Վերին Լարս անցակետով կկարողանան անցնել միայն ավտոտրանսպորտային միջոցները: Անցակետի բացումը հատկապես շահեկան է Հայաստանի համար, քանի որ այն օգտագործվում է մեր երկիր բեռների փոխադրման համար:
Անցակետի փակումից ի վեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումները իրականացվում են Փոթի-Նովոռոսիյսկ ճանապարհով:
Այս հարցով շահագրգռված են նաեւ Եվրոպայում: Եվրամիությունում նախագահող երկրի՝ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակությունն օրերս այցելել է Վրաստան: Ըստ վրացական զլմ-ների, ԵՄ բարձրագույն պաշտոնյան այցելել է Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ սահմանային Վերին Լարս-Կազբեկի անցակետ:
Մ. Ա. Մորատինոսի գնահատմամբ, նոր գործարկված հսկիչ անցագրային կետը զինված է միջազգային չափանիշներին համահունչ: Նա հայտնել է նաեւ, թե Վերին Լարսի բացումը կարող է սկիզբ դնել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը. «Մենք տեղում ծանոթացանք իրավիճակի հետ, որպեսզի սահմանենք այն ուղղություները, որոնցով ԵՄ-ն իր լուման կներդնի սահմանի դիտարկման իրականցման գործում»:
Արտակ Հայոցյան
Թուրքիան… հետո նոր` Հայաստանը
Հայաստանի խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանց վավերացումից հետո. տրանսազգային ներդրումային ընկերության նախագահ Մոհամեդ Շաֆիկ Գաբրի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նա մեկ անգամ էլ փաստել է, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է առնչվեն բացառապես Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը:
Այսպիսով, մեկ անգամ եւս հաստատվում է այն տեսակետը, թե հայ-թուրքական կոչված արձանագրությունները Երեւանը կվավերացնի, եթե դա նախապես անի Անկարան:
Արտակ Հայոցյան
ՀՀ նախագահը` հակամարտության հաղաթահարման հեղինակ
Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը միասին ընդգրկվել են «Global Intellect Monitoring»-ի կազմած ցուցակում: Այստեղ ընդգրկված են այն մարդիկ, ովքեր 2009թ. ընթացքում մեծ ազդեցություն են ունեցել ճգնաժամի, մտքի ու իրականության վրա: 2 երկրների նախագահները ցուցակում ընդգրկվել են որպես քաղաքակրթական հակամարտության հաղաթահարմանն ուղղված առաջին քայլերի հեղինակ:
Ըստ ռուսաստանյան «Երկրամաս» թերթի, այդ ցուցակում եւս 2 հայ է ընդգրկվել՝ տնտեսագետ Սերգեյ Եղիշյանն ու փորձագետ Անդրեյ Արեշեւը՝ համացանցում աշխարհաքաղաքական գիտելիքների տարածման համար: Ս. Եղիշյանն այդ ցուցակում հայտնվել է՝ արագ փոփոխվող իրականության յուրովի ընկալման համար:
Երբ «Foreign Policy» ամսագիրը, հրապարակել է այս ցուցակը, հետխորհրդային տարածքից որեւէ գործիչ ընդգրկված չի եղել այնտեղ:
Իսկ «Global Intellect Monitoring»-ի փորձագետները որոշել են ուղղել այդ «սխալը», եւ ցուցակում ընդգրկել մարդկանց նաեւ այդ տարածքից:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 8 (139), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում
Վերին Լարսը` որպես հակակշի՞ռ
Վերջապես բացվել է Վրաստանի եւ եւ Ռուսաստանի միջեւ միակ ցամաքային՝ Վերին Լարսի անցակետը, որը փակ էր 2006թ.-ից: Մարտից նոյեմբեր ժամանակահատվածում անցակետը կգործի ժամը 06:00-ից մինչեւ 22:00, իսկ մյուս ամիսներին՝ 07:00-ից մինչեւ 19:00-ը:
Վերին Լարս անցակետով կկարողանան անցնել միայն ավտոտրանսպորտային միջոցները: Անցակետի բացումը հատկապես շահեկան է Հայաստանի համար, քանի որ այն օգտագործվում է մեր երկիր բեռների փոխադրման համար:
Անցակետի փակումից ի վեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումները իրականացվում են Փոթի-Նովոռոսիյսկ ճանապարհով:
Այս ճանապարհի բացումը կարելի է կապել նաեւ հայ-թուրքական կոչված հարաբերությունների եւ սահմանի հնարավոր բացման հետ: Այսպիսով՝ Ռուսաստանն ու Վրաստանը փորձում են չեզոքացնել միայն Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա բեռնափոխադրումների եւ այլ ենթակառուցվածքների հնարավոր մենաշնորհը: Իսկ թուրքական կողմից սահմանի բացումը Հայաստանի համար կդառնա լրացուցիչ ճանապարհ, գուցե նաեւ հակակշիռ՝ Վրաստան-Ռուսաստան-Եվրոպա ուղղությանը: