Ազգային խնդիրներ

Գերտերությունների հե՞տ, թե՞ դեմ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին աշխատանքային այցով եղավ Մոսկվայում եւ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Ս. Սարգսյանը ՌԴ մայրաքաղաք մեկնեց կարճատեւ արձակուրդից, որն անցկացրեց Եվրոպայում: ՀՀ եւ ՌԴ նախագահները հանդիպման ընթացքում քննարկել են միջազգային ու տարածաջրջանային հարցերի օրակարգային հարցեր:
Դ. Մեդվեդեւը նշել է, որ այսպիսի հանդիպումները կարեւոր են «երկու երկրների միջեւ առկա վստահության ամրապնդման եւ փոխըմբռնման պահպանման հարցում, ինչպես նաեւ համահունչ է երկրների միջեւ ռազմավարական գործընկերության ոգուն, ինչը միշտ բնորոշ է եղել եւ այդպիսին էլ կմնա մեր երկու պետությունների միջեւ հարաբերություններում»:

Ս. Սարգսյանն էլ իր հերթին նշել է հանդիպումը «լավ հնարավորություն է ընձեռում երկրների միջեւ առկա լայն օրակարգի հարցերը քննարկելու համար»: Բացի երկուստեք հարաբերություններից, ՀՀ նախագահն առաջակել է քննարկել տարածաշրջանային անվտանգության, հայ-թուրքական գործընթացի ներկայիս փուլի, ինչպես նաեւ ԼՂՀ հարցերը: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել նախորդ տարի ՌԴ կողմից տրամադրված 500 միլիոն վարկի համար, «կարծում եմ, մենք շարունակելու ենք վերականգնել այն, ինչ կորցրել ենք»,- ընդհանուր առմամբ նշել է Ս. Սարգսյանը:
ՀՀ նախագահը դեռ լիովին չի ներկայացրել ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Բարաք Օբամայի եւ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումների արդյունքները, բայց կարծում ենք այդ հանդիպումներում քննարկվել են հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հիմնախնդիրները:

Կարեն Բալյան

Հավաքվել են Մոսկվայում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամբողջ կազմով հավաքվել են Մոսկվայում՝ քննարկելու արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր, հայտնել է ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Պոպովը: Նա նշել է, որ այս հանդիպումից հետո հնարավոր կլինի խոսել ուղիղ բանակցությունների հերթական փուլի մասին:
Ռուս եւ ամերիկացի համանախագահներ Իգոր Պոպովն ու Ռոբերտ Բրադկեն մինչ այդ Բաքվում հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հետ: Ադրբեջանական զլմ-ները տեղեկացրել են, որ համանախագահները Բաքվում ընդգծել են, թե Ի. Ալիեւի հետ հանդիպումը կայացել է դրական ու կառուցողական մթնոլորտում: Համանախագահները կարծում են, որ մադրիդյան նոր առաջարկների վերաբերյալ կան որոշակի դրույթներ, որոնց ուղղությամբ կողմերը դեռեւս պետք է հասնեն համաձայնության, եւ համանախագահները հենց այդ ուղղությամբ էլ աշխատելու են: Ռուս նոր համանախագահը մոտ օրերս այցելելու է Հայաստան:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 15 (146), 2010թ.
 
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.