Վարչապետ Տիգրան Սարգսյանը մի առիթով, երբ խոսեց պետական գործչի ցանկալի կերպարի մասին, բառացիորեն նշեց.
– Իմ կարծիքով անհրաժեշտ է եռամիություն ցանկացած պետական գործչի առումով: Նա պետք է լինի անպայման ազգային մտածողություն ունեցող, գիտակցի այն առաքելությունը, որ դրված է մեր ժողովրդի վրա, եւ ցանկացած պետական գործիչ ստանձնելով պաշտոն, կայացնելով որոշումներ, անպայման իր մեջ պետք է կրի այդ առաքելությունը: Երկրորդը` մշակույթը, որովհետեւ առանց մշակույթի հնարավոր չէ պատկերացնել կրթված, բանիմաց մարդու: Շատ տարօրինակ է, բայց մենք այսօր պետք է ապացուցենք, որ պետական, քաղաքական գործիչը պետք է լինի կրթված, չպետք է լինի բռի, տգետ, անգրագետ, պետք է լինի հոգեւոր արժեքներով ապրող մարդ:

Եվ կարծես թե այս աքսիոմը դեռեւս բոլորի համար աքսիոմ չէ, մարդկանց շատ փոքր խումբ է, որ ոչ միայն ընդունում է այս թեզը, այլեւ ապրում դրանով: Իսկ եթե մարդ ապրում է այդպիսի կյանքով, ապա դա թաքցնել հնարավոր չէ: Քաղաքական գործչի եւս մեկ կարեւոր հատկանիշը հավատքն է: Շատ վտանգավոր են այն մարդիկ, ովքեր չեն հավատում իրենց գործին, իրենց առաքելությանը եւ ի սկզբանե չեն հավատում Աստծուն:
Այսպիսի մի նոր բնորոշման մասին հրապարակայնորեն արտահայտվեց վարչապետը, երբ շատերը դեռ չեն հասցրել մարսել նրա` ազգային պետությունների վախճանի եւ աշխարհում մեկ պետության ստեղծման վարչապետյան տեսությունը (այսպիսով՝ նաեւ ազգերի վերացման եւ մոլորակի մի անդեմ բնակչի կերտման քարոզը)… Այդ տեսությանը «Լուսանցք»-ում փոքր-ինչ անդրադարձել էինք` նշելով, որ «Աշխարհի գաղտնի կառավարությունը» ծրագիր ունի մոլորակի բնակչությունը «բեռնաթափել» (իհարկե՝ պատերազմներով, տարբեր վիրուսների ու այլաբնույթ փորձարկումներով, եւ այլն) ու 6-7 մլրդ-ից հասցնել 1 մլրդ-ի, որն էլ «Համաշխարհային կառավարության» (300-500 ընտանիքների) համար կդառնա սպասարկող անձնակազմ…
Եվ հիմա էլ վարչապետը հայտնում է, որ պետական, քաղաքական գործիչը պետք է ազգային մտածողությամբ եւ առաքելությամբ առաջնորդվող լինի, ով պիտի նաեւ մշակութահաս եւ կրթված մարդ լինի ու ամենակարեւորը՝ ունենա հավատք: Կարծես ամեն բան լա՜վ է ասված:
Սակայն, եվրաարժեքների հետեւորդ մեր վարչապետը ո՞ր ազգի մտածողության, ի՞նչ նորմերով կրթության մակարդակի եւ ո՞ր ազգի հավատքի մասին է խոսում, միայն ենթադրել կարելի է…
Գոնե այսօր մենք հայաշունչ, հայաբնույթ եւ հայահավատ երկրու՛մ չենք ապրում: Ու դա տեսանելի եւ հաստատ է:

Անի Մարության
«Լուսանցք» թիվ 5 (136), 2010թ.