Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խստորեն քննադատել է վերջերս «Իմեդի» հեռուստաալիքով ցուցադրված բեմականացված սյուժեն՝ ռուսաստանյան զորքերի՝ Վրաստան ներխուժման եւ իր՝ սպանված լինելու վերաբերյալ:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայության հաղորդմամբ, նախագահ Սահակաշվիլին հայտարարել է, որ բնակչության մոտ խուճապ առաջացրած տեսանյութը «վնասակար» էր վրաց հանրության համար:
Հեռուստաալիքի թողարկած նյութը քննադատել են նաեւ «Իմեդի»-ի հիմնադիր Բադրի Պատառկացիշվիլիի ընտանիքը, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը եւ Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Այս տեսանյութից հետո խուճապ է տիրել Վրաստանում, եւ մարդիկ զանգվածաբար պատրաստվել են լքել Վրաստանը: Նույնիսկ ընդդիմությունն է փորձել ցույցերով, փողոց դուրս գալով, կանխել խուճապային իրավիճակը: Շատերը կարծում են, որ այս սադրանքը հենց իշխանություններն են կազմակերպել, որպեսզի Սահակաշվիլու շուրջ համախմբեն մարդկանց, քանի որ երկրում մեծ անկում է ապրել նախագահի վարկանիշը: Սակայն, «կատակի» հետեւանքները «կործանարար» են եղել:
Մենք վաղուց էինք ասում, որ ցայսօր չկա կայացած վրացական պետություն եւ վրացի միասնական ազգ: Ցանկացած այլ կայացած երկրում, այդ թվում` Հայաստանում, կստեղծվեին կամավորական ջոկատներ եւ մարդիկ կպատրաստվեին ինքնապաշտպանության, սակայն՝ ո՛չ Վրաստանում:

Ռաֆֆի Պապիկյան
«Լուսանցք» թիվ 10 (141), 2010թ.