Իշխանության այս սխալ հայեցակարգային մոտեցումները եւ ընդդիմության ընտրած ներկա սխալ մարտավարությունը ՀՀ իշխող վարչախմբին եւ հայությանը օտարների պարտադրմամբ կարող են մղել անընդունելի զիջումների, որը հղի կլինի եւ Հայաստանի եւ տարածաշրջանի համար անկանխատեսելի հետեւանքներով. հայտնում են իրենց տեսակետը են հայ կամավորականները:
Գոհար Վանեսյան
Նաեւ` ընդդեմ «մադրիդյան սկզբունքների»
Նոյեմբերի 13-ին «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները, մի շարք հկ-ների անդամներ, ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ Վանաձորի Արցախի պուրակի հարակից տարածքում անցկացրեցին նախօրոք հայտարարված բողոքի գործողություն՝ ընդդեմ ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների եւ «մադրիդյան սկզբունքների»:
Բողոքի մասնակիցները նշել են, որ «փաստացի ենթարկվելով միջազգային հակահայ կենտրոններին, իշխանություններն ամեն ինչ անում են ազգը պառակտելու, արտագաղթը խթանելու եւ այս տագնապահարույց օրերի համար այնքան անհրաժեշտ՝ հայ ժողովրդի հաղթական համախմբումն ու միասնական մարտնչումը թույլ չտալու համար»:
Վանաձորի փողոցներով, պաստառներով բողոքի մասնակիցները քայլարշավ կազմակերպեցին, երգերին ու վանկարկումներին միացան բազմաթիվ վանաձորցիներ՝ «ի հեճուկս բողոքի ընթացքում աչալուրջ «հետեւող-նկարահանող» ոստիկանության եւ ԱԱԾ մի խումբ աշխատակիցների ներկայության»:
Ըստ մասնակիցների, առավել տարօրինակն այն է, որ «իրենց վերջերս ազգային ընդդիմություն հռչակած որոշ քաղաքական ուժեր իրենց ազդեցությանը մասամբ ենթակա հեռուստաընկերությունների եթերով որեւէ մեկ անգամ չլուսաբանեցին այդ ակցիաները, ու հատկապես` ոստիկանության կողմից դրանց ապօրինի կանխարգելումները փաստող միջադեպերը»: Բողոքի գործողությունները հետագայում եւս շարունակվելու են մայրաքաղաքում եւ ՀՀ ամբողջ տարածքում:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 40 (126), 2009թ.



