Անցյալ տարեվերջին մի գրեթե անհավանական լուր տարածվեց ինտերնետային մամուլի միջոցներով՝ իբր «պարզվում է, Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահը (գրում է հոլանդական մի կայքէջ – www. deweekkrant.nl/artikel/2009/juni/18/), 100%-անոց հայ է, հայրը՝ Բագրատյան եւ մայրը՝ Նախշիկյան ազգանուններով, նախնիները Արեւմտյան Հայաստանի Ադանայից են…»: Նշվում է, թե այս խոսքերը հնչել են ԲՌՀՉ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) մամլո ասուլիսի ժամանակ, երբ Դ. Մեդվեդեւին հարցրել են` արդյո՞ք նա հրեական ծագում ունի: Իր հրեական ծագման մասին ՌԴ նախագահն ասել է, որ որեւէ լուր չունի, իսկ իր իռլանդական ծագման մասին բարձրաձայնել է` հավելելով, որ իր նախնիները Իռլանդիա են գաղթել Արեւմտյան Հայաստանից եւ վարժ խոսել են հայերեն:
Ըստ հոլանդական կայքէջի՝ «ՌԴ նախագահը հպարտանում է իր հայ ծնողներով եւ նախնիներով…»:
Ժամանակին եվրոպական եւ ռուսաստանյան մամուլում խոսում էին նաեւ ՌԴ նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի հրեական ծագման մասին: Նույնիսկ գրվեց, թե Վ. Պուտինը 1/4-ով է հրեա: Սակայն անդրդվելի պայքարը գուսինսկիների, խոդորկովսկիների կամ բերեզովսկիների դեմ՝ այլ բան էր նախանշում…
Նույնիսկ սովետական տարիներին հայերն ու հրեաները վիճաբանում էին այս կամ այն երկրի հայտնի մարդկանց ծագման շուրջ:
Կրկին նման միտում է նկատվում կարծես, սակայն մի տարբերությամբ, որ այս «բանավեճին» սկսել են մասնակցել նաեւ ոչ հայերն ու հրեաները:
Բայց ի՜նչ իմանաս, թե այդ օտարներն էլ իրականում ովքեր են… ազգությամբ:

Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 1 (132), 2010թ.