Շաբաթվա մարզական կյանքից

Ընդդեմ արվամոլների
Արվամոլների «Պարի ֆուտ գեյ» ակումբի ղեկավարությունը բողոք է ներկայացրել Փարիզի ֆուտբոլային լիգա, որ «Կրետեյ Բեբել» մահմեդական թիմի ֆուտբոլիստները հրաժարվում են խաղալ իրենց հետ (ա՜յ քեզ բան):
Էլեկտրոնային փոստով ուղարկած նամակում մահմեդական թիմի ղեկավարությունը նշել է. «Կներեք, սակայն հաշվի առնելով թիմի անվանումը, այնտեղ ընդգրկված արվամոլ ֆուտբոլիստների առկայությունը, ելնելով մահմեդական սկզբունքներից, մենք չենք կարող ձեզ հետ մրցել»:
«Պարի ֆուտ գեյ» ակումբի հիմնադիրներից Պասկալ Բրետեն հայտարարել է, որ որոշումը վիրավորական եւ անօրինական է ու նշել է, թե իրենց թիմի դռները բաց են ցանկացած ռասսայի, դավանանքի եւ սեքսուալ տարբեր կողմնորոշում ունեցող ֆուտբոլիստների համար: Պարզվում է, որ այս թիմում հանդես են գալիս նաեւ հետերոսեքսուալ ֆուտբոլիստներ: Սակայն «Կրետեյ Բեբել» թիմը չի պատրաստվում զիջել եւ հավատարիմ է մնում մահմեդական սկզբունքներին:


Այստեղ են ասել. «…Բոլոր խաղերը խաղացել ենք, մնացել էր…»: Եվրոպաներում ամեն մի այլասերված ամպագոռգոռ խոսում է «իր իրավունքներ»-ից, սակայն դիմացինի իրավունքների մասին «մոռանում» է անգամ մտորել…

Հաղթեց Հայաստանը
«Միկա»-ի մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի ու Վրաստանի վետերանների հավաքականների հանդիպումը, որն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 5:4 հաշվով: Խաղի հաշիվը բացեց «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Էդուարդ Մարգարովը, ապա աչքի ընկան նրա ավելի երիտասարդ խաղընկերները: Խորհրդային ֆուտբոլի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը՝ Ալեքսանդր Չիվաձեն, այս խաղի սկզբից մինչեւ վերջ հանդես եկավ հարձակման կենտրոնում եւ նա էլ խաղի ընթացքում 11 մ հարվածով կրճատեց հաշիվը, սակայն, հայ վետերանները պահպանեցին հաղթական հաշիվը:

Կրկին պարտություն
Երեւանի «Էրեբունի»-ն պարտվեց նաեւ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2009-2010թթ. խաղարկության հիմնական փուլի 6-րդ խմբի շրջանակներում անցկացրած 3-րդ խաղում: Երեւանցիներն այս անգամ հանդիպեցին հոլանդական «Մարլեն» թիմի հետ եւ պարտվեցին 0:9 հաշվով: Մինչ այդ մեր ֆուտբոլիստները պարտություններ էին գրանցել 0:5 եւ 1:9 հաշիվներով: Մեր թիմից միակ գոլի հեղինակը Գրիգոր Կապուկրանյանն է:

Եվրոպայի առաջնությունում
Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Երեւանի «Միկա»-ի տղամարդկանց թիմը 4-րդ փուլում 3,5:2,5 հաշվով պարտության մատնեց մրցաշարի առաջատար գերմանական «Բադեն-Բադեն»-ին եւ հանգրվանեց 3-րդ տեղում:
Արդյունավետ խաղ ցուցադրեցին Վլադիմիր Հակոբյանն ու Արման Փաշիկյանը: Թիմերի առաջատարների` Լեւոն Արոնյանի ու Վլադիմիր Մովսիսյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի: «Միկա»-ն վաստակած միավորների ընդհանուր քանակով (14,5 միավոր) առայժմ զիջում է Սարատովի «Էկոնոմիստ»-ին ու մակեդոնական «Ալկայոդ»-ին (17-ական միավոր):
Երեւանի «Միկա»-ի կանանց թիմը 3 միավորով ընթանում է 9-րդ տեղում:

Գերմրցաշարում
Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրի» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը հերթական՝ 8-րդ փուլում ոչ-ոքի խաղաց առաջատարի՝ Նանա Ձագնիձեի հետ:
Այժմ հայ շախմատիստուհին 4,5 միավոր ունի եւ մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է: Առաջատար դարձավ Մարի Սեբագը՝ 6 միավորով: 2-3-րդ տեղերում են Նանա Ձագնիձեն եւ Քսյու Յուհուանը՝ 5,5-ական միավորով: Հաջորդ տեղերում են՝ Շեն Յանը, Ժաո Քսյուն, Բաթհույագ Մոնղոնթուլը, Յու Վենյունն, Բաիրա Կովանովան, Մարթա Ֆիերոն: Մրցաշարի ակնհայտ հետնապահը՝ թրքուհի Բեթուլ Յիլդիզն է, ով բոլոր 8 խաղերում էլ պարտություններ է կրել:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ  34 (120),  2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.