Մեր փոստից. ամենայն պարզությամբ

Ո՞ւմ  սիրել

Չնայած մկրտված երբեք չեմ եղել, սակայն կյանքումս եղել է ժամանակաշրջան, որ քրիստոնեության ճամփան եմ բռնել: Սակայն, ընթացքն այդ ճամփով դադարեց, երբ հասկացա, որ Քրիստոսն ինքը քրիստոնյա չի եղել (չնայած Նիցշեն նրան համարում է միակ քրիստոնյան):
Այդ ճամփան հանգեցրեց ճամփաբաժանի, որ կամ պետք է Քրիստոսին հավատալ, կամ էլ քրիստոնյաներին:
Ընտրեցի առաջինը, եւ հավատացի նրան այնպես՝ ինչպես ինքն է իր մասին վկայում:
Եվ նրան հավատալով, նրա գաղափարները մերժեցի:
Քանզի այդպես էլ չկարողացա սիրել թշնամուս:

Եվ չհանդիպեցի թշնամուն սիրող գեթ մեկ քրիստոնյայի:
Եվ չգիտեմ թշնամու ի՞նչը կարելի է սիրել, բա՞րքը, խարդավա՞նքը, յաթաղա՞նը, ազգիս ու հայրենիքիս տիրելու ձգտու՞մը…, թե՞ ինչ-որ անհայտ բան, որ կարող է թվարկածս ու նաեւ չթվարկածս վերացական դարձնել:
Թշնամուն սիրող քրիստոնյաների չեմ հանդիպել, սակայն Քրիստոսի կողմից Իրական Սերն ու Հավատը կաթվածահար անող գաղափարների չգիտակցված հետեւորդների, ավա՜ղ, շատ եմ հանդիպել:
Եվ մերկապարանոց չորակվելու համար նրանցից մեկը մեջբերեմ:
49 «Երկրի վրայ կրակ գցելու եկայգ եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի:
50 Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի:
51 Կարծում էք, թէ երկրին խաղաղութի՞ւն տալու եկայգ, ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանումգ:
52 Որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինենգ երեքը՝ երկուսի դէմ, եւ երկուսը՝ երեքի:
53 Հայրը պիտի բաժանուի որդու դէմ, եւ որդին՝ Հօր, մայրը՝ աղջկայ դէմ, եւ աղջիկը՝ մօր, կեսուրը՝ հարսի դէմ, եւ հարսը՝ իր կեսրոջ»: /Ղուկաս գլ.12/
Միթե՞ սա չէ մեր գլխով անցածը: Միթե՞ տարբեր ծագումների ու հոսանքների քարոզիչները նման տմարդի ու հակամարդկային արտահայտությունները ճարտասանական փոխակերպումների ենթարկելով, իրենց «հանապազօրյա» հացը չեն ապահովել:
Հարգելի ընթերցող, Հայկ Նահապետի Արյունն ու Անունը կրող սիրելի Եղբայր կամ Քույր:
Քեզ եմ դիմում Մեծն Նժդեհի խոսքով.
Արթնացի՛ր, Հայ Մարդ:
Արթնացի՛ր սիրո դիմակով հոգիդ մտած ատելության թմբիրից:
Գժտվա՞ծ ես հարազատիդ հետ՝ մոռացիր պատճառը եւ գտիր առիթ կամ պատրվակ հաշտվելու:
Տգե՞տ է մտերիմդ՝ կիսվիր նրա հետ Իմաստությունովդ:
Խոսքդ չի՞ ընդունում՝ լռել սովորիր:
Արթնացի՛ր, Հայ Մարդ:
Քե՛զ բաժանել են տիրելու համար:
Եթե երկնքում դու տեր չփնտրես, երկրի վրա տեր չես ունենա:
Եվ մի՛ վախեցիր անտեր լինելուց:
Ինքդ քե՛զ տիրիր, եւ քե՛զ եղիր Տեր:
Եվ Ընտանիքիդ ու Հայրենիքիդ Տիրություն արա՝ ոչ տիրապետում:
Կայացի՛ր, Հայ Մարդ, որպես Ինքնիշխան:
Եվ ոչ մի ստրուկ իր ծառայության բացառիկությամբ թող քեզ չխաբի ու քեզ իրենից կախման մեջ գցի:
Բնության կողմից քեզ տրված ձեռք-ոտք բավական են քեզ:
Հաստատվի՛ր, Հայ Մարդ, Ընկերության մեջ:
Եվ Ընկեր գտիր ամեն տարածքում: Նույնիսկ Երկնքում, նույնիսկ Բնության ամեն տեսակում:
Արթնացի՛ր, Հայ Մարդ:
 
Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար

«Լուսանցք» թիվ 37 (123), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.