Համաձայն նախագահի վարչակազմի հայտարարության, դա ազդել է զինված ուժերի արդյունավետության վրա` ստիպելով այդօրինակ մարդկանց խուսափել բանակային ծառայությունից:
Հայկ Թորգոմյան
Ադամաթզով եվրապտուղներ երազողները
«Գերագույն Խորհուրդ պատգամավորական ակումբ» հ/կ-ի նախագահ Ռուբեն Թորոսյանը հայտարարել է, թե` «այն, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվեց Թուրքիայի ներկայացուցիչը, ոչ միայն արդարացի չէ, այլեւ՝ ցույց է տալիս մարդու իրավունքների իբր պաշտպան եվրոպական այդ կառույցի իրական դեմքը»: Սակայն, մյուս կողմից, Ռ. Թորոսյանը կատարվածը պատահականություն չի համարում «քանի դեռ հայաստանցու ընտրական իրավունքը ոտնատակ տվող Պրեսկոտի եւ Դավիթ Հարությունյանի նման մարդիկ կարող են ոչ միայն պատվիրակություններ ղեկավարել, այլ՝ լինել ԵԽԽՎ փոխնախագահներ»:
Այնպես որ, ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ ԱԺ խմբակցություններին խորհուրդ է տրվել՝ նախ սառեցնել իրենց մասնակցությունը ՀՀ ԱԺ-ի աշխատանքներին, հետո նոր անդրադառնալ ԵԽԽՎ-ին:
Կարծում ենք` եվրաջատագովները գոնե հիմա պետք է հասկանան, որ եվրաարժեքներ ասածը այլոց համար միայն ախորժալի խայծեր են, որին հասնելու եւ «ուտելու» նպատակով զուր ջանքեր են գործադրվում մեզանում:
Մի քանի գեր-եվրապետություններ վաղուց հաստատել են եվրակարգերը, եւ ախորժալի պտուղներն էլ իրենցն են… Մեր նմանները միայն սնուցողներ են, սպասարկողներ: Դա` լավագույն դեպքում…
Բայց միեւնույնն է, Գարեգին Նժդեհի բնորոշումով, «ցեղի տականքը» դեռ ապազգային որոշումներ կարողանում է կայացնել մեր երկրում եւ օտարի աջակցությամբ դեռեւս շարունակում է մեր հայրենիքն ու ազգը «սպասարկող տարածք եւ անձնակազմ» պահել եվրակապիկների համար:
Բայց «աշխարհն ազգայնանում է» տեսությունը վստահեցնում է, որ շուտով հստակեցվելու է, որ … կապիկն է կապիկից առաջացել … իսկ մարդը միշտ էլ մարդուց է առաջանում:
Կարեն Բալյան
Դաշնակցությունը եւ մանկական սեքսը
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն ավելի քան 100 տարի խոսում է ազգային արժեքներից ու մտածելակերպից: Իհարկե, այդ ընթացքում արվել են շատ ազգային գործեր, եղել է ազատագրական պայքար, բայց թույլ են տրվել նաեւ բազմաթիվ սխալներ, այդ թվում՝ ճակատագրական, որոնց մասին մենք անդրադարձել ենք մեր թերթի էջերում, հատկապես` հայ-թուրքական հարցերին առնչվող:
Սակայն, այստեղ այդ մասին չէ, որ պետք է խոսենք: Թեման այլ բնույթի է: ՀՅԴ-ին պատկանող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը նույնպես անում է լավ գործեր, ունի մի շարք ազգային հաղորդումներ, բայց ահա, որոշել է զբաղվել նաեւ երեխաների սեքսի հարցերով… Մի գովազդ է «պտտվում» այս հեռուստաընկերությունում, որում ասվում է. «Գնեք գրախանութներից «Անտարես» հրատարակչության «Սեքս երեխաների համար» գիրքը: Այն ամանորյա լավ նվեր է»:
Հիմա այդ «ամանորյա լավ նվեր»-ը ի՞նչ հիմքով է գովազդվում «Երկիր մեդիա»-ում, մնում է կռահել: Երեւի հայ-թուրքական հարաբերությունների սարսափը, որի դեմ պայքարում են նրանք, դաշնակցականներին ստիպում է մտածել երեխաների սեքսի մասին, ինչը «Անտարես» կոչված հիմնարկը դարձրել է «նվեր»… Հետաքրքիր է` դրա աշխատակիցներն իրենց երեխաներին այդ «նվեր»-ից բաժին հանե՞լ են:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 4 (135), 2010թ.



