Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցումների, ՀՀ բնակչության միայն 1-1,5%-ն է Թուրքիայի հետ հարաբերությունները համարել առաջնային: Մարդիկ մտածում են, որ հարաբերությունները պետք է լավացնել առանց նախապայմանների: Սակայն սոցիոլոգը կարծում է, որ այս հարցը ամբոխները չպետք է լուծեն, այլ` մասնագետները, քանի որ «հայ-թուրքական հարաբերություններում հարցեր կան, որոնք ժողովրդին հասանելի չեն», իսկ սահմանը անկախ ամեն ինչից պետք է բացվի:
Ա. Ադիբեկյանը կարծում է, որ եթե 301թ. սոցիոլոգիական հարցում լիներ, ապա մեր ժողովրդի 99%-ը դեմ կլիներ քրիստոնեության` որպես պետական կրոն ընդունմանը…
Ա. Ադիբեկյանը կարծում է, որ եթե 301թ. սոցիոլոգիական հարցում լիներ, ապա մեր ժողովրդի 99%-ը դեմ կլիներ քրիստոնեության` որպես պետական կրոն ընդունմանը…
սակայն ուժով, ստիպողաբար այդ կրոնն ընդունել տվեցին: Այդպիսի իրավիճակ է նաեւ հայ-թուրքական հարաբերություններում: «Չենք կարող սրա դեմն առնել, քանի որ տեղի են ունենում մեծ փոփոխություններ, սահմանի բացումը պահանջում են ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՌԴ-ն, որոնք այս գլոբալ ցանցի ճարտարապետներն են, ՀՀ-ն պետք է դառնա տրանսպորտային հանգույց, իսկ դա արդեն մենք չենք որոշում»: Ուստի՝ ստեղծված իրավիճակում Երեւանը պետք է փորձի առավելագույն օգուտ քաղել: Ա. Ադիբեկյանի տվյալներով, հասարակության 40%-ը լրիվ անտարբեր է, քանի որ սահմանի բացումն իր շահի հետ ոչ մի կերպ չի առնչվում: Իսկ մյուս 60%-ը բաժանվում է 2 խմբի՝ կողմ եւ դեմ: Մի մասը դեմ է արտահայտվում սահմանի բացմանը, քանզի դա կհարվածի իրենց բիզնեսին: «Օրինակ՝ Ուկրաինայից, ՌԴ-ից շաքար, մակարոն ներմուծողը ստիպված պետք է հայացքն ուղղի Թուրքիայի կողմ»:
Ինչ մնում է սփյուռքում կազմակերպվող ցույցերին, ապա, ըստ սոցիոլոգի, դրանք ՀՀ-ին լավ հնարավորություններ են տալիս մանեւրելու եւ աշխարհին ցույց տալու, թե ինչ զոհողությունների ենք գնում այս հարցում եւ դրանով փորձ պիտի արվի զիջումներ կորզել միջազգային հանրությունից:

Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 35 (121), 2009թ.