Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կառավարության ընդունած հերթական մի որոշման դեմ այսպես արտահայտվեց. «…Անիմաստ, անտրամաբանական եմ համարում նոր եկեղեցու կառուցումը»: Ըստ կառավարության որոշման, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց՝ սեփականության իրավունքով պետք է օտարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքով համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար:
Ըստ հուշարձանագետի, անտրամաբանությունը կայանում է այն բանում, որ այդ տեղից ուղիղ մեկ փողոց ներքեւում է գտնվում Կաթողիկե եկեղեցին (այսպես՝ ամառային դահլիճը Աբովյան 18 հասցեում է, իսկ Կաթողիկեն՝ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերկում): «Այդտեղ նաեւ կառուցելու են Սուրբ Աննա եկեղեցին: Մենք նույնիսկ այդ անունով սուրբ չենք էլ ունեցել»,- ասել է Ս. Կարապետյանը:
Նախորդ տարվա հուլիսին տեղի է ունեցել Սուրբ Կաթողիկե եկեղեցու հարակից Սուրբ Աննա եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի երեւանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը: Եվ մի նոր եկեղեցին «հերթական խավարի օջախն է լինելու»,- «Panorama. am»-ին հայտնել է հուշարձանագետը:
Ի վերջո ի՞նչ խնդիր է լուծում մեր կառավարությունը մայրաքաղաքը եկեղեցիներով ողողելով: Առանց այն էլ «սեփական փրկության» համար ո՜վ ասես, որտե՜ղ հասել մի եկեղեցի է կառուցել ու հիմա այսպե՞ս ենք ակնկալում փրկել մեր երկիրը, մեր «համաշխարհային ճգնաժամի» մեջ հայտնված ժողովրդին այսպե՞ս ենք հանելու դժվարին կացությունից: Ակամա միտս է գալիս հանրահայտ աշուղի խոսքերը՝ «սովահար եկեղեցապաշտների գյուղի» մասին… Ի՞նչը չի բավականացնում այսօր հայ եկեղեցուն, որ նորանոր կալվածքների է ձգտում:
Գուցե ավելի շատ աղանդավորականների դե՞մ պայքար ծավալվի, չէ՞ որ եղած եկեղեցիներն անգամ այցելուների քանակի լուրջ կարիք ունեն: Գուցե Ս. Կարապետյանի զայրույթը հենց այստեղի՞ց է գալիս՝ «հերթական խավարի օջախն է լինելու», քանի որ «լուսավորվելու» համար նոր կառուցվելիք եկեղեցի նույնպես չեն այցելելու…

Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 8 (139), 2010թ.