Իսկ մինչ այդ շնորհավորում ենք մեր ժողովրդի արիադավան-ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Նժդեհի ծննդյան օրվա եւ հունվարի 14-ի` ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն եւ համբերություն, ազգային խնդիրները հաղթանակով լուծելու կամք եւ կարողություն:
Շնորհավորում ենք Հայ ազգայնականների համախմբման ստեղծման միամյակը, որ նշվեց Հայոց Արդարադատության աստված Միհրի ծննդյան օրը` դեկտեմբերի 22-ին Գառնո տաճարում:
Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների նոր տարին` ամանորը` մաղթելով երջանկություն եւ յուրաքանչյուր ոլորտում հաջողակ գործունեություն` բացառապես ի նպաստ ազգի զորացման:
* * *
Ամանորյա եռուզեռ է, բայց` ոչ բոլորի համար
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկել է «Ձմեռային փառատոն Հայաստան 2009-ը», որը կտեւի մինչեւ հունվարի 6-ը: Փառատոնն արդեն 3-րդ տարին է, ինչ անցկացվում է Հայաստանում:
Կազմակերպիչը «Կանաչ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությանն է, որին աջակցում է ՀՀ կառավարությունը:
Փառատոնի նպատակն է բոլոր մարդկանց շահագրգռել ունենալու մաքուր, խնամված ու գեղեցիկ միջավայր՝ տարվա ցանկացած եղանակին, ինչպես նաեւ նպաստել ձմեռային զբոսաշրջության զարգացմանը մեր երկրում:
Այլ միջոցառումների հետ անցկացվել են տոնածառերի ցուցահանդես-մրցույթ, տոնական շքերթ եւ տոնահանդես` համտեսով, նաեւ՝ համերգներ:
Մրցույթով ընտրվել է հայկական Կաղանդ Պապը, իսկ հունվարի 5-6-ին՝ միջոցառումների եզրափակիչ մասում՝ այսպես կոչված ծննդյան տոներին, կբեմադրվի նոր ներկայացում:
Ամանորյա օրերին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել է նաեւ մեծ համերգ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների եւ Երեւանում գործող միջազգային կազմակերպությունների աշխատակիցների համար:
Այս տարի «Առնո» էստրադային երգի երիտասարդական կատարողների միջազային մրցույթի առաջին տեղը գրավել է Հայաստանից Նարեկ Մակարյանը: Մասնակցել են 20 հոգի՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Չինաստանից, Լատվիայից, Վրաստանից:
Համերգները եւ տարբեր ամանորյա միջոցառումները շարունակվում են Երեւանում եւ ՀՀ մարզերում:
Նախատեսված են նաեւ մանկական միջոցառումներ, տոնական համերգներ եւ հանդեսներ:
Արտակ Հայոցյան



