Հեռուստաթվայնացում
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինե օրենքում փոփոխությունների եւ լրացումների մասին կառավարական եւ խորհրդարանական պնդումներն ու հիմնավորումները դեռեւս անհանգստացում են մի շարք զլմ-ների եւ այդ խնդիրներով զբաղվող հ/կ-ների: Հեռուստաընկերությունների թվայնացումը գործող 22 հեռուստաընկերություններից 4-ին արդեն իսկ եթերազրկելու է:
Շատերին մտահոգում են նաեւ նոր օրենքում տեղ գտած որոշ ձեւակերպումներ, որոնք կարող են տարաբնույթ մեկնաբանություններ ստանալ եւ խնդիրներ առաջացնել ինտերնետային հեռարձակման համար: Այս դեպքում ՀՀ հեռարձակման եւ ինտերնետային ոլորտն էլ ավելի հետ կմնա այլ երկրներից, այդ թվում այն երկրներից, որոնք մրցակցային լուրջ հարաբերությունների մեջ են Հայաստանի հետ. կարծում են օրենքում փոփոխությունների եւ լրացումների ընդդիմադիրները: Բողոքող կողմերի համար անհասկանալի էր նաեւ այն, որ նախագիծը ԱԺ օրակարգում հայտնվել էր առանց ԱԺ Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովում պատշաճ քննարկվելու:
Անի Մարության
Նուբարաշենի աղբավայր տանող ճանապարհին «Աղբ չթափելե մի փոքրիկ ցուցանակ կա տեղադրված: Մինչդեռ գրեթե բոլոր աղբատար մեքենաները, որոնք այդ մայրուղով են անցնում, աղբ են թափում: Իսկ ճանապարհի 2 կողմերը լի են այս ու այն կողմ նետված պոլիէթիլենային տոպրակներով ու կենցաղային այլ աղբով:
Վերջերս բիոգազի հավաքման եւ այրման կայանի աշխատողներ են երեւում աղբավայրում: Նրանք իրականացնում են ճապոնական «Շիմիզուե կորպորացիայի եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից համատեղ ծրագիրը: Նպատակ է դրվել հավաքել ու այրել շուրջ 20-25 տարվա հնության աղբը, որից էլ հետագայում պետք է ստանան էլեկտրաէներգիա:
Աղբավայրում ցանկապատված է 7,5 հա տարածք, որտեղի աղբը ծածկվել է հողով եւ այստեղից ջերմոցային թունավոր գազերը խողովակներով տեղափոխվում են պոմպակայաններ ու այրվում: Ծրագիրն իրագործվում է 2009թ. հոկտեմբերից, վերջնաժամկետն է 2023թ.: Ճապոնական կողմը նախատեսված 5,5 մլն. ԱՄՆ դոլարից այս պահին արդեն ներդրել է 2,6 մլն.-ը: Էլեկտրաէներգիայի արտադրությունն այս ծրագրի 2-րդ փուլն է, որի սկսվելն էլ դեռ հարցականի տակ է: Ըստ մասնագետների, ամեն ինչ կախված է մինչեւ հոկտեմբեր կատարվելիք մոնիթորինգի արդյունքներից, երբ պարզ կլինի, թե ինչ ծավալի գազ է ստացվում աղբավայրից: Նուբարաշենի աղբավայրում մայրաքաղաքից տարեկան 300-350 հզ. տոննա աղբ է կուտակվում: Եթե ապագայում հնարավոր լինի էլեկտրաէներգիա ստանալ, ապա այն կգնի մեր պետությունը, իսկ գինը կորոշի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Իսկ թե որն է լինելու ճապոնական «Շիմիզուե կորպորացիայի շահույթն աղբի այրումից, ապա հայտնի է, որ Ճապոնիայի կառավարությունը պարտավորություններ ունի Կիոտոյի համաձայնագրի շրջանակներում. նմանատիպ բնապահպանական միջոցառումների իրականացման դիմաց ստանալու համապատասխան քվոտաներ, որոնք համաշխարհային շուկայում արժեքավոր են: Ըստ այդ քվոտայի՝ եթե «Շիմիզուե-ն ունի թունավոր արտադրություններ, իր երկրում կստանա լիցենզիա ու կամ կշարունակի իր գործունեությունը, կամ այն կվաճառի մեկ այլ ընկերության:
Անի Մարության
Հ.Գ. – ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հատկացրած 49 հզ. ԱՄՆ դոլարի շրջանակներում, արդեն սկսվել են «Նուբարաշենի թունաքիմիկատների սողանքային գոտու գերեզմանոցի չեզոքացմանե ծրագրի առաջին փուլի աշխատանքները: Իսկ այդ տարածքը հետագայում կվերահսկվի համապատասխան պահակային ծառայության կողմից:
Հայաստանը՝ 52-րդ տեղում
Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) 2010թ. իրականացրել է Համաշխարհային առեւտրի խթանման հերթական համեմատական վերլուծությունը 125 երկրների կտրվածքով: «Տնտեսություն եւ արժեքներե հետազոտական կենտրոնը, որը ՀՏՖ-ի Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպությունն է, հրապարակել է 2010թ. զեկույցի տվյալները:
ՀՀ-ն առեւտրի խթանման ամփոփ ցուցիչով գրավել է 52-րդ տեղը եւ գրանցել է ոլորտում կարգավորման արդյունավետության զգալի բարելավում 12 կետային դիրքով: Ինչպես նախորդ 2 տարիներին, այս ցուցանիշով ՀՀ-ն գերազանցում է ԱՊՀ երկրների ցուցանիշները՝ Ադրբեջանին (77), Ուկրաինային (81), Ղազախստանին (88) եւ Ռուսաստանին (114): Իսկ Վրաստանը 37-րդն է:
Կարեն Բալյան
Հայ չերնոբիլցիներն էլ…
1986թ. ապրիլի 26-ին Ուկրաինայի Չերնոբիլյան ատոմակայանում աղետի վերացման աշխատանքներին մասնակից հայերը աղետից 24 տարի անց էլ չեն մոռանում իրենց հարգանքի տուրքը մատուցել զոհված հայրենակիցներին:
«Հայ չերնոբիլցիներե-ը ներկայումս հնարավորություն են ունենում հանդիպել ՀՀ հատուկենտ իշխանավորներին եւ դժվարությամբ են հնչեցնում իրենց հուզող խնդիրները: Իսկ խնդիրները շատ բազում են` սկսած առողջականից մինչեւ սոցիալական: «Չերնոբիլ ասոցիացիաե հ/կ ղեկավար Գեւորգ Վարդանյանը նշել է, որ մեծ խնդիր է հատկապես բուժհիմնարկներում անվճար դեղամիջոցներ ստանալը:
Ի դեպ, Չերնոբիլի ատոմակայանի աղետի հետեւանքները վերացնելու աշխատանքներին մասնակցել է մոտ 3000 հայ: Նրանց մեծ մասը ենթարկվել է բարձր ճառագայթման, իսկ հիվանդությունները հետզհետե են զգացնել տալիս: Առավել ցավալի է, որ հիվանդությունը նաեւ փոխանցվել է ժառանգաբար: Հիվանդների մեծ մասը բուժումը ստանում է Ռադիոլոգիայի ինստիտուտին կից ստեղծված «Չեռնոբիլե հիվանդանոցում: Բուժօգնությունը, ճիշտ է, անվճար է, սակայն ըստ հիվանդների, դեղամիջոցներ չկան, եւ… մարդիկ մահանում են աստիճանաբար:
Բուժհիմնարկում համապատասխան մասնագետների բացակայության հանգամանքներում էլ հաշմանդամները ստիպված են լինում դիմել այլ հիվանդանոցներ: «Հայ չերնոբիլցիներե-ի խնդիրներից է նաեւ հաշմանդամության կարգի հետ կապված հարցը: Այս մարդկանց խնդիրը լուծելուն կնպաստեր ճառագայթահարվածների մասին ՀՀ օրենքի ընդունումը, «սակայն մինչ օրս, հակառակ «Չերնոբիլ ասոցիացիաե հ/կ-ի դիմումների, նման օրենք չի ընդունվելե,- վկայում է Գ. Վարդանյանը: Նա նշել է, որ իրենց կազմակերպության անդամ են նաեւ մարդիկ, ովքեր ներկայում աշխատում են ՀՀ Մեծամորի ատոմակայանում:
Գոհար Վանեսյան
Թանգարանային գիշեր
Երբ սրահները դատարկվում են լուսաբացին
Մայիսի 15-ը թանգարանների միջազգային օրն էր: Միակ օրը, երբ կեսգիշերին թանգարանում շրջապատված ես հազարավոր մարդկանցով. բավականին գեղեցիկ մի երեւույթ, որ թանգարաններ ու ցուցասրահներ հաճախող մարդու համար բացառիկ է:
Թանգարանների գիշերային այցը կտրուկ տարբերվեց թանգարային առօրյայից: Այնքան մարդաշատ էր, որ ստիպված բացել էին պատուհանները: Կանայք նույնիսկ իրենց բարուրով փոքրիկներին էին բերել: Այդ օրը աննկատ մի բան ակնհայտ դարձավ: Այն, որ ոչ թե մեր հասարակությունն է անտարբեր մշակույթի հանդեպ, այլ` սոցալական պայմաններն են ծնել այդ անտարբերությունը: Այլապես մարդիկ այդ օրը ընտանյոք չէին գա թանգարան…
Կտավները, քանդակները, որ սովոր էին գիշերային լռությանն ու հանդարտությանը, զարմանքով մեզ էին նայում: Մանրունքները, որոնք ցերեկը երբեւէ չէին նկատվել, էլեկտրական լույսի ներքո ավելի էին ընդգծվել:
Լուսաբացին սրահները դատարկվեցին, ցուցանմուշները կարծես խորը շունչ քաշեցին ինքնագոհության «գիտակցումիցե եւ, հոգնած աշխատավորի նման ընդարմացած, վերադարձան իրենց նախնական վիճակին:
Լավ չէ միայն, որ մայիսի 15-ը տարին մեկ անգամ է լինում:
Աշոտ Բադալյան
Նորի՞ց Ռոբերտ Քոչարյան – Սերժ Սարգսյան
Սամվել Բաբայանի գրասենյակը տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Վերջերս պարբերաբար տարբեր ԶԼՄ-ներով տեղեկություններ են տարածվում Սամվել Բաբայանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին, ընդ որում՝ այդ ամենը կապվում է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան այսպես կոչված «հակադրությանե հետե: Հայտարարությունում նշված է, որ երբ Ս. Բաբայանը որոշի գործուն քաղաքականությամբ զբաղվել, ապա դա կանի հրապարակավ՝ չկապելով այլոց հարաբերությունների ու ծրագրերի հետ: «Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար դառնալուն, ապա Բաբայանը որեւէ պաշտոնի երբեք չի ձգտել եւ չի ձգտում: Նախկինում իր զբաղեցրած բոլոր պաշտոնները նա ստացել է արտակարգ իրավիճակների ժամանակ եւ անհրաժեշտության թելադրանքովե,- հայտնում են գրասենյակից եւ հավելում, որ նաեւ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ԼՂՀ պաշտպանության նախարարը վերջերս գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ հանդիպումներ ունեցել այդ երկրի բարձրաստիճան զինվորականների հետ: Այս հարցը նույնպես արծարծվել է հայտարարությունում. «Սամվել Բաբայանը ժամանակ առ ժամանակ այցելում է տարբեր երկրներ, այդ թվում՝ ԻԻՀ: Անհասկանալի է, թե ինչու հենց Իրան կատարած այցելությունն է առաջացրել նման բամբասանքների շարան… Այցը ուներ մասնավոր, այլ ոչ թե քաղաքական բնույթե:
Կարծում ենք՝ սա հերթական փորձն է Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան հակամարտություն «ձեւավորելուե առումով: Հիշեցնենք, որ հայկական զլմ-ներում վերջին ժամանակներս ավելի հաճախ են խոսում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու, նույնիսկ ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու մասին… Սակայն, առայժմ այս կարգի լուրերը հերքվում են: Բայց անհնար է թաքցնել այն հանգամանքը, որ քիչ թե շատ հակադրություններ են նկատվում ՀՀԿ-ԲՀԿ՝ իշխանական, եւ ՀՀԿ-ՀՅԴ՝ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում, ինչն էլ, կամա թե ակամա, կապվում է ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահների հետ…
Անի Մարության
Նախկին նախագահը չի մասնակցել «Հայաստանե համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
«Հայաստանե համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հայտնել է, թե ինչու՞ «Հայաստանե համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չի եղել խորհրդի հերթական` 19-րդ նիստին: «Մենք նրան հրավիրել ենք, ուղղակի զբաղվածության պատճառով չկարողացավ ներկայանալ խորհրդի նիստինե,- ասել է նա:
Իսկ նիստին մասնակցել են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ներկայացուցիչները, գործադիր վարչության աշխատակիցներ, բարերարներ, հրավիրյալներ գործընկեր կազմակերպություններից:
Նիստը վարել է «Հայաստանե համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկա են եղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
Հանդիպել են Աղվան Հովսեփյանն ու Մաուրո Պալման
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օրերս հանդիպել է Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպակայի կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Մաուրո Պալմայի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում է նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը:
Քննարկվել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից քրեական գործերով վկաների, բերման ենթարկվածների, ձերբակալվածների նկատմամբ բռնությունների կամ այլ վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմում բողոքների քննարկման առանձնահատկանություններին եւ ընթացակարգին վերաբերող հարցեր: Կարեւորելով այսօրինակ բողոքների պատշաճ քննությունը՝ հյուրերն ընդգծել են հատկապես դատախազական արդյունավետ հսկողության անհրաժեշտությունը, անկախ մարմնի կողմից քննության իրականացումը: Նրանց խնդրանքով ներկայացվել են հատուկ քննչական ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, կառուցվածքն ու գործառույթները, ՀՔԾ-ին ընդդատյա քրեական գործերի շրջանակը, անկախության երաշխիքներն ու օրենսդրական խնդիրները, քննությանը խորթ մեթոդների կիրառման վերաբերյալ ստացված բողոքների, ահազանգերի քննարկման նկատմամբ դատախազական հսկողության մեխանիզմները:
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ արդեն իսկ ցուցում է տվել դատախազության տարածքային ստորաբաժանումներին՝ պարբերաբար ուսումնասիրել ձերբակալվածներին պահելու վայրերի եւ քրեակատարողական հիմնարկների գրանցամատյանները, որտեղ արձանագրվում են տվյալ հաստատություն ընդունված կասկածյալների եւ մեղադրյալների մարմինների զննության արդյունքները եւ վնասվածքների վերաբերյալ նշումներ հայտնաբերելու դեպքում՝ հատուկ ուսումնասիրության առարկա դարձնել յուրաքանչյուր դեպք:
«Քննությանը խորթ մեթոդների կիրառման դեմ արդյունավետ պայքարի գրավականը պատժողական քաղաքականությունն է: Արդեն իսկ ձեւավորված նախադեպը, երբ կոնկրետ քրեական գործերով քրեական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության աշխատակիցները՝ բերման ենթարկված անձանց, ձերբակալվածների նկատմամբ բռնություն գործադրելու համար, կարծում եմ կունենա կանխարգելիչ նշանակությունե,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
Արձանագրելով, որ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ մեղադրյալներից ստացվող բողոքները հիմնականում վերաբերվում են նախաքննության սկզբնական փուլին՝ հյուրերը կարեւորել են նաեւ ոստիկանության բաժին բերման ենթարկված անձանց առողջական վիճակի եւ մարմնի զննության արդյունքների առանձին հաշվառումը հենց ոստիկանության բաժինների կողմից՝ նախքան ՁՊՎ-ներ տեղափոխելը՝ կարծիք հայտնելով, որ նախ ոստիկանության բաժիններում, ապա ՁՊՎ-ներում եւ հետո քրեակատարողական հիմնարկներում համապատասխանում զննումների իրականացումը նույնպես կարող է կանխարգելել բռնությունների գործադրումը:
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկություններ է տրամադրել Լեւոն Գուլյանի, Վահան Խալաֆյանի, Գագիկ Ղազարյանի եւ Համլետ Ստեփանյանի մահվան հանգամանքների, նշված դեպքերով հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ իր նկատմամբ քննության խորթ մեթոդների կիրառման վերաբերյալ Քրիստափոր Էլազյանի հայտարարության ստուգման արդյունքների մասին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը:
Աշոտ Գիզիրյանը հրաժարական է տվել
Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանը հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը: Նրա խոսքով, հրաժարականի մասին դիմումը Գիզիրյանը գրել է նախօրեին:
Նկատենք, որ վերջերս կառավարության նիստում քննարկվել է նաեւ հրաժարականի դիմում ներկայացրած Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին պաշտոնից ազատելու հարցը:
Ըստ շրջանառվող լուրերի, Գիզիրյանը փոխարինելու է Նանյանին` Շիրակի մարզպետի պաշտոնում:
Հանկարծամահ է եղել բանտում
«Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկում մայիսի 15-ին, շամը 19:00-ի սահմաններում, անկողնում հանկարծամահ է եղել քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով, 305-րդ հոդվածով, 34-305-րդ հոդվածներով, 217-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 6-րդ կետերով (1999թ. հոկտեմբերի 27-ի Ազգային Ժողովում տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քր.գործով անցնող դատապարտյալ) Համլետ Ստեփանյանը:
Դիակի նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ Համլետ Ստեփանյանը 1999թ. հոկտեմբերի 27-ին եղել է այն մեքենայի մեջ, որով ԱԺ են եկել ահաբեկչություն իրականացրած խմբի որոշ անդամներ:
ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել
«Ինչպես հայտնի է, մարտի 2-ին, երբ Հայաստանում էր գտնվում Եվրոպական Միության նախարարական պատվիրակությունը («Տրոյկաե-ն) Իսպանիայի ԱԳ նախարար Մորատինոսի գլխավորությամբ, կայացավ այդ պատվիրակության հանդիպումը Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման հետ կապված հարցեր, փոխանցվեցին` պարոն Մորատինոսին, ինչպես նաեւ Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայայցուցիչ Կատրին Էշթոնին ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակները, որոնցում ընգծվել է քաղբանտարկյալների առկայության հետ կապված անհանդուրժելի իրավիճակը եւ կարեւորվել է Եվրոպական Միության հրապարակային դիրքորոշումը Հայաստանում ժողովրդավարության վերականգնման հարցում: Արտգործնախարար Մորատինոսը ինչպես Կոնգրեսի ներկայացուցիչների հետ զրույցում, այնպես էլ Տեր-Պետրոսյանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրեց, որ Եվրոպական Միությունը հետամուտ է լինելու բարձրացված հարցերի լուծմանը:
Մարտի 10-ին Եվրոպական Միությունը հանդես է եկել Հայաստանում ստեղծված իրավիճակին վերաբերող հայտարարությամբ, որում համոզում է հայտնել, որ 2008թ. մարտի 1-ի դեպքերից առաջ շարժվելու համար անհրաժեշտ է ցուցարարների եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչների ողբերգական մահվան մանրակրկիտ քննություն: Եվրոպական Միությունը նաեւ պահանջել է լուծել այն բանտարկյալների հարցը, որոնք շարունակվում են բանտարկված մնալ իրենց քաղաքական գործունեության պատճառով, ինչպես նաեւ վերափոխել արդարադատության համակարգը համաձայն միջազգային ստանդարտների եւ ԵԱՀԿ-ի պարտավորություններիե:
Ըստ հայտարարության հեղինակների, մայիսի 6-ին ստացվել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված նամակ տիկին Էշթոնից, որում հայտնված է, որ Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը Եվրոպական Միության համար շարունակում է մնալ առանցքային առաջնայնություն Հայաստան Եվրոպական Միություն համագործակցության եւ երկխոսության համար, եւ որ Եվրոպական Միությունը Հայաստանի ղեկավարության առջեւ բարձրացրել է մարտիմեկյան իրադարձությունների քննությանը մանրակրկիտ կերպով հետամուտ լինելու եւ միայն իրենց քաղաքական իրավունքները գործածելու համար բանտարկված բոլոր ակտիվիստներին ազատ արձակելու, ինչպես նաեւ խոսքի ազատությանը վերաբերող հարցեր:
Հայ Ազգային Կոնգրեսը ողջունել է Եվրոպական Միության եւ նրա բարձրաստիճան ղեկավարների դիրքորոշումները եւ ցավով նշել, որ մարտի 10-ին արված հայտարարության մասին հնարավոր է եղել տեղեկանալ միայն մեծ ուշացումով` շնորհիվ Բրյուսելում ՀԱԿ-ի անձնական շփումների: ՀԱԿ-ը տարակուսանք է հայտնել, որ «Հայաստանի վերաբերյալ Եվրոպական Միության հայտարարության մասին մամլո հաղորդագրություն տարածելը Երեւանում Եվրոպական Միության ներկայացուցչության պարտավորությունն է, ուստի, այդ հարցում ներակայացուցչության անգործությունը, որի պատճառով Հայաստանի հասարակության կողմից սպասված դիրքորոշումները անըբռնելի ուշացմամբ են մատչելի դարձել մեր ժողովրդին, առաջացնում են մեր զարմանքըե:
Վերջին զանգին նախապատրաստվելիս
Մայիսի 21-ին հանրապետության հանրակրթական դպրոցներում ղողանջելու է ավանդական «Վերջին զանգե-ը: Նախորդ տարիների վիճակագրությունը փաստում է, որ այդ օրը արձանագրվում են ճանապարհատրանսպորտային ցավալի պատահարներ անչափահասների մասնակցությամբ:
Այս առումով շրջանավարտներին եւ ծնողներին խոսք է հղել ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, որում մասնավորապես ասված է. «ՀՀ ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության: Ճանապարհային ոստիկանությունն անելու է ամեն ինչ, որպեսզի շրջանավարտները կարողանան ուրախ տրամադրությամբ ավարտել տոնակատարությունները: Ճանապարհային ոստիկանությունը ծնողներին հորդորում է ավտոմեքենայի ղեկը չտրամադրել անչափահաս երեխաներին` ողբերգական հետեւանքներից զերծ մնալու համար: Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է. մայիսի 21-ին ճանապարհային երթեւեկության կանոնների ոչ մի խախտում անհետեւանք չի մնա: Միաժամանակ` շնորհավորում ենք մեր սիրելի շրջանավարտներին ու մաղթում բարի ճանապարհ եւ կանաչ լույսե:
Զրկու՞մ են անձեռնամխելիությունից
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ԱԺ է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով սահմանափակվում է որոշ պաշտոնատար անձանց անձեռնմխելիության իրավունքը:
Մասնավորապես առաջարկվել է անձեռնմխելիությունից զրկել դատախազներին, այդ թվում` գլխավոր դատախազին, հատուկ քննչական ծառայության քննիչներին, տեղական ինքնակառավարման ղեկավարներին եւ ավագանու անդամներին, նախագահի եւ պատգամավորի թեկնածուներին, ԿԸՀ եւ ՏԸՀ անդամներին ու նախագահներին:
Քարաթափում, սողանք եւ ճանապարհի փլուզում
Օրերս Լոռու մարզից տեղեկություն էր ստացվել, որ մայիսի 4-ին, ժամը 12.00-ի սահմաններում Ալավերդու կայարանի տարածքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով վտանգվել են էլեկտրական եւ կապի հենասյուները: Իսկ «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ-ի Վանաձորի գծակայարանային միավորման տնօրենից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 5-ին Շահալի-Փամբակ վազորդի 2641-րդ կմ-ում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով շրջվել է բարձրավոլտ լարման մեկ էլեկտրասյուն:
Երկաթգծի վթարավերականգնողական խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքում գնացքների անխափան երթեւեկությունը վերականգնվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Հայտնվել է նաեւ, որ մայիսի 5-ին, ժամը 10.28-ին Սյունիքի մարզի Գեղանուշի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրեւների հետեւանքով փլուզվել է գյուղից դեպի խոտհարք տանող ճանապարհի մոտ 28-30 մ երկարությամբ հատվածը:
Դեպքի վայր են մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մարզպետարանի աշխատակիցները:
Կրկին Սողանք Տավուշում
Օրերս Տավուշի մարզային փրկարարական վարչություն են դիմել Գոշ գյուղի մի խումբ բնակիչներ առ այն, որ սողանքի հետեւանքով իրենց տները գտնվում են վթարային վիճակում: Դեպքի վայր են մեկնել մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետը եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ հորդառատ անձրեւներից ակտիվացած սողանքի հետեւանքով գյուղի 6 տան պատերը ձեւախախտվել են, նկուղներն ու առաջին հարկերը ջրալցվել` առաջացնելով փլուզման վտանգ:
Գյուղապետին առաջարկվել է բնակիչներին տարահանել եւ տրամադրել ժամանակավոր կացարան: Այս մասին հայտնել են ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Սեփ. լրատվություն
«Լուսանցքե թիվ 19 (150), 2010թ.



