|
|
![]() |
Փետրվարի 13-ին, ժամը 12:00-14:00-ին, Էրեբունի հինավուրց ամրոցի պատմական տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողություն:
Ծիսական մասն անցկացրեցին քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) եւ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմի թեկնածուները՝ Վազգեն Ղազարյանն ու Աշոտ Բադալյանը: Ծիսական արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Այնուհետեւ տեղի ունեցավ կրակի վառման արարողություն, գինեձոն եւ հայ-արիները պար բռնեցին կրակի շուրջ, երգեցին, պարեցին ու փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:
Փա~ռք Տրնդեզին:
Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն







