Դոլա՞ր, Եվրո՞, թե՞ նոր արժույթ

ՄԱԿ-ի՝ զարգացման եւ առեւտրի վերաբերյալ ամենաթարմ զեկույցում արմատական եզրահանգում է արտահայտվում այն մասին, որ աշխարհում ստեղծված արժութային համակարգը արդյունավետ չէ, համաշխարհային տնտեսությունն արգելակում է եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկն է: Եզրահանգում է արվում, որ դոլարի դերը որպես համաշխարհային պահուստային արժույթ, պետք է վերանայել:
Մի շարք երկրներ, այդ թվում Չինաստանն ու Ռուսաստանը քննադատել են համաշխարհային ֆինանսական իրավիճակը, որը հիմնվում է դոլարի վրա՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ: Առաջարկվում է ստեղծել մի նոր համակարգ, որը կկարգավորի փոխարժեքը եւ կենտրոնական բանկերին կպարտավորեցնի ինտերվենցիա կատարել՝ սեփական արժույթի աջակցության կամ թուլացման համար:

Դոլարի փոփոխությունը արհեստական արժույթով կարող է միջազգային առեւտրի անհավասարակաշռվածության հետ կապված շատ հարցեր լուծել. այսպես են կարծում շատ մասնագետներ:
Փորձագետներն էլ կարծիք են հայտնել, որ խոշոր եւ կայուն առեւտրային շահույթ ունեցող երկրները, ինչպես ասենք Չինաստանը եւ Գերմանիան են, պետք է շարունակեն սեփական տնտեսությունները առաջ տանել ներքին պահանջարկի համար, ինչը հնարավորություն կտա սեփական տնտեսության մեջ վերացնել անհավասարությունը:

Գոհար Վանեսյան

Նո՞ր պատասխանատու, թե՞ նոր… տեր
«Մեծ քսանյակ»-ի (G20) երկրների ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի ղեկավարները Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում քննարկեցին հակաճգնաժամային չափորոշիչները, միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումները:
Քննարկման թեմա էր դարձել նաեւ միջազգային ֆինանսական ինստիտուտների դերը: «Մեծ քսանյակ»-ի վերջին նիստը միջազգային ֆինանսական համակարգի ամրացմանն ուղղված խիստ անհրաժեշտ քայլերին է վերաբերվել, եւ այդ երկրների ներկայացուցիչները «իրենց վրա են վերցրել» համաշխարհային առկա ճգնաժամը կարգավորելու դժվարին հարցը: Նախկինում «Մեծ ութնյակ»-ն (G8) էր կարգավորում համաշխարհային նման հարցերը, ինչն ըստ երեւույթին այլեւս նրանց հնարավորության (ուժերի) սահմաններից անցել է:

Կարեն Բալյան

 Լուսանցք» թիվ  33 (119),  2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.