Հայ ազգայնականները խստորեն զգուշացնում են

Հայտարարություն

ՀՀ կրթության  եւ գիտության ներկայիս նախարարը` քաղաքական  «շուկայի» արդյունքում այդ պաշտոնում  հայտնված Արմեն Աշոտյանը փորձ է անում  ՀՀ-ում վերացնելու հայալեզու կրթությունը: Երեւի նա մոռացել է, որ անկախացած  ՀՀ-ում նման երեք փորձ եղել է, որոնք  ավարտվել են նախաձեռնողների ու նրանց օտար հովանավորների խայտառակ պարտությամբ: Հիշեցնենք` այդ փորձերից մեկի համահեղինակն էր Աշոտյանի նախորդներից եւ ներկայի ստորադաս պաշտոնյաներից, օպտիմալացման տխրահռչակ «հերոս», Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իր քաղաքական պատեհապաշտությաբ հանրածանոթ Սերգեյ Երիցյանը:

Հայ ազգայնականների համախմբումը համոզված է, որ ՀՀ հանրակրթության համակարգը պարզապես պարտավոր է ՀՀ-ում  բնակվող հայ նոր սերնդին տալու  բացառապես հայեցի կրթություն, որն  անհնար է առանց հայերենի: Հայոց  լեզվի հայրենիքի` հայկական գերիշխանության տակ գտնվող եւ ՀՀ կոչվող այս տարածքում հայ երեխաներին օտարալեզու կրթություն տալու մասին մտածելն անգամ ազգային դավաճանություն է: Իսկ դավաճանների վերջը բոլորիս է հայտնի:

Հայոց հայրենիքը, հայ ազգն ու հայկական մշակույթը եռամիասնություն են, մեկնումեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուս երկուսի, իսկ հայ մշակույթի հիմքերի հիմքը հայոց լեզուն է: Որեւէ ոտնձգություն նշված սրբությունների նկատմամբ արժանացել է, արժանանում է ու պիտի արժանանա մեր` ազգայնականներիս վճռական հակահարվածին:

Պարզից էլ պարզ է, որ Աշոտյանի այս նախաձեռնությունը դրսից թելադրված հակազգային հերթական ծրագրի իրականացման փորձ է: Դա կլինի  ռուսական, ամերիկյան, ֆրանսիական, թուրքական, թե…

ՀՀ-ում հանրակրթությունը եղել է ու պիտի լինի միայն հայերեն  եւ` վերջ: Այս տարրական ճշմարտություն-պահանջը չհասկացող եւ դա չապահովող հայազգի արարածները, լինեն նախարար, թե ավելի վերադաս կամ ստորադաս պաշտոնյա, ունեն մեկ ընտրանք` հրաժարվել իրենց պաշտոններից, այլապես` մենք հենված մեր ազգի առողջ տարրերի ու հավերժական ոգու վրա, պատմության աղբանոցը կուղարկենք նրանց էլ, նրանց առաջ քաշած դավադրական ծրագրերն էլ:

Ձեռքներդ հեռու’ ՀՀ-ում հայկական դպրոցի ու հայերենի բացաձակ գործառնության նկատմամբ ամեն նկրտումներից: Հայոց լեզուն եւ հայկական կրթությունը ՀՀ-ում դեր ունեն` հայ ազգը: Մի’ թողեք հորդի մեր համբերության բաժակը, որն առանց այն էլ վաղուց լցվել է իշխանության առաջին ջութակ կեղծ ազգայնական-«նժդեհականների» իրարահաջորդ զազիր արարքներից:

Աշոտյանին ու նրա  նման մոլորված կամ գիտակցաբար գործող դավադիրներին զգուշացնում ենք եւ կոչում զգաստության… քանի դեռ ուշ չէ:

Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդ
12.05.2010թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.