ձեր,-Ս.Մ.) տերն ինքը կնոջից չծնվեց. եւ մարգարեներն ու առաքյալները նույնպես կնոջից չծնվեցին: Ահա, ես մտնում եմ, ո՛վ տեր, եւ իբրեւ բարեխոս ինձ հետ քո մայրդ ունեմ: Մի՛ ուղղիր ինձ քո բարկության ցասումը եւ թող չլինեմ այս աշխարհից անարգվածների թվում: Քանի որ ինքնդ էլ կնոջ կաթով սնվեցիր…»: Բայց համոզվելով, որ իր թվարկածներին ու նրանց սպասավորներին մայր լույս աշխարհ չի բերել, եւ նրանք մոր կաթով չեն սնվել՝ ստիպված զոռով մտնում է եկեղեցի: Պատմիչը ոչինչ չի ասում ներսում Թոդիկի հետ կնոջ հանդիպման մասին: Բայց պատմում է, որ նրա՝ եկեղեցուց դուրս գալուց «զայրացան, բորբոքվեցին եկեղեցու սպասավորները կատարվածի համար եւ տիկնոջ համար կերակուր նույնիսկ չպատրաստեցին»: Տիկինը, սակայն, կատաղածների զայրույթը սաստելու, իր մանկան, իր հետ եկողների՝ անվտանգ գնալը թույլ տալու համար, իր սպասավորներին կարգադրում է բոլոր կրոնավորների համար, թվով 395 հոգի, ճաշ պատրաստել տալ: Ճաշը ուտելուց հետո կրոնավորները կնոջը ճանապարհ են դնում-վերադառնում: Բայց հետո հետ են դառնում ու…կնոջը սպանում: Ապա գերեզմանին խաչ են կանգնեցնում ու վրան գրում. «Ով մարտնչել հանդգնի եկեղեցու դեմ Աստծո, սուրն այս խոցի թող նրան»: Իսկ մանկանը (ով էլ հենց պետք էր եկեղեցուն. նրանից մանկուրդ, ուծացված հայ պատրաստելու խնդիրը կար) վերցնում-«ուսուցանում», հետո նույն եկեղեցում կարգում են վանահայր:
Արծրունյաց իշխանը վերադառնալով` շատ է ողբում եղածի համար: Եվ իրեն սփոփելու համար շինել է տալիս «մի հոյակապ ու վայելուչ եկեղեցի՝ իր կնոջ հիշատակի համար եւ այն անվանում Աստվածածին»: Եկեղեցու կողքը շինել է տալիս նաեւ մի հոյակապ ապարանք: Եկեղեցուն բարեգործություններ էլ է անում. «զարդարում է սբ. Կարապետի Գլակա վանքը», ապա գյուղեր տալիս նույն այդ եկեղեցուն: Չնայած դրան՝ «Կյուրեղ վանահայրը, սակայն, նզովում է նրան»: Օրերից մի օր էլ՝ որսի դուրս գալիս իշխանը ձիուց վայր է ընկնում եւ մահանում (ամենայն հավանականությամբ, իշխանին հենց եկեղեցին էլ սպանում է, իսկ թե ինչու, կիմանանք ստորեւ):
Այս ամենը ասում է եկեղեցական պատմիչը: Տեսնենք` ինչ է թաքնված (նույնիսկ իր՝ պատմիչի համար) դրանց տակ:
Սովորական հայ կինը, առավելեւս, իշխանուհին, երբեք էլ չէր գնա օտարականների տուն՝ եկեղեցի` մանավանդ իմանալով, որ այդ տան տերը (Հիսուսը, Հովհաննես Մկրտիչը) ու նրա սպասավորները «թշնամանք» ունեն իրենցոքինների՝ հայերի հանդեպ: Բացի այդ՝ կնոջը եկեղեցի չէր կարող տանել նաեւ եկեղեցուն հավատալը, քանզի նա այդպիսին չէր, ինչպես երեւում է նկարագրվածներից: Ի՞նչը, հետեւաբար, նրան տարավ եկեղեցի: Անահիտ Աստվածամոր՝ բոլոր մայրերի մոր մեհյանի քրմուհու առաքելությունը (որից նա, ավաղ, զրկվել էր): Հենց դա: Քանզի, հնուց կարգի համաձայն, դժվար չէ ենթադրել պատմական տեղեկություններից, օտար տղամարդկանց տեսնելու, նրանց հետ խոսելու իրավունք ունեին միայն Անահիտի մեհյանի քրմուհիները՝ մեհյանի կոչումին համապատասխան՝ համամարդկային (ոչ միայն ներազգային) գործառույթ իրականացնողները: Պատմական փաստերը վկայում են, որ «սբ. Կարապետի եկեղեցին» կառուցվել է ավերված Անահիտ Աստվածամոր մեհյանի տեղում (Հովհ. Մամիկոնյանի «Պատմության» մեջ կարդում ենք, որ այդ եկեղեցու տեղում նախկինում Նավասարդ ամսում տոնվող տոնի փոխարեն, որը, պարզ է, Անահիտին է նվիրված եղել, կառուցված եկեղեցում քրիստոնյաները սկսեցին տոնել «սբ. Կարապետի տոնը»): Ահա եւ ավերված մեհյանի՝ քրիստոնյաների սարքած եղեռնից մի կերպ կենդանի մնացած քրմուհին, ծպտվելով, որոշում է այցելել (օգտվելով իր ամուսնու բացակայությունից) իր սիրելի մեհենատեղի՝ հույս ունենալով ամենայն ծնող Մայր Անահիտի, նրան սպասավոր՝ իր եւ բոլոր մայրերի անունից այդտեղ կառուցված դաժան եկեղեցու դաժան սպասավորներին Անահտական գթասրտություն սովորեցնել: Կնոջ՝ Անահիտի մեհյանի ոչ վաղ ժամանակվա քրմուհի լինելու մասին է վկայում նաեւ այն, որ Հովհանը նրան անվանում է «բարեպաշտ (այսինքն՝ ոչ սովորական հավատացյալ,-Ս.Մ.) կին»: Բացի այդ՝ կնոջ ասածներից երեւում է, որ նա պարզապես իշխանուհի մայր չի եղել, այլ մեկը, ով մեհենական բազմակողմանի կրթություն-դաստիարակություն է ստացել, ով կարողանում է իր ձեռքբերածները բանասացական բարձր վարպետությամբ հանպատրաստից արտահայտել, ով հոգեներգործության փայլուն հնարանքների է տիրապետում (ի՜նչ աներ, որ դիմացիները հոգի չունեին), ով իր ողջ էությամբ ներծծված է Անահտական մայրության խորհրդով, ով հոգեւոր կատարյալ հասունացումն ունի դիմացինի մեջ ներարկելու աստվածատու այդ խորհուրդը (ի՜նչ իմանար, որ տվյալ դեպքում իր դիմացիններին մայր չէր ծնել, եւ որոնցում, հետեւաբար, մայրական ոչինչ չկար):
Իշխանուհու՝ ծպտված քրմուհի լինելու մասին է վկայում նաեւ այն, որ նրա ամուսինը նրա հիշատակին «Աստվածածին» անվամբ հոյակապ ու վայելուչ եկեղեցի է կառուցել տալիս: Ինչ խոսք՝ կառուցվածը եկեղեցի չի եղել (Հիսուսի մոր՝ Մարիամի պաշտամունքը այն ժամանակվա Հայաստանյայց եկեղեցին անգամ չի ունեցել, էլ ուր մնաց հայը. հետեւաբար, կառուցվածը չէր կարող նրան նվիրվել). հեգ Արծրունյաց իշխանը իր քրմուհի կնոջ հիշատակը հավերժացնելու, անտարակույս նրա կենդանի ժամանակվա իղձը իրականացնելու համար` նրա ու իր պաշտելի Աստվածամորը՝ Անահիտին նվիրված մեհյան, քանդվածի փոխարեն, է կառուցել տալիս: Իշխանի ոչ քրիստոնեական արարքի՝ մեհյան կառուցելու մասին է վկայում այն, որ Կյուրեղ վանահայրը նրան նզովում է, չնայած այն բանին, որ իշխանը եկեղեցուն մեծ բարեգործություններ է անում:
Վերջում հարցնենք՝ եկեղեցու սպասավորները տիկնոջ մանկանը այդ ի՞նչ են արած լինում, որ տիկինը սրտակեղեք վա՜յ է անում (ինչ խոսք, պատմիչի ասածը չեն արել): Նույն պատմիչը օգնում է մեզ այդ հարցի պատասխանը տալու: Իր «Պատմության» մեկ այլ դրվագում նա պատմում է, որ քրիստոնյաները Հայաստանում մղած պատերազմներից մեկի ժամանակ իրենց վերցրած գերիներին (թվով 1680 հոգու) «…սկսավ մի-մի ունել (բուն ձեռագրում, հաստատ կարելի է եզրակացնել, եղել է «անել», բայց գրիչը, սքողելու համար այդ այլանակ արարքը, գրել է «ունել») զնոսա (այսինքն՝ գերիներին,-Ս.Մ.) եւ զթլպատսն (այսինքն՝ թլիպները,-Ս.Մ.) կտրել» (տես Հովհ. Մամիկոնյանի «Պատմության» 101-րդ ծնթ.): Ինչ խոսք՝ քրիստոնյաների՝ Հայաստանում արած այդ այլանդակ արարմունքը եզակի չի եղել: Կարելի է ենթադրել՝ սբ. Կարապետի եկեղեցու սպասավորները տիկնոջ ձեռքից մանկանը վերցնելով-եկեղեցի տանելով՝ իրենց սովորական հրեշագործությունն են արել՝ կտրել են հայի, տվյալ դեպքում` հայ մանկան, թլիպը: Ինչպե՜ս մայրը աղեկտուր ողբ չաներ……
Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ դոցենտ
1 Հետագայում միայն այդ արգելանքը հանվեց: Իսկ հանվեց, որովհետեւ եկեղեցի մտնել ցանկացող կինը, եկեղեցու կողմից ըստ ամենայնի մշակվեց, ըստ էության ոչ կին դարձավ:
2 Մարիամ (հայերեն ճիշտ ձեւը` Մարիան, որ նշանակում է Ծնող մայր) եւ Անահիտ անունները հեթանոսական Հայաստանում առավելապես կրում էին Անահիտ Աստվածամոր մեհյանի սպսավոր քրմուհիները:
3 Այսինքն` եկեղեցականները երեխայի հետ ինչ-որ վատ բան են արած լինում, որը տիկինը «Աստվածային բարուց» զրկվել է համարում:
Լուսանցք» թիվ 33 (119), 2009թ.



