Ռազմականը կաշխուժացվի

ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը ավարտեց հերթական նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվել են արդեն ընդունված որոշումները կյանքի կոչելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի նախարարությունների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները ներկայացրել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2008թ. սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրագործման միջոցառումների ծրագրի կատարման, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ շրջանակում ստորագրված պայմանագրերի եւ համաձայնագրերի վավերացման ընթացքը:

Քննարկվել է ՀԱՊԿ շրջանակում ռազմատնտեսական համագործակցության աշխուժացման հարցը, որոշվել է շահագրգիռ գերատեսչությունների առաջարկների հիման վրա ձեւավորել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման առաջարկությունների փաթեթ, ինչպես նաեւ` քայլեր ձեռնարկել ՀԱՊԿ խորհրդի որոշումների կատարման ընթացքն ապահովելու ուղղությամբ:

Կարեն Բալյան

ՀՀ սահմանը հայերո՛վ պաշտպանենք
«Չեմ կարծում, թե ռուսական ռազմաբազան հանելու խնդիր կառաջանա»,- «Ա1+»-ին տված բլից-հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ավելացրել,- Թուրքիայի հատվածում մենք ունենք համատեղ պլաններ` միացյալ զորախմբի կազմում` ՌԴ 102-րդ զորախմբի հետ, եւ այդ պլաններն այսօր գործում են»: Բայց հիշե՛նք, Ռուսաստանը մի անգամ զիջել է մեր սահմանները (կամ հեռացել է) եւ մենք (նրանց պաշտպանությանն ապավինելով) ցեղասպանվել ու կորցրել ենք Հայոց Հայրենիքի մեծ մասը, այնպես որ «պլաններն այսօր թող գործեն», բայց զուգահեռ այլ «պլաններ» էլ ունենանք…
Ըստ նախարարի` «ռազմական ներուժի կիրառման մեջ փոփոխություններ առայժմ չեն նախատեսվում. բանակն իր առջեւ դրած խնդիրներն այսօր իրականացնում է այն շրջանակներում, որ գոյություն ունեն»: Հարցը այստեղ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից եւ սահմանի բացումից հետո ՀՀ-Թուրքիա սահմանում ռուսական զորամիավորման ներկայությանը: Իսկ թե արդյո՞ք մեր զինված ուժերը պատրաստ են այսօր բաց սահմանների առկայության պարագայում ապահովել երկրի անվտանգությունը, Ս. Օհանյանը պատասխանել է. «Այժմ, ինչ սկսվել են աշխատանքները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, գործընթացն ընթանում է, եւ յուրաքանչյուր ոլորտ նախատեսում է, թե բացասական գործոնների դեպքում ինչպես պետք է դիմագրավել»:
Նշվել է, որ մեր բանակը պատրաստ է պաշտպանել երկրի անվտանգությունը. «Մենք կարծում ենք, որ քանակական առավելությունն այն լիարժեք արդյունքը չէ, որով կարելի է ինչ-որ խնդիր լուծել. այդ հավասարակշռությունը մենք պահպանում ենք որակականով, մեր զինվորների, ստորաբաժանումների պատրաստությամբ»:
Իհարկե, միայն քանակական առումով չէ, որ հաղթում են պատերազմում կամ որեւէ հակամարտությունում, սակայն, հայկական բանակի թվաքանակի մեծացումը արդիական եւ դժվարագույն խնդիր է ներկայումս: Այսօր Հայաստանում վխտում են բազմաթիվ աղանդավորականներ, համասեռականներ եւ այլ մոլորյալներ, որոնց գոյությունն անգամ վտանգավոր է, ուր մնաց ծառայությունը` բանակում: Վերջերս էլ որոշ եկեղեցականների են սկսել ազատել ծառայությունից` իբր «սուրբ» պարտքը կատարելու-ուսանելու համար:
Բայց թշնամին որ մեր երկիր մտավ, ո՛չ «սուրբ» պարտք է հարցնելու, ո՛չ էլ համասեռականի կամ այլ մոլագար հիվանդի կարծիքը… բոլո՛րս ենք տուժելու: Այնպես որ, ՀՀ բանակի զորացումը եւ տեխնիկական ու մարտավարական հարց է, եւ՝ քանակական: Ժամանակին «Լուսանցք»-ում արծարծվել է նաեւ հայ կանանց` զենքօգտագործմանը ծանոթացնելու եւ ինքնապաշտպանվելու կարողության խնդիրը:

Կարեն Բալյան

Աղանդավորականների նման… քահանաները բանակ չեն գնա
Հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը եւ ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ` կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է Էջմիածնի միաբան Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին: Բացի այդ, մինչեւ 2010թ. աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Էջմիածնի միաբաններին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի միաբաններին եւ ուսանողներին, Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաներին` ՀՀ 19 քաղաքացու եւ այլոց:

Սեփ. լրատվություն

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.