Վասն ազգացման – Անդրանիկ Աթոյան

Մեր փոստից՝ ամենայն պարզությամբ

Վասն ազգացման

Աշխարհը ազգայնանում է:                            
Ավելի ճիշտ, աշխարհը ժամանակ առ ժամանակ ազգայնանում է:                  
Եվ առավել ստույգ, աշխարհը ժամանակ առ ժամանակ ազգայնանալու փորձեր է անում:    
Ժամանակ առ ժամանակ ժողովուրդները մտորում են, որ սեփական երկրում չունեն աշխատանքի իրավունք: Որ ինչ-որ օտար երկրի գործատեր, անհիմն կերպով կարող է իրենց՝ իրենց իսկ երկրում գործազուրկ դարձնել:          
Շատ են մտորում ու հասկանում են, որ իրենց երկրում օտարը միայն հյուր պիտի լինի: Լավ հյուրասիրվի, օթեւան ստանա եւ անվերապահ տուն վերադառնա:                               
Շատ մտորում են, բայց չեն հասկանում, որ նախ եւ առաջ  օտարի բարքը պիտի օտարեն:                 
Օտարի բարք է՝ հողը մարդկանցից բարձր պատերով ցանկապատելը, հող մասնատելը ու վաճառելը:                 

Օտարի բարք է հողին անհրաժեշտ ջուրը կտրելը կամ վաճառելը: 
Օտարի բարք է հացն ու գինին տոկոսով տալը: 
Օտարը պիտի չկարողանա իր արատներից ծնված օրենքը անարատ վայրում սահամանադրի եւ դրանով իսկ արատավորման սկիզբը դնի:
Չշնացողը, չգողացողը,… կարիքը չունի չշնանալու, չգողանալու,… պատվիրանների: 
Եվ առհասարակ, Խիղճ ունեցողը պատվիրանների կարիքը չունի:    
Ամեն պատվիրան վկայություն է առկա արատի: 
Օտար ձեռքերը մեր ազգի ուղին ցուցամատներով վաղուց են շեղում:
Օտար ձեռքերը մեր ազգի բաժին բախտի ստինքը վաղուց են քամում:    
Այդ է պատճառը, որ ազգանալը կիսատ է մնում, ու կիսատության կիսատ գիտակցված աղետներ բերում:   
Այդ է պատճառը, որ ազգանալու խմորումները դյուր են հայտնվում օտար ձեռքերում:    
Արթնացի՛ր, Հայ մարդ:    
Մինչեւ ե՞րբ պիտի օտարի ստեղծած խավարին ձոնվող կեղծ լույսը պաշտես:   
Բա՛վ է օտարի պատրանքների մեջ դու մղձավանջես:    
Բա՛վ է օտարից՝ քո իսկ տեսակին արհամարելու դասեր սովորես:   
Քո Նախնիների բարքն առաքինի, վարքն ազնվագույն դեռ տրոփ ունի քո զարկերակում:
Ազգացի՛ր, Հայ մարդ:
Ոգիդ վեր տանող քո իսկ թոքերում քո Նախնիների Շունչը հասկացիր: 
Եվ մի՛ զլացիր ազգապահպանման համար անհրաժեշտ ազգաճանաչման ջանքերդ դնել:    
Տիեզերական անսկիզբ ու անավարտ անսահմանության ընկալման համար Հոգիդ լայն բացիր:

Անդրանիկ Աթոյան

Հ.Գ. – Հեղինակը վարում է Դասական Յոգայի առողջարարական եւ ճանաչողական վարժանքներ:
Ունի համապատասխան վկայագիր:
Նաեւ զբաղվում է Ու-շու արեւելյան մարտարվեստով:
Հետաքրքրվողները կարող են դիմել ընդունարան՝ (010)23-97-87, բջջ.՝ 095.78-91-13 հեռախոսահամարներով:
Էլ.հասցե՝ areguny@gmail.com

«Լուսանցք» թիվ 19 (150), 2010թ.
 


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.