Շնորհավորանք

Հայ-Արիական մաղթանքներով

Հունվարի 15-ին Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի ծննդյան տարեդարձն է: Նա դառնում է 47 տարեկան: Նրան շնորհավորում են ՀԱՄ բոլոր կառույցների անդամները եւ Հայ ազգայնականների համախմբումը` ցանկանալով քաղաքական գործունեությունում անշեղ ու հստակ ուղի` ինչպես մինչ այժմ է:
Հայ Արիական միաբանության Հոգեւոր դասի կողմից վերջերս առաջադրված քրմերի թեկնածուները Արմեն Ավետիսյանին մաղթում են առողջություն եւ «անափ հեռավորություն երկրային ու երկնային չար ուժերից, որպեսզի զուր ժամանակ չվատնի դրանց չնչին ու անիմաստ գոյությունը զգալու համար եւ բոլոր ուժերը ներդնի ի նպաստ մեր մեծ Հայրենիքի վերատիրման»:


«Լուսանցք»-ի խմբագրակազմը միանում է բոլոր մաղթանքներին եւ շնորհավորում թերթի ամենալավ բարեկամներից մեկին: Արմեն Ավետիսյանը քաղաքական այն եզակի գործիչներից է, ում հրապարակախոսությունները միշտ հաճույքով ենք տպագրում: Ուզում ենք, որ նրա նման գործիչները հասկացված լինեն մեր երկրում: Դրանով գուցե նաեւ փոխվի մարդկանց վերաբերմունքը քաղաքականության հանդեպ:
Գործնականից զատ Ավետիսյանին անձնական մաղթանքներ ենք հղում:

«Լուսանցք» թիվ 1 (132), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.