Արդեն տեղեկացրել ենք, որ հայրենական արտադրողների ցանկում իր վճարած հարկերի չափով «Գրանդ Հոլդինգը» առաջինն էր 2008թ.: Պետական եկամուտների կոմիտեն երբ հրապարակեց 2009թ. 300 խոշոր հարկատուների ցուցակը, պարզվեց, որ «Գրանդ հոլդինգը» նախորդ տարվա ցուցանիշներով էլ տեղական արտադրողների ցանկում առաջինն է վճարած հարկերով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել էր, թե «Գրանդ հոլդինգը» բոլոր հնարավորություններն ունի ընդլայնվելու եւ էլ ավելի զարգանալու, եւ գործադիրն էլ շահագրգռված է դրանում, քանի որ հոլդինգի կազմ մտնող ձեռնարկությունները համակարգաստեղծ են եւ նպաստում են տեղական արտադրության զարգացմանը:
Ի դեպ, նախաձեռնությանը կողմնակից է նաեւ գործադիր մարմինը, բայց առաջարկում է մինչեւ օրենքի ընդունումը մանրակրկիտ ուսումնասիրել եւ փաստաթղթում ներառել գործընթացի վերահսկման մեխանիզմները: «Կառավարությունը ողջունում է այս նախաձեռնությունը: Խնդիրն այլ բան է: Գաղափարական առումով օրենքն ընդունելուց հետո կա՞ն այնպիսի մեխանիզմներ, որ կյանքի կոչեն ու աշխատեցնեն օրենքը»,- ասաց կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ տեղակալ Արմեն Ալավերդյանը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը այն կարծիքին է, որ պետք է կարգավորվեն վերացման, հսկման, առգրավման գործընթացները: Նախաձեռնության մասին կարծիքն, ընդհանուր առմամբ, դրական է: Կարեն Վարդանյանը հավելում է, որ այս նախաձեռնությունը ոչ միայն կպաշտպանի ստեղծագործողների հեղինակային իրավունքը, այլեւ լրացուցիչ մուտքեր կապահովի պետական բյուջեի համար:
Ի վերջո, սա այն ոլորտն է, որտեղ ստվեր կա: Իսկ ստվերի դեմ պայքարը միշտ նպաստում է պետբյուջե մուտքերին, ըստ այդմ՝ տնտեսության զարգացմանը:
Աստղինե Քարամյան
60 մլրդ.-ից ավելի գերավճար են ունեցել
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2010թ. մարտի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 60,7 մլրդ. դրամ գերավճար, այդ թվում՝ ավելացված արժեքի հարկի գծով՝ 42,6 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն՝ 9,0 մլրդ. դրամ: 2010թ. փետրվար ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձեւակերպում է կատարվել 1,4 մլրդ. դրամի չափով: Խոշոր հարկ վճարողների
առաջին տասնյակում «Հայռուսգազարդ»-ն է՝ 5,24 մլրդ. դրամով, նրան հետեւում է «Ալեքս Գրիգ»-ը՝ 4,48 մլրդ. դրամով, «Արմենտել»-ը՝ 3,46 մլրդ դրամով, «Ֆլեշ»-ը, «Ղ-Տելեկոմ»-ը, «Սիթի պետրոլ գրուպ»-ը, Հայաստանի Էլ. Ցանցերը,« Օրանժ Արմենիա»-ն, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը:
Պետական բյուջե վճարված հարկերի եւ այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ. փետրվարին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 15,0 մլրդ. դրամ, ինչը նախորդ տարվա փետրվարից ավել է 3,8 մլրդ. դրամով: Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա փետրվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 55,1%-ով եւ կազմել է շուրջ 53,4 մլրդ. դրամ:
Արտահանման ծավալները 2010թ. փետվարին կազմել է 19,8 մլրդ. դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա 9,5 մլրդ դրամի փոխարեն, ինչն ավել է 9,3 մլրդ դրամով:
Անի Մարության
ՄՄՑ-ի շրջանակներում
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 27-30-ը մասնակցել է Մրցակցության միջազգային ցանցի (ICN) 9-րդ տարեկան համաժողովին:
ՄՄՑ-ի տարեկան համաժողովների նպատակն է հարթակ տրամադրել ամբողջ աշխարհում մրցակցության մարմինների եւ շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեսակետների փոխանակման համար: Համաժողովի ընթացքում եղել են քննարկումներ, զեկույցներ համակենտրոնացումների, հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ եւ այլն: ՄՄՑ-ի անդամ են աշխարհի առաջատար եւ զարգացող երկրների մրցակցային մարմինները:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել Գերմանիայի եւ այլ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների, նաեւ UNCTAD-ի, ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի փորձագետների հետ:
Գոհար Վանեսյան
Շաբաթվա մարզական կյանքից
Հաղթեց Կենտիկյանը
Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Քենտիկյանը հաղթելով նույն երկրի դրոշի ներքո հանդես եկող մարոկացի Նադյա Ռաուիին, հերթական անգամ պաշտպանեց WIBF, WBA եւ WBO վարկածով աշխարհի չեմպիոնուհու կոչումը: Հաղթողին որոշելու համար հարկ է եղել հաշվել միավորները: Կողային մրցավարները հաղթանակը շնորհել են Սյուզի Քենտիկյանին՝ 2:1 (96:94, 95:96, 96:94): Հնարավոր է անցկացվի նոր ռեւանշ-մրցամարտ, քանի որ Ռաուիին դեռեւս պահպանում է WIBA վարկածով աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը:
Հայտնի են չեմպիոնները
Գյումրիում կայացավ Սամբոյի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Մեր երկրի ուժեղագույն սամբիստները Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար գոտեմարտեցին 9 քաշային կարգերում:
Ներկայացնում ենք չեմպիոններին.
52 կգ քաշային կարգ-Տիգրան Կիրակոսյան /ԲԿՄԱ, մարզիչ՝ Ա. Գալստյան/
57 կգ ք/կ-Վահան Վարդանյան /Գյումրիի քաղաքապետարանի սամբոյի եւ ձյուդոյի մարզադպրոց, մարզիչ՝ Գ. Սեւոյան/
62 կգ ք/կ-Կարեն Տոնոյան /ԲԿՄԱ, մարզիչ՝ Հ. Ավետիսյան/
68 կգ ք/կ-Արտավազդ Մինասյան /Գյումրիի քաղաքապետարանի սամբոյի եւ ձյուդոյի մարզադպրոց, մարզիչ՝ Հ. Ավետիսյան/
74 կգ ք/կ-Աշոտ Դանիելյան /Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ, մարզիչ՝ Է. Միրզոյան/
82 կգ ք/կ-Մուշեղ Հովսեփյան /Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ, մարզիչ՝ Ա. Անդրյան/
90 կգ ք/կ-Արմեն Սիրվանյան /Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Վ. Խոջայան/
100 կգ ք/կ-Արմեն Իսպիրյան /Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Դ. Խիթարյան/
+100 կգ ք/կ-Էդմոն Անտոնյան /Աբովյանի «Գագիկ Ծառուկյանի» անվան սպորտի եւ մշակույթի համալիր կենտրոն, մարզիչ՝ Ա. Բալյան/
Ազգային առաջնությունում
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 5-րդ փուլում փոփոխվեց առաջնության առաջատարը: Մրցաշարային աղյուսակում այսպիսի իրավիճակ է 5 փուլից հետո՝ «Միկա»՝ 12, «Փյունիկ»՝ 11, «Ուլիս»՝ 10, «Բանանց»՝ 8, «Իմպուլս»՝ 7, «Կիլիկիա»՝ 6, «Գանձասար»՝ 3 եւ Շիրակ»՝ 0 միավոր:
Լավագույն ռմբարկուներն են՝ Սամվել Մելքոնյան («Բանանց»)՝ 4, Էդուարդո դոս Սանթոս («Բանանց»)՝ 3, Արսեն Ավետիսյան («Գանձասար»)՝ 3 եւ Մարկոս («Փյունիկ»)՝ 3 գնդակ:
* * *
Ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականներըերկկողմանի խաղ անցկացրին եւ հանդիպումն ավարտվեց երիտասարդական ընտրանու հաղթանակով՝ 1:0:
Մեր ազգային թիմն հանդես եկավ
այսպիսի կազմով. Ստեփան Ղազարյան (Մայիս Ազիզյան, 31), Ալեքսանդր Թադեւոսյան (Վահագն Մինասյան, 31), Աղվան Մկրտչյան, Հրայր Մկոյան, Էդուարդ Կակոսյան, Արտակ Գրիգորյան, Դավիթ Գրիգորյան, Արմեն Պետրոսյան (Արարատ Առաքելյան, 31), Սամվել Մելքոնյան, Մարկոս Պիզելի, Նարեկ Բեգլարյան (Գեւորգ Նռանյան, 31):
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն հանդիպումից հետո նշեց, որ իր համար էական չէր խաղի արդյունքը՝ «Այս հավաքն ու խաղը լրիվ ծառայեցին իրենց նպատակին: Նախ մոտիկից ծանոթացա թիմ հրավիրված նոր ֆուտբոլիստների հետ: Երկրորդ, առանձնազրույցներ ունեցա հավաքականում արդեն հանդես եկած ֆուտբոլիստների հետ, որոնք Հայաստանի առաջնության խաղերին որոշ խնդիրներ են ունենում: Մենք ցանկանում ենք պարզել, թե որոնք են այդ խնդիրների պատճառները, որպեսզի աշխատանքներ տանեք դրանք շտկելու համար»:
* * *
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական խաղից առաջ մտադիր է թիմ հրավիրել միայն 3 լեգեոնականների: Նրանք են Լեւոն Հայրապետյանը («Համբուրգ», Գերմանիա), Հենրիխ Մխիթարյանն ու Արտակ Դաշյանը (երկուսն էլ «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա): Իսկ ահա Մասիս Ոսկանյանը («Բրյուգե», Բելգիա) եւ Գեւորգ Բադալյանը («Բանիկ Մոստ», Չեխիա) բաց կթողեն առաջիկա խաղը, քանի որ որակազրկված են: Ինչ վերաբերում է Բելգիայում հանդես եկող մեր մյուս լեգեոնական Հիրաչ Յագանին, ապա ըստ դանիացի մասնագետի ունեցած տվյալների` նա չի մասնակցել իր թիմի վերջին հանդիպումներին. «Մենք դեռ չենք պարզել, թե որն է չխաղալու պատճառը: Այն պարզելուց հետո նոր կորոշենք, հրավիրել նրան առաջիկա խաղին, թե` ոչ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության հերթական հանդիպումն անցկացնելու է մայիսի 20-ին, Տալինում` Էստոնիայի երիտասարդական հավաքականի հետ:
* * *
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 7 կետով: Առաջատարների եռյակում տեղի են ունեցել փոփոխություններ՝ Իսպանիայի հավաքականը նահանջեց 2-րդ տեղ՝ 1-ին հորիզոնականը զիջելով աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանուն: Լավագույն եռյակը եզրափակում է Պորտուգալիան:
1. Բրազիլիա – 1611 (միավոր)
2. Իսպանիա – 1565
3. Պորտուգալիա – 1249
4. Հոլանդիա – 1221
5. Իտալիա – 1184
6. Գերմանիա – 1107
7. Արգենտինա – 1084
8. Անգլիա – 1068
9. Խորվաթիա – 1052
10. Ֆրանսիա – 1044
… 99. ՀԱՅԱՍՏԱՆ – 311
Մնաց 1 մարզիկ
Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 6 մարզիկներից պայքարը կշարունակի միայն 60 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը: Նա 1/16 եզրափակիչում հաղթեց բոսնիացի Միրոսլավ Սեմբիչին եւ մտավ հաջորդ փուլ: Նա կմրցի մոլդովացի Պետրու Ուրսուի հետ:
Ուկրաինան ներկայացնող հայազագի բռնցքամարտիկ Արմեն Սիմոնյանը (90 կգ) շարունակում է հաջող հանդես գալ եւ նույնպես մտել է 1/8 եզրափակիչ: Նրա մրցակիցը կլինի գերմանացի Դոնատ Ավդիջայը:
Անհաջող մեկնարկ
Նալչիկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիի 3-րդ փուլի մրցաշարի 3 խաղից ունի ընդամենը 0,5 միավոր: Առաջատարը Տատյանա Կոսինցեւան է՝ 2,5 միավորով: Իսկ մեր մյուս մասնակիցը՝ Լիլիթ Մկրտչյանը, վաստակել է 1 միավոր եւ այժմ բաժանում է 9-11-րդ տեղերը:
Սեղանի թենիսը Երեւանում
Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց սեղանի թենիսի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին հանրապետության տարբեր մարզերի, Երեւանի եւ Արցախ-ԼՂՀ-ի թենիսիստները:
Աղջիկների անհատական առաջնությունում հաղթող ճանաչվեց Արցախի ներկայացուցիչ Աննա Ադամյանը, տղաների մրցումներում` երեւանցի Հարություն Հարությունյանը: Զուգախաղերում 1-ին տեղը գրավեցին համապատասխանաբար` Հասմիկ Խաչատրյան – Լիանա Հարությունյան եւ Հարություն Հարությունյան – Դավիթ Նոթանյան զույգերը:
Աղջիկների թիմային առաջնությունում, որին մասնակցեցին 10 թիմեր, ՀՀ չեմպիոնի կոչումը նվաճեց Շենգավիթի սեղանի թենիսի մարզադպրոցի թիմը: Տղաների մրցաշարում 11 թիմերի պայքարում 1-ին տեղը գրավեցին Երեւանի քաղաքապետարանի թիվ 2 մարզադպրոցի պատանի թենիսիստները:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 16 (147), 2010թ.



