
Երեւանում, ՀԱՄ կենտրոնական գրասենյակում, կառույցի եւ հյուրերի մասնակցությամբ տոնականորեն նշվեց այդ տարեդարձը:
ՀԱՄ-ը ստեղծվել է 1993թ., ՀՀ Աբովյան քաղաքում, դեկտեմբերի 15-ին: Այժմ կառույցներ ունի ՀՀ բոլոր մարզերում, մայրաքաղաքում եւ սփյուռքում (ԱՄՆ, ՌԴ, Վրաստան եւ այլն), Ջավախքում եւ Արցախում:
Շնորհավորում ենք Հայ Արիական Միաբանության հերթական հոբելյանը եւ մաղթում ազգանվեր գործեր ու հաղթանակներ:



