Հայ Արիական միաբանությունում եւ Հայ ազգայնականների համախմբումում օրերս քննարկվել են հայ-թուրքական արձանագրությունների երկկողմանի ստորագրման դեպքում հնարավոր ներքաղաքական եւ արտաքին ռազմա-քաղաքական ծավալումների հնարավորություններն ու համարժեք անելիքները:
Արձանագրությունների ստորագրումը նպաստելու է թուրքական տարրի Հայաստանում գործելու իրավասությանը, ինչը վտանգավոր է եւ՛ քաղաքական, եւ՛ պատմական, եւ՛ կենցաղային, եւ՛ բոլոր առումներով: Չի բացառվում նաեւ հայերի հետ տարբեր միջադեպերը Թուրքիայում, իսկ թուրքերի հետ՝ Հայաստանում, ինչը կարող է հանգեցնել լուրջ ազգամիջյան խնդիրների…
Այս պայմաններում ՀՀ իշխանությունները, անվտանգության եւ ուժային այլ մարմինները սատարելու են թուրքական տարրին՝ իրենց ստորագրած արձանագրությունների «ոգին» պահպանելու համար, ուստի, ըստ անհրաժեշտության, հայ հանրությունը պետք է արձագանքի կազմակերպված եւ հուժկու: Չեն բացառվում սադրանքները` նաեւ երրորդ կողմի օժանդակությամբ:

Թուրքական գործոնի հետ զուգահեռ կաշխուժանան հատկապես քրդական գործոնը եւ համշենահայերի խնդիրը: Հայկական կողմը պետք է պատրաստ լինի այս հարցերի հնարավոր ու նպատակային արծարծմանը եւ հայանպաստ կիրառմանը:
Հայ ազգայնականները քննարկել են նաեւ սփյուռքահայության հետ համագործակցված աշխատելու հեռանկարները…

Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 37 (123), 2009թ.