Խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԻԻՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղաիանը եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ-ում օտար երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, ՀՀ նախագահական, կառավարական աշխատակազմերի եւ նախարարությունների պատասխանատուներ, ԱԺ պատգամավորներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային ոլորտների գործիչներ, զլմ-ների ղեկավարներ ու լրագրողներ, այլ հյուրեր:
Կարեն Բալյան
Հաիթիի, Մաիթի… Թաիթի
Հաիթիում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Ռումինիայի կառավարության ջանքերը անակնկալ միջադեպով են ավարտվել: Այդ երկրի պաշտպանության նախարարությունը սխալմամբ Հաիթիի համար նախատեսված զինվորականների խումբն ու մոտ 2000 տոննա հոմանիտար օգնությունը ուղարկել է ոչ թե երկրաշարժից տուժած Կարիբյան կղզի, այլ Օվկիանիա՝ Թաիթի կղզի: Ի տարբերություն հաիթցիների, թաիթցիները մեծ հրճվանք են ապրել:
Տեղ գտած «վրիպակի» առնչությամբ մեկնաբանություն ստանալուն ի պատասխան, Ռումինիայի պաշտպանության նախարարը բարկացել ու հորդորել է մեծ ուշադրություն չդարձնել այդ միջադեպին. «Չի կարելի տեղի ունեցածից թատրոն սարքել: Փաստորեն, անունները շատ-շատ են: Հաիթի, Թաիթի, Մաիթի, Պապիթի… ու նույնկերպ են հնչում»,- արդարացել է նա:
Նշենք, որ Հաիթին գտնվում է մոլորակի արեւմտյան կիսագնդում՝ Կարիբյան ավազանում, իսկ Թաիթին` արեւելյան կիսագնդում եւ ընդգրկված է ֆրանսիական Պոլինեզիա անդրծովյան տարածքի մեջ:
Այս տխուր իրողությունը անցկացնելու նպատակով հիշում ենք հայտնի մուլտֆիլմը, որում ալարկոտ կատուն պնդում է՝ «Թաիթի, Թաիթի…, մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում»: Իսկ Հաիթիում սպասում էին նաեւ այդ օգնությանը:
Ամեն դեպքում պետք է զգույշ լինել, մեկ էլ հանկարծ որեւէ մի երկիր ռմբակոծելու համար ռումինացիները կամ այլք էլի շփոթվեն եւ ասենք՝ «Վրաստան, Մրաստան… Հայաստան» ասելով լրիվ այլ բան անեն…
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 5 (136), 2010թ.



