Շաբաթվա մարզական կյանքից

Արթուրը հաղթեց, բայց…
Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը «Super-Six» սերիայի 2-րդ մրցամարտում, ըստ մրցավարների, պարտվեց ամերիկացի Անդրե Դիրելին:
ԱՄՆ Դետրոյթ քաղաքում կայացած մենամարտը 10-րդ ռաունդում կարող էր ավարտվել նոկաուդով, ի օգուտ Արթուր Աբրահամի, սակայն մրցավարը դա գնահատեց որպես սայթաքման հետեւանք: 11-րդ ռաունդում հայազգի բռնցքամարտիկի գրոհներից մեկի ժամանակ ամերիկացին արդեն իրոք սայթաքեց եւ ծնկի եկավ: Այդ ժամանակ պայքարի մեջ մտած Ա. Աբրահամը հուժկու հարված հասցրեց մրցակցի գլխին, որի արդյունքում էլ վերջինս կորցրեց հավասարակշռությունը:

Ա. Դիրելի մարզիչը մտավ ռինգ եւ սկսեց վիճել գլխավոր մրցավարի հետ՝ պահանջելով որակազրկել Ա. Աբրահամին: Այդպես էլ եղավ: Գլխավոր մրցավարը որոշեց որակազրկել Արթուրին եւ հաղթանակը շնորհել Դիրելին:
Մրցամարտից հետո գերմանական ԱՐԴ հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե այս ինչ եք անում, Ա. Աբրահամը պատասխանել է. «Իսկ ինչ եմ անում որ: Ես բռնցքամարտիկ եմ: Հաշվի առեք, եթե ես չհարվածեմ, ապա ինձ կհարվածեն»: Նա նաեւ ավելացրել է, որ մրցամարտի գլխավոր մրցավարը ոչ միշտ էր ճիշտ որոշումներ կայացնում:
Ովքեր դիտել են այս մենամարտը ուղղիղ եթերում, կարող են հավաստել, որ Արթուր Աբրահամի ճակատագրական հարվածից հետո Անդրե Դիրելը մի պահ հապաղեց «ընկնելու» առումով, կարծես մտածում էր, հետո տապալվեց գետնին… Այո, շատերն են կասկածանքով նայում ամերիկացու արարքին:
Հիշեցնենք, որ «Super-Six» սերիային մասնակցում են 6 բռնցքամարտիկներ, որոնք շրջանաձեւ մրցակարգով որոշելու են լավագույն քառյակին, որոնք շարունակելու են պայքարը կիսաեզրափակիչում:
Իսկ վերոնշյալ մարտից հետո, բժշկական հետազոտության արդյունքների համաձայն՝ ամերիկացի բռնցքամարտիկը ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել: Մասնագետներն էլ ասում են, որ Արթուրը հարվածի պահին չէր կարող գիտակցել, որ իր մրցակցի ծունկը հատակին է:

Սամբոյի մրցումներում
Մարտի 25-27-ը Մոսկվայում տեղի ունեցավ մարզական եւ մարտական սամբոյի տղամարդկանց եւ կանանց «Ա. Խառլամպիեւի հուշամրցաշար» աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը, որին Հայաստանը ներկայացնում էին 4 մարզիկ: 48 կգ քաշային կարգում Ժաննա Վարդանյանը բաժանեց 5-8-րդ տեղերը: 68 կգ քաշային, մարտական սամբոյի մրցումներում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը գրավեց 4-րդ տեղը:
Մարզական սամբոյի մրցումներում 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը գրավեց 2-րդ տեղը, իսկ 90 կգ քաշային կարգում Արմեն Իսպիրյանը անհաջողության մատնվեց: Ի դեպ, կանանց մրցումներում ռուսաստանցի Սուսաննա Միրզոյանը (52 կգ) գրավեց 1-ին տեղը:

* * *
2010թ. ապրիլի 13-19-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունենալու Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Կիրակոսյանը, Մհեր Կարապետյանը, Արմեն Ադամյանը, Հակոբ Մարգարյանը եւ Ասյա Լալազարյանը:

* * *
Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում 47 մարզուհիների մասնակցությամբ տեղի է ունեցել սամբոյի Հայաստանի կանանց եւ աղջիկների առաջնությունը:
Հայաստանի չեմպիոնուհիներ են դարձել.
Կանանց մրցումներում.
42 կգ քաշային կարգ – Ռուզաննա Սարգսյան (Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական
մանկապատանեկան մարզադպրոց),
52 կգ – Նարինե Բարսեղյան (Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ),
56 կգ – Աննա Մովսիսյան (Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց),
60 կգ – Աննա Նուբարյան (Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց),
64 կգ – Լուսինե Սողոմոնյան (Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց),
68 կգ – Լիլիթ Պողոսյան (Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Արտաշատի մասնաճյուղ),
72 կգ – Գայանե Խաչատրյան (Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց):
Աղջիկների մրցումներում.
40 կգ – Քնարիկ Ստամբուլցյան (Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ),
44 կգ – Էմմա Բագիրյան (Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց),
48 կգ – Լիլիթ Հախվերդյան (Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց),
52 կգ – Նարինե Պողոսյան (ք. Արտաշատ),
56 կգ – Ասյա Լալազարյան (Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց),
60 կգ – Ժաննա Քոչարյան (Գյումրիի համալիր մարզադպրոց),
65 կգ – Սոնյա Հարությունյան (Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ):

Հիմա էլ 106-րդն ենք
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական վարկանշային սանդղակը: Հայաստանի հավաքականը կորցրել է 28 միավոր եւ դասակարգման ցուցակում նահանջել է 3 կետով` հանգրվանելով 106-րդ հորիզոնականում:
Առաջատար եռյակը փոփոխություններ չի կրել: Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Ռուսաստանի ընտրանին (12-րդ տեղ):
Ստորեւ ներկայացնում ենք վարկանշային սանդղակի լավագույն տասնյակը, ինչպես նաեւ հետխորհրդային տարածքի երկրների հավաքականների ու «Եվրո-2012»-ի ընտրական փուլում մեր թիմի մրցակիցների վաստակած միավորներն ու զբաղեցրած դիրքերը: Փակագծերում նշված են նախորդ սանդղակում թիմերի զբաղեցրած դիրքերը:
1 (1). Իսպանիա-1602 միավոր
2 (2). Բրազիլիա-1589
3 (3) Հոլանդիա-1261
4 (6). Պորտուգալիա-1214
5 (4). Իտալիա-1183
6 (5). Գերմանիա-1157
7 (8). Անգլիա-1120
8 (7). Ֆրանսիա-1077
9 (9). Արգենտինա-1087
10 (11). Խորվաթիա-1051
12 (12). Ռուսաստան-1009
26 (24). Ուկրաինա-837
33 (31). Սլովակիա-791
44 (39). Իռլանդիա-704
46 (44). Լատվիա-666
58 (60). Լիտվա-570
65 (64). Մակեդոնիա-509
80 (79). Բելառուս-404
87 (100). Մոլդովա-373
95 (75). Ուզբեկստան-345
100 (97). Էստոնիա-317
106 (103). Հայաստան-292
110 (109). Ադրբեջան-257
118 (124). Վրաստան-232
129 (127). Ղազախստան-177
130 (128). Տաջիկստան -176
134 (130). Թուրքմենստան-163
151 (161). Ղրղզստան-112
201 (202). Անդորրա-2

Հերթական պարտությունը
Հայաստանի կանանց ազգային հավաքականը 2011թ. աշխարհի կանանց գավաթի խաղում՝ Պորտուգալիայում կրեց հերթական խայտառակ պարտությունը՝ 0:7 հաշվով: Մեր հավաքականը խաղաց հետեւյալ կազմով.
Աննա Կարապետյան, Հասմիկ Երեմյան, Անի Ղուկասյան (Քրիստինե Հակոբյան, 72), Մարինե Կարապետյան, Լիլիթ Կարապետյան, Սոնա Շահինյան, Արմինե Խաչատրյան, Քրիստինե Մանգասարյան (Տաթեւիկ Մանուկյան, 90+3), Վարդինե Խանզատյան, Քրիստինե Ալեքսանյան (Արփինե Արզումանյան, 46), Գայանե Կոստանյան:
Զգուշացումներ ստացան Գայանե Կոստանյանը, Քրիստինե Հակոբյանը, Սոնա Շահինյանը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 12 (143), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.