Աժդահակի երազը

Ի՞նչ են հուշում Խորենացու թաքնատեսական էջերը

Հայոց պատմության թաքնատեսական` պատմության սովորական ընթացքի խորքերը վեր հանող եւ, ըստ այդմ, պատմության եւ առասպելաբանության սահանները խախտող եզակի էջերից է Խորենացու «Պատմության» մեջ բերված Աժդահակի` հայոց նախապատմական շրջանի իրադարձությունները խորհրդանշող երազը: Երազ, որը հայ պատմագիտության մեջ ուշադրության գրեթե չի արժանացել (այն մասնակիորեն հիշատակվել ու մեկնվել է, որքան մեզ հայտնի է, միայն Ալ. Վարպետյանի կողմից), դիտվելով որպես, պարզ է, հայոց պատմության համար ոչինչ չասող ինչ-որ բան: Դե, հայ պատմագետը հայոց պատմության ու հայ պատմագրության առերեւույթ ընթացքը ի զորու չի եղել հասկանալ, էլ ուր մնաց խորքային-էութենականը հասկանա: Մինչ երազին ու երազի մեկնությանը անցնելը, պարզենք, թե ով է երազ տեսնողը` Աժդահակը եւ թե նա ինչ ծագում է ունեցել:
Խորենացու աժդահակապատումի բուն` հայոց աղբյուրը եղել են հայոց հինավուրց թվելյաց երգերը, որոնք նա ինքը լսել է ու որոնք «ախորժելով պահել են գինեվետ Գողթն գավառի կողմի մարդիկ»: Բացի այդ` նա օգտագործել է նաեւ Աժդահակի մասին պարսկա-իրանական առասպելները, ինչպես նաեւ` քաղդեական, ասորական եւ պարսից հին դիվաններում պահպանված մատյանները:

Մեր պատմիչի աժդահակապատումը հիմք է տալիս ենթադրելու, որ մի քանի Աժդահակներ են եղել: Երազ տեսնողը վերջին Աժդահակը` հայոց Տիգրան Երվանդունի թագավորի ժամանակվա Մարաց թագավորն է եղել: Սրա ով լինելը ըստ ամենայնի ներկայացնելու համար Խորենացին իր ընթերցողին ծանոթացնում է նաեւ նրա նախնու` Բյուրասպի Աժդահակի1 հետ: «Բյուրասպի Աժդահակ ասածը,-գրում է պատմիչը,-նրանց (պարսիկների) նախնին է` Նեբրովթին2 ժամանակակից: Որովհետեւ երբ լեզուները ամբողջ աշխարհի վրա ցրվեցին3, այս բանը չկատարվեց խառնիխուռն եւ առանց առաջնորդների, այլ կարծես մի աստվածային ակնարկությամբ որոշվեցին գլխավորներ եւ ցեղապետներ, որոնցից յուրաքանչյուրն իր սահմանը ժառանգեց կարգով եւ զորությամբ: Սա (Աժդահակը,-հեղ.) ոչ այնքան քաջությամբ (ինչպես Նեբրովթը,-հեղ.), որքան ճոխությամբ եւ ճարտարությամբ իր ազգի ցեղապետությունը վարում էր Նեբրովթին հնազանդվելով…»:
Մեր պատմիչի` թաքնատեսորեն ասած (եկեղեցական գրաքննությունը կար…)` «կարծես մի աստվածային ակնարկությամբ որոշվեցին գլխավորներ եւ ցեղապետներ» արտահայտության վրա կանգ առնենք: Ի՞նչ «աստվածային ակնարկության» մասին է խոսքը: Մեծ ջրհեղեղից հետո «Արարատի երկրից» «չվողների» (ավելի ստույգ` վտարվողների) մեջ Նոյի զտարյուն հողածին սերունդների հետ եղել են նաեւ խառնածիններ` դրախտավայրի բնիկների` հրածին արիների հետ խառնվածներ (սրանք վտարվել էին արյան մաքրությունը պահելու արարչա-աստվածային պատվիրանը խախտելու համար): Այս երկրորդները երկու կարգի են եղել. մեկի հայրն է արի եղել, մայրը` սեմական (հողածին), մյուսինը` հակառակը (սեմական գենոտիպում հայտնված արիական այդ «բուծիչը» հետագայում ստացավ «սուրբ հոգի» անվանումը…): Ահա եւ դժվար չէ ենթադրել` սեմա-արիացի այդ խառնածիններն էլ հենց բաբելական տխրահռչակ շինարարությունից հետո «աստվածային ակնարկությամբ» ընտրվեցին որպես բաժան-բաժան եղած ժողովուրդների գլխավորներ (յուրաքանչյուրը նախնական ընդհանուր արիական մայր լեզուն «զարգացնելով» յուրովի), քանի որ աստված, թեկուզեւ մասամբ իրեն նմանին միայն ակնարկ կաներ եւ ոչ հողածնին: Կարելի է ասել` ասորիների եւ բաբելացիների նախնին` Նեբրովթը հայրական գծով է արի եղել4, մոր գծով` սեմական, իսկ մեզ հետաքրքրող Բյուրասպն Աժդահակը` պարսիկների (մարերի) նախնին` հակառակը` հոր գծով սեմական է, մոր գծով` արի (այդ մասին է վկայում նրա մար ծագումը, որ նշանակում է արը, արիականը կրող մայր): Ի դեպ, պատմության ընթացքում անընդհատ դիտվող Նեբրովթի եւ Աժդահակի սերունդների պատերազմները եւս վկայություն են նրանց գենոտիպերի տարբերության: Նկատենք նաեւ, որ այս խառնածինները հետագայում պատուհաս եղան թե միմյանց եւ թե արիների ու զտարյուն հողածինների համար (մինչեւ մեր օրերն էլ շարունակվում է այդ պատուհասությունը):
Գալով մեզ հետաքրքրող Բյուրասպն Աժդահակին` նկատենք, որ նրա ծագումը բնութագրելով` Խորենացին ասում է` «վիշապազուն»  (վիշապներից սերված, վիշապների կողմից ստեղծված) եւ «վրիպածին» (սեռական անբնական կապից ծնված մեկը…): Բանն այն է, որ, ըստ դիցաբանությունների, տիեզերական զորությունները` Աստվածները երկու կարգի են լինում` դրական-արարող եւ բացասական-չարարող (նաեւ կործանող): Այս վերջինս Վիշապն է: Տիեզերական արարող զորությունները տիեզերական հուրից արարել են Արիին (Արարչի որդուն, աստվածամարդուն, հրածնին), իսկ վիշապը` երկրային հողից` Ադամին (այդ իսկ պատճառով դա ու դրա սերունդները կոչվում են վիշապազուններ կամ հողածիններ): Խորենացին թաքնատեսորեն հայ արիից Բյուրասպն Աժդահակի այդ տարբերությունն է ցանկանում շեշտել, երբ նրա ծագումի մասին ասում է «վիշապազ
ուն»: Իսկ «վրիպածին» արտահայտությամբ էլ ցանկանում է ասել, որ նա, մեկ այլ առումով, մի արի կնոջ վրիպումի արդյունք է եղել (ի դեպ, այդպիսի արի կնոջ` արիական արյան մաքրությունը պահելու «արարչական պատվիրանը» խախտելու ավելի խորը մի պատկերում է տվել Նարեկացին «Մատյան»-ում):

Խորենացին այնուհետեւ ներկայացնելով այդ Աժդահակի վարքուբարքը` պատմում է, որ նա «կամենում էր ցույց տալ, որ ամենքը պետք է ընդհանուր կենցաղ ունենան. նա ասում էր, թե ոչ ոք չպետք է մասնավոր բան ունենա, այլ ամեն ինչ ընդհանուր պետք է լինի»: (Փաստորեն, հրեա խառնածին Մարքսի ու նրա պեսների` Աժդահակի ժամանակակից այդ սերունդների սոցիալիզմ-կոմունիզմի ակունքներն այդտեղից են գալիս): Աժդահակի այդ` մարդկանց յուրահատուկ ծագումնաբանություն եւ դրանով պայմանավորված տարբեր վարքաբանություն ու կենացաղավարությունը ունենալը ժխտող գաղափարախոսությունը գալիս է նրա խառնածնային հոգեբանությունից. այդպես նա ցանկանում էր հաշտեցնել իր խառնվածքի (նա բնավորություն չուներ) հակադիր` արիական եւ սեմական կողմերը ու խաղաղվել……
Եթե շատ ու շատ երկրներ ու ազգեր ոչնչացնող դեմոկրատիայի` հոգեւոր ու կենսաբանական այդ լպրծունության, անտոհմիկության ու չարության ակունքները փնտրենք, դարձյալ մեր Խորենացու օգնությամբ նույն Բյուրասպն Աժդահակին կգտնենք: Կարդում ենք. «Նրա ամեն մի խոսքը, ամեն մի գործը հայտնի էր. ոչ մի բան ծածուկ չէր մտածում, այլ սրտի բոլոր գաղտնի խորհուրդները լեզվով էր արտահայտում. եւ սահմանում էր, որ բարեկամները նրա մոտ ելումուտ անեն ինչպես ցերեկով, այնպես էլ գիշերը: Եվ այս է նրա այսպես կոչված անբարի բարերարությունը»: «Անբարի բարերարությունը»,-ե՜րբ է հայը զգացել դեմոկրատիայի վտանգավորությունը, որն այսօրվա հայ քաղաքական գործիչը, ավաղ, չի զգում:
Ինչպես հայտնի է, հողածինների` Հայկական լեռնաշխարհից վտարվելու գլխավոր պատճառներից մեկը եղավ դրանց կողմից «իմացության ծառի» պտուղը ճաշակելը (դրան նրանք հասու դարձան տեղաբնիկների հետ խառնվելով…) եւ այդ իմացությունը չը-ար նպատակների համար ծառայեցնելը: Բյուրասպն Աժդահակը շարունակեց ու թերեւս նաեւ զարգացրեց Աստծո պատվիրանը առաջինը խախտողների չար գործը: Խորենացին գրում է. «Եվ որովհետեւ աստղաբանության մեջ հզոր լինելով կամեցավ նաեւ կատարյալ չարությունը սովորել… Այս ուսման համար մի դառն հնարք է մտածում,-իբրեւ թե փորի սարսափելի ցավեր ունի, որ ոչ մի ուրիշ միջոցով չի բժշկվի, եթե ոչ մի ինչ-որ խոսքով ու սոսկալի անունով5, որը ոչ ոք չի կարող լսել առանց վտանգի: Եվ սովորած չար ոգին, որ նյութում էր չարությունը, գլուխը Բյուրասպիի ուսերի վրա դնելով անկասկած սովորեցնում էր նրան անբարի արվեստը, տանը եւ հրապարակներում, ականջին խոսելով: Սրա մասին առասպելում ասում են, թե սատանայի ճուտը նրան սպասավորելով կատարում էր նրա կամքը, որի համար հետո, պարգեւ խնդրելով, ուսը համբուրում էր»: Փաստորեն, հանձին այս Բյուրասպիի, տեսնում ենք չը-արի կրոնի ու դրա չը-արի (սեւ) մոգության առաջին հիմնադիրներից մեկին: Եվ, հնարավոր է, հենց նա նախապատրաստեց իրանա-պարսկական իրականության մեջ հետագայում զրադաշտ մոգի (դարձյալ մար) երեւան գալը, ով արիական երկրներից մեկում` Իրանում վերացրեց արիական հավատքը, դրա փոխարեն իրանցուն պարտադրելով իր ստեղծած կրոնը` զրադաշտականությունը, որը թշնամություն ստեղծեց երկու հարեւան ցեղակից ազգերի` արիական հավատքով տակավին ապրող հայերի ու իրանցիների միջեւ:
Վերջ ի վերջո, շարունակում է Խորենացին, Բյուրասպը վիշապին բոլորանվեր սպասավորելով, ինքն էլ լիովին վիշապանում է եւ սկսում է, կատարելով իր աստծո` Վիշապի ցանկությունը, մարդիկ զոհել նրան ու նրա դեւերին6: «Իսկ (ուսերից,-հեղ.) վիշապներ բուսնելը,- կարդում ենք,- կամ Բյուրասպիի կատարելապես վիշապանալը, որ ասում են, այս է: Որովհետեւ նա անթիվ մարդիկ սկսեց զոհել դեւերին7, ուստի ժողովուրդը նրանից զզվեց եւ բոլորը միաբանվեցին ու նրան հալածեցին»: Նրան ի վերջո «սպանում են եւ գցում են մի ծծմբային վիհի մեջ»: Արդար հատուցում: Բայց նա իր չար գործն արդեն արել էր……
Ահա այս Աժդահակից էր սերում մեզ հետաքրքրող` երազը տեսնող Աժդահակը:

1 Ըստ հայ-արիական նախալեզվի` բյուրասպ նշանակում է բյուր ձի (ունեցող), իսկ աժդահակ` վիշապ:
2 Նեբրովթը եբրայական Բիբլիայի Քամի Քուշա որդիներից մեկն է եղել` բաբելացիների եւ ասորեստանցիների նախնիներից մեկը: Կա ենթադրություն, որ սա է մեծամտանալով սկսել Բաբելոնի աշտարակաշինությունը:
3 Հասկանալ դրախտավայրից` հայկական լեռնաշխարհից «չվողների» (Բիբլիա) լեզուները արիական մայր լեզվից «ցրվելու» իմաստով, քանզի դրախտավայրի լեզուն կար ու մնում էր չը-«ցրված». դրանով բնիկները շարունակում էին խոսել:
4 Ասորա-բաբելական ավանդույթներում այսպիսիք կոչվում էին նաեւ տիտանյաններ, այսինքն` մեծ տնից սերողներ:
5 Այդ «խոսք»-ը ու «անուն»-ը մոգության մեջ կոչվում է մանտրա:
6 Դեւ-ը տիեզ
երական բացասական զորության` Վիշապի երկրային արտահայտությունն է: Այն երբեմն անվանվում է նաեւ չար ոգի:

7 Մեկ այլ տեղ Խորենացին գրում է, որ Բյուրասպը նաեւ «փորի համար մարդիկ էր սպառում», այսինքն` մարդ էր ուտում:

Թե ինչու էր քրիստոնյա պատմիչն այդքան սիրում իր հեթանոս արքային

Քանի որ մեզ հետաքրքրող մարաց Աժդահակ թագավորը հայոց Տիգրան Երվանդունի թագավորի ժամանակակիցն է եւ նրա երազի անմիջական առիթը մեր թագավորի ահն ու սարսափն է եղել, ուստի սկսենք երկրորդի ով լինելը պարզելուց (հիշեցնեմ, որ մեր հիմքը Խորենացին է):
Տիգրանը եղել է «մեր բնիկ թագավորներից իններորդը», հաջորդել է Երվանդ Սակավակյաց թագավորին: Նա «հուժկու, անվանի եւ այլ աշխարհակալների շարքում հաղթող» թագավոր էր: «Սա մեր թագավորներից ամենահզորը եւ ամենախոհեմն էր եւ նրանց բոլորից քաջ: Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու1, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով իրեն հնազանդեցրեց, եւ մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչեւ հին բնակության սահմանների ծայրերը»:
Նախկին` ասորական ու մարա-պարսկական տիրապետությունների ժամանակ Հայաստան էր թափանցել օտար` ոչ արիական շատ բաներ: Տիգրան Երվանդունին վերականգնեց ոչ միայն հայոց թագավորության անկախությունը, այլեւ հային հատուկ արիական հավատքն ու վարքուբարքը: «Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիության բարքը եւ խոհականությունը, – գրում է Խորենացին, – չի ուրախանա սրա հիշատակությամբ եւ չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդկանց գլուխ կանգնեց եւ ցույց տալով քաջություն` մեր ազգը բարձրացրեց եւ մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ… Եվ երբ նրանք (Տիգրանի արի զինվորները,-հեղ.) մի տեղ հավաքվեին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների ու զենքերի փայլն ու շողքը բավական էին թշնամիներին հալածելու եւ վանելու: Նա խաղաղություն եւ շենություն գցեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով» (ընդգծումը իմն է):
Մեր պատմիչն այնուհետեւ ամբողջացնելով Տիգրան թագավորի արիական դիմապատկերը, որպես օրինակ` «նրա նման մարդ լինել» ցանկացողների, շարունակում է. «Այս եւ այսպիսի ուրիշ շատ բաներ բերեց մեր երկրին այս խարտյաշ եւ մազերի ծայրը գանգուր Երվանդյան Տիգրանը` գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ եւ թիկնավետ, կերակուրների եւ ընպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր…, մեծիմաստ եւ պերճախոս եւ լի բոլոր հատկություններով, որ պիտանի են մարդուն… Նա ամեն բանի մեջ արդարադատ եւ հավասարասեր կշեռք ունենալով ամեն մեկի կյանքը կշռում էր իր մտքի լծակով, չէր նախանձում լավագույններին, չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը»:
Ընդհանրացված ասած` իսկը արիական դիմապատկեր:
Շեղվելով թեմայից` հայ քրիստոնյային, ով հայի` որպես թե բարբարոսությունից հետո` մարդ դառնալը կապում է խաչյալի կրոնի հետ, հարցնենք, – ապա թող փորձի քրիստոնյա հայ թագավորների կամ ներկայիս ՀՀ ղեկավարների շարքում Տիգրան Երվանդունու դիմապատկերով գեթ մեկին գտնի:
Ավելացնենք, որ մեր քրիստոնյա պատմիչը այնքան է սիրում իր հեթանոս արքային, որ նրան հայոց երեք մեծամեծերի շարքում է դասում. «Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել-Հայկ, Արամ, Տիգրան»:
Տիգրան Երվանդունին հարեւանների հետ խաղաղությամբ ապրելու մղումից դրդված` սկզբում դաշնակցում է մարաց թագավորի` Աժդահակի հետ: Բայց սա Տիգրանի եւ Կյուրոսի մտերմությանը խանդելով եւ կասկած ունենալով, որ այդ մտերմությունը իր թագավորության համար վտանգավոր է` մտածում է մի ճանապարհ գտնել Տիգրանին սպանելու համար: «Ուստի եւ մտքերի սաստիկ ալեկոծությունից գիշերը քնի մեջ երազում» սրան երեւում է այն, «ինչ-որ արթուն ժամանակ ոչ աչքով էր տեսել երբեք եւ ոչ ականջով լսել»: Չսպասելով լուսանալուն` նա իր մոտ է կանչում իր խորհրդակիցներին, որպեսզի նրանք մեկնեն երազը: Երազը այսպիսին է լինում. «…Երազումս ես մի անծանոթ երկրում էի գտնվում, մի լեռան մոտ, որ գետնից երկար բարձրացած էր եւ որի գագաթը թվում էր սաստիկ սառույցներով պատած, եւ կարծես թե այն Հայկազանց երկրում էր… Մի ծիրանազգեստ կին երեւաց ինձ երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած, խոշոր աչքերով, բարձրահասակ,… որ բռնված էր ծննդի երկունքով… Հանկարծ կինը երեք զավակ ծնեց, կատարյալ դյուցազուններ հասակով եւ էությամբ: Առաջինն առյուծ հեծած` սլանում էր դեպի արեւմուտք, երկրորդն` ընձառյուծ հեծած դեպի հյուսիս էր գնում, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձաձ` արշավակի մեր տերության վրա էր հարձակվում… Երբ հանկարծ վեր նայեցի, տեսա որ այն վիշապ հեծած մարդը, իսկական արծվի թեւերով սլանալով` հարձակվեց եւ մոտենալով ուզում էր աստվածներին կործանել: Իսկ ես… մեջ ընկնելով այն հարձակումն ինձ վրա ընդունեցի, սքանչելի դյուցազնի հետ կռվի բռնվելով… Գործի վերջը իմ կոր
ծանումն եղավ: Տագնապից սաստիկ քրտինքը կոխեց, եւ քունս փախավ, եւ այլեւս կենդանի չէի թվում: Որովհետեւ այս երազը ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից ուժգին հարձակում պիտի կատարվի մեզ վրա…»:

Աժդահակը խորհդակիցներից տարբեր մեկնություններ լսելով` իր մեկնությունն է այնուամենայնիվ տալիս, որ հանգում է այն բանին, որ «Հայկազյան Տիգրանի կողմից ուժգին հարձակում պիտի կատարվի մեզ վրա», ըստ որի էլ նա որոշում է իր որոգայթային անելիքները (Տիգրանի քրոջ` Տիգրանուհու ձեռքը խնդրել, այդպես թե բուծել իր տեսակը, թե բարեկամանալ Տիգրանի հետ եւ թե նրա հետ այդ բարեկամական սիրո միջոցով հնարավորություն ունենալ օրերից մի օր դավելու սպանել նրան):
Բայց ուշադիր վերլուծելով Աժդահակի` իր երազի մասին պատմածը, ինչպես նաեւ արդեն իմանալով երազ տեսնելուց առաջ նրան պատած հոգեվիճակի մասին (նախանձն ու չարությունը Տիգրանի հանդեպ, Տիգրանի ու Կյուրոսի միաբանությունից անհանգստությունը…)` պարզվում է, որ նա իր երազը ճիշտ չի մեկնել եւ դա հարմարեցրել է իրեն պատած բացասական ապրումներին (դրանք նրան կուրացրել էին եւ թույլ չէին տալիս երազը ճիշտ հասկանալ): Ակնհայտ է, որ երազի մասին պատմածում վաղնջուց ու ժամանակային մեծ տիրույթում տեղի ունեցած ինչ-որ առասպելի եւ ոչ առաջիկայում տեղի ունենալիք իրադարձության մասին է խոսքը: Այս երկրորդ հանգամանքի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ մինչ երազ տեսնելը Աժդահակի եւ Տիգրանի հարաբերությունները դաշնակցական են եղել, եւ վերջինս բնավ մտադրություն չի ունեցել հարձակվել իր դաշնակցի վրա (հիշենք նաեւ, որ Տիգրանը իր հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրելու սկզբունքն էր դավանում, որից ելնելով նա նույնպիսի հարաբերություններ էր ստեղծել նաեւ Կյուրոսի հետ): Ինչ առասպելի մասին է խոսքը:
Խորենացին հայոց պատմության վաղ շրջանների մասին խոսելիս հաճախ է հիշում «ճշմարտապես» պատմող թվելյաց երգերի մասին: Ահա եւ այդ երգերից մեկում «ճշմարտապես» պատմվել է մի առասպել, որը տարբեր ճանապարհներով հաճախակի հասել է նաեւ Աժդահակի ականջին (հայ երգիչների թվելյաց երգերը պատմվում էին ամբողջ տարածաշրջանում, այդ թվում` Մարաստանում, բացի այդ` բացառված չէ, որ Աժդահակը դրանք լսել է նաեւ իր դաշնակից Տիգրանի հետ անցկացրած խնջույքների ժամանակ…), եւ որը նրա երազում ինչ-որ կերպ արտահայտվել է: Աժդահակի երազում տեսածից վերականգնելով այդ առասպելը` մոտավորապես հետեւյալ պատկերը կարելի է ստանալ:
Արարատյան աշխարհի` երկրից երկար վեր բարձրացած ու մշտապես սառցապատ սրբազան սարի` Մասիսի գագաթին «խոշոր աչքերով, բարձրահասակ», «երկնագույն քողով» ու «ծիրանազգեստ» կինը (պարզ է, որ այս բնութագրիչները ավելի շատ հատուկ են ոչ մարդուն, այլ` Աստվածամորը), ասել է թե` Աստվածամայր Անահիտը «ծննդի երկունքով» է բռնվում: Երկունքի արդյունքում Աստվածամայրը «երեք զավակ» է ծնում` «կատարյալ դյուցազուններ հասակով եւ էությամբ», ասել է թե` իսկը աստվածամարդիկ2 (իսկ աստվածամարդ կարող է ծնել միայն Աստվածամայրը…): Դժվար չէ կռահել, որ այդ երեք զավակները Արարատյան աշխարհում արարված արի ցեղի` Աստվածամարդ մարդատեսակի առասպելական նախնիներին ու նրանց տոհմերն են խորհրդանշում: Ահա եւ կատարյալ Աստվածամարդ այդ երեք զավակները, քանզի երկրի տեր ու տնօրինությունը ի վերուստ նրանց էր տրված, եւ նրանք պետք է արարչա-աստվածային խորհուրդները մարդկության մեջ տարածեին, իրենց բնօրրանից դուրս գալով (իրենց տոհմերի մի մասը թողնելով իրենց ծննդվավայրում), դեպի աշխարհի երեք կողմերն են գնում` իրականացնելու մարդկության համար իրենց արարչա-աստվածային առաքելությունը: Իսկ ինչ վերաբերում է Աժդահակի պատմածի այն հատվածին` «աստվածների վրա հարձակվելուն եւ նրանց կործանելուն», ապա դա պետք է հասկանալ այն իմաստով, որ Մարաստանում լայնորեն տարածված է եղել կռապաշտությունը, եւ Մարաստան եկած արիները փորձել են վերացնել այդ կռապաշտությունը……
Առասպելից գալով պատմությանը` նկատենք. Աժդահակը իր երազում տեսնում է վաղ ժամանակներում տեղի ունեցած (որը իր ժամանակ էլ տարբեր ընդգրկումներով կրկնվում էր) արիների «արշավակի» շարժը աշխարհի տարբեր կողմեր. մի ուղղությունը` դեպի Պարսկաստան, Մարաստան, Աֆղանստան եւ Հնդկաստան, մյուսը` Ռուսաստան եւ Եվրոպա ուղղություններով եւ երրորդը` Մերձավոր արեւելքով դեպի Եգիպտոս: Արիների շարժի պատմությունը  բավականաչափ ներկայացվել է առանձին հեղինակների կողմից (Ալ. Վարպետյան, Ա. Մովսեսյան, Ա. Ավետիսյան…) եւ մանրամասն «Հայ-արիներ»-ում, իսկ այս երեք տարիներին` նաեւ «Լուսանցք»-ում, ուստի չեմ մանրամասնում:
Քուրմ Մանուկ

1 Կյուրոսը, ենթադրելի է, մաքուր արիական ծագում է ունեցել (ի տարբերություն Պարսկաստանի խառնածին մար թագավորների):
2 Դյուցազուն (դից-ազուն) այլ կերպ նշանակում է աստվածամարդ (դից` նշանակում է աստված, իսկ ազ-ը` սերում, ծագում):

Քուրմ Մանուկ

 
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.